Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի իր այս քաղաքականությունը, հեռու չէ այն օրը, երբ արցախյան պատերազմի հերոսները կարող են հետմահու դատապարտվել՝ Հայաստանի անկախության դեմ պայքարելու համար։
Նիկոլ Փաշինյանի գործողությունները հիմնված են առավելապես մարդկային ցածր բնազդների վրա՝ վախ, տագնապ, ստորացում։ Դրանք Հայաստանի իշխանության քայլերում ունեն երկակի, հակադիր նշանակություն։
Դա լինելու է անդատավոր ու անփաստաբան դատավարություն ու դատավճիռը լինելու է ծանրագույնը, եթե անգամ դատվողի մեջ մարդ չի մնացել։
Միջին մակարդակի ցանկացած մարքետոլոգ մանրամասն կհիմնավորի, թե ինչպես են հանրային հոգեբանության վրա ազդում նման գովազդային արշավները, դրանց մասին կան տասնյակ տեսություններ, հարյուրավոր գործնական մոդելներ։
Ամոթ էլ է ասել, թե ովքեր են այսօր Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Հրանտ Մաթևոսյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի և մյուս տաղանդավոր գրողների գործի շարունակողները, Էդվարդ Միլիտոնյանն ու Հակոբ Մովսե՞սը․․․ Չի բացառվում, որ անտաղանդ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի հեղինակած հայոց օրհներգի տեքստի փոփոխությունը վարչապետ կոչեցյալը հանձնարարի հանճարեղ բանաստեղծներ Էդվարդ Միլիտոնյանին կամ Հակոբ Մովսեսին։
Բոլոր այս և չթվարկված ողբերգական իրողությունները հնարավոր չէ անտեսել, թեև օբյեկտիվորեն շոկը ունենում է նաև հերքման, ժխտման փուլ։ Բայց այդ փուլն անցնելուց հետո դրանք պետք է ընդունել որպես մեր հանրային կյանքի նոր նորմեր, որոնք պահանջելու են միանգամայն այլ, մինչև սեպտեմբերի 19-ը եղած սոցիալական, կենցաղային, քաղաքացիական ու քաղաքական հարաբերություններից արմատապես տարբերվող վարքագծային մոդելներ ու վերաբերմունք։
Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններում իրականում արձանագրվեցին ոչ թե արդյունքներ, այլ հակաարդյունք։ Խոսքը ոչ միայն, իսկ ավելի ճիշտ, ոչ այնքան՝ ստացված տոկոսների հասցեատերերի անուններն ու ազգանուններն են, քաղաքական բովանդակությունն ու հայհոյախոսությունը, որքան ընտրություններին մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշը՝ 28.5 տոկոս։
Պատասխանատվության զգացումը ենթադրում է դիրքորոշում, գործողություն, այն դեպքում, երբ անպատասխանատվությունը պասիվ, անգործունակ վիճակ է:
Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքի, որպես դրա առաջնային նախապայման՝ իշխանափոխության մասին քննարկումները, անկախ դիտանկյունների տարբերությունից, հանգում են առաջնորդի անձի խնդրին: Քաղաքական դիսկուրսը հիմնականում ծավալվում է «Ո՞վ կարող է գլխավորել ընդդիմադիր պայքարը», «Ո՞վ է ի վիճակի համախմբելու հասարակությանը», «Ո՞վ կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին» և նմանատիպ այլ հարցերի առաջադրման ու պատասխաններ չգտնելու կամ գտնված պատասխաններով չգոհանալու տիրույթում:
Իշխանության սոցիալական հենարանը կազմում են այն շերտերը, որոնք հայրենիք, ինքնություն, Արցախ, արժանապատվություն և այլ ոչ ստամոքսային մատերիաներին վերաբերվում են ալենսիմոնյանաբար: Այդ խավերի տրամադրությունները, հաշտվողականությունն ու անտարբերությունը բոլոր հնարավոր միջոցներով գովազդվում է իշխանության քարոզչամիջոցների, այդ թվում՝ հանրային լրատվամիջոցների կողմից, և ստեղծվում է կեղծ տպավորություն, թե մեր հասարակությունն ամբողջությամբ բաղկացած է Նիկոլ Փաշինյանի ջանին մեռնող ու Ավինյանի ցավը տանող գոյացություններից:
Իշխանության մարտահրավերը կեղտոտ գործարք է՝ ողջ մնալու դիմաց մարդկային կերպից հրաժարվելու մասին: Եվ վայելելու այդ մասին հավաստող ՀՀ քաղաքացու անձնագիրը՝ մինչև կհասնի առևանգվելու ժամը:
Այս տրամաբանությամբ նրա հաջորդ բացահայտումը վերաբերելու է Հայոց ցեղասպանությանը, և մի գեղեցիկ օր, բացառված չէ՝ հենց ապրիլի 24-ին, Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարել, որ իրականում 1915թ․ Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել, դրանք ընդամենը «ողբերգական իրադարձություններ էին Օսմանյան Թուրքիայի տարածքում, որոնք տեղի են ունեցել հայ բնակչության անհնազանդության պատճառով» (կամ որևէ այլ ձևակերպում, որը բովանդակորեն կրկնում է թուրքական քարոզչությունը)։
Տաբուներ, սրբություններ, ավանդույթ չունեցող հասարակությունը չափազանց կառավարելի է, և նրանից գործնականում կարելի ստանալ այն ամենը, ինչն անհրաժեշտ է կառավարողներին: Այդ արդյունքն ապահովելու համար ամենևին պարտադիր չէ չգրված կանոնների այդ համակարգից դուրս դնել ողջ հասարակությանը: Բավական է, որպեսզի տաբուներ, սրբություններ, ավանդույթ ու հիշողություն չունենան որոշումներ կայացնողները կամ նրանց հիմնական մասը, այսինքն՝ առաջին հերթին՝ պետության քաղաքական ու բյուրոկրատական վերնախավը: Հայաստանում հիմա հենց այդպիսի ժամանակներ են:
Համակարգերի ամենատարբեր տեսություններում այդ հասկացությունը բնորոշող տասնյակ սահմանումների շարքում ամենաընդհանրականն այն բնորոշումն է, ըստ որի՝ համակարգն իրար հետ փոխկապակցված առանձին մասերից բաղկացած այնպիսի ամբողջություն է, որում մասերից մեկի վիճակի փոփոխությունն ազդում է մյուսների և ընդհանուր համակարգի վիճակի փոփոխության վրա։
Իրականությունն այն է, որ խորքային առումով Նիկոլ Փաշինյանի պայքարն ուղղված է ոչ միայն ուղղակի նախկինների, նախկին իշխանությունների, այլ ավելի լայն իմաստով՝ նախնիների դեմ։
Հայաստանն ապրում է ավելացող ուտելիքի ու պակասող հայրենիքի զսպանակաձև տիրույթում, որի կարևոր պայմաններից մեկը փոքրացող հայրենիքի առթիվ լռությունն է։
Հոդվածում խոսվում է նախկին ՊՆ նախարարներ Սեյրան Օհանյանի և Դավիթ Տոնոյանի մասին։ Նշվում է, որ ըստ փորձագետների՝ Դավիթ Տոնոյանի ազատազրկման նպատակը պատերազմի պարտության համար նրան քավության նոխազ դարձնելն է։ Ներկայացնենք որոշ հատվածներ հոդվածից․
Վերջին տարիներին ծնողները, աշակերտները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դժգոհում էին դպրոցական դասագրքերից։ Այդ դժգոհությունները մեծ մասամբ ընդունելի էին, քանի որ 2007-2011թթ. տպագրված դասագրքերը մշակվեցին կարճ ժամանակում և անբավարար մասնագիտական փորձի պայմաններում։ Հաշվի առնելով նախորդ փորձառությունը, թվում էր, թե այս անգամ նախարարությունն ավելի լավ է նախապատրաստելու դասագրքերի տպագրության գործընթացը։ Դրա համար կային նաև որոշակի հիմքեր։
Քաղաքագիտության մեջ իրենց գիտակ համարող հայաստանյան բազմատեսակ «վերլուծաբաններ» լուրջ դեմքերով խոսում են, որ ադրբեջանաթուրքական «Զանգեզուրյան միջանցքի» շահառուն Ռուսաստանն է, և, որ Հայաստանի իշխանությունն ամեն կերպ պայքարում է դրա դեմ։ Նույն «վերլուծաբան» կոչվածներն ու ԱԺ քպ-ական պատգամավորները կուրծք են ծեծում` իբր Ռուսաստանը Հայաստանից պահանջում է անդամակցել Միութենական Ռուսաստան-Բելառուս դաշինքին, իսկ իրենք հերոսաբար պայքարում են հանուն ինքնիշխանության։
Վերջին 30 տարիներին մեր թույլ տված ամենակոպիտ սխալը կատարյալ անտարբերությունն է ապագայի նկատմամբ։ Մենք միշտ զոհաբերել ենք ապագան հանուն ներկայի, հանուն այսրոպեական խնդիրների լուծման։ Հանրապետության հրապարակի շենքերի վնասումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ բացարձակապես չի մտահոգում ապագան։ Կարևորը՝ հենց հիմա և հենց հրապարակում «հեքիաթ» ապահովենք, մարդկանց «աչքի շոկոլադներ» տանք։ Իսկ թե 100 տարի հետո ինչ կլինի այդ շենքերի հետ, դա մեզ հետաքրքիր չէ, քանի որ այդ ժամանակ մեզանից ոչ ոք այլևս չի լինի։
Հասկանալի է, որ չափորոշիչների փորձարկումը բազմաթիվ խոցելի կետեր ուներ։ Օրինակ՝ եթե երեխան 6 տարի սովորել է հին չափորոշիչների հիման վրա գրված դասագրքերով և 7-րդ դասարանում՝ ընդամենը 1 տարով, փորձարկում ես նոր չափորոշչի հիման վրա պատրաստված կամ հին չափորոշչին համապատասխանող դասագրքերից պատճենված նյութեր, ապա ինչպե՞ս կարող ես պարզել՝ նոր չափորոշիչը լա՞վն է, թե՞ վատը։
Ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացը լուրջ վերանայումների կարիք ունի։ Այն, ինչ տեղի ունեցավ վերջին երկու տարիներին, կարելի է համարել ժամանակի և գումարի անարդյունավետ վատնում։ Իհարկե, սա ամենևին չի նշանակում, որ եղել են հաջողության առանձին պատմություններ կամ ստացված դասընթացներ։ Բայց, ընդհանուր առմամբ, գործընթացն արդյունավետ չէ։ Նախ, չափազանց ցածր է ծրագրի ֆինանսավորումը։
Հայաստանի կառավարությունը որոշել է կամավոր ատեստավորման համակարգը ներդնել նաև այլ ոլորտներում։ Այս որոշումը հապճեպ է, քանի որ դեռևս առկա չեն բավարար հիմնավորումներ՝ պնդելու, որ ուսուցիչների կամավոր ատեստացիան արդարացրել է և բերել է հաջողություններ։
Երևանի Պետական, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հարցազրույց է տվել «Հրապարակ» թերթին։ Ռուբեն Բաբայանի հետ ունեցել եմ ջերմ հարաբերություններ, սակայն վերոնշյալ հարցազրույցն առաջացրեց մի շարք հարցեր։
Հայաստանն այսօրվա ողբերգական իրավիճակում է հայտնվել, ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, նաև այն պատճառով, որ քաղաքականության մեջ շահերը գերակա են դարձել արժեքների նկատմամբ։
Այս հոդվածն ընդունեք ոչ միայն վերլուծական, հենված փաստերի վրա, այլև անկեղծ զղջում, որ հավատացել և գործընկերություն եմ արել վերոնշյալ շատ գործիչների հետ։
Դարերով զրկված լինելով պետականությունից, հայ ժողովուրդը հեծում էր տարբեր երկրների տիրապետության տակ։ Իրոք, երբ կարդում ես այդ ժամանակաշրջանի ոչ միայն հայ, այլ նաև օտար ճանապարհորդների նոթերը, սարսափում ես, թե ինչ հալածանքների և նվաստացումների է ենթարկվել հայ ժողովուրդը։ Աղբյուրը չեմ մտաբերում, կարդացել եմ խորհրդային տարիներին, մի ֆրանսիացի ազգագրագետի հուշերը։
Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, հետևաբար չի կարող նաև ունենալ համապատասխան պայմանագրեր էքստրադիցիայի մասին։Եթե նույնիսկ լիներ նման պայմանագիր, ապա նույն միջազգային նորմերի համաձայն Հայաստանն իրավունք չուներ ապստամբներին հանձնելու, քանի որ նրանք քաղաքական հետապնդվողներ են, ինչպես նաև Թուրքիայում կենթարկվեն խոշտանգումների։
ՀԱՊԿ-ը ոչ թե զորք, այլ պատվիրակություն կուղարկի հակամարտության գոտի։ Հայ առաջադեմ գործիչների հույսը ՄԱԿ-ն էր։ Նրանք բազմիցս առաջարկել էին իրենց հարազատ բռնապետիկին, դիմել ՄԱԿ, հակամարտության գոտի բերելու ՄԱԿ խաղաղապահներ։ Այսպիսով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, Հայաստանի ավանդական բարեկամ Ֆրանսիայի նախագահությամբ, ընդառաջելով Հայաստանի աղաչանք-պաղատանքին՝ կայացրեց շատ իմաստուն որոշում՝ կոչ անելով կողմերին հաստատել զինադադար։
Հատկապես վերջին շրջանում, հատուկ ուշադրություն եմ դարձրել տարբեր խավերի քաղաքական զրույցներին, այդ թվում՝ ընկերներիս, ծանոթներիս, ինչպես նաև հմուտ քաղաքագետների իմաստուն վերլուծություններին, խոսակցություններին, կարծիքներին։ Բոլոր խոսակցություններում քննադատվում են տարբեր աշխարհաքաղաքական ուժեր, երկրներ, հույսները դնելով այլ երկրների վրա, բայց ոչ մի խոսք մեր՝ Հայաստանի, հայ ժողովրդի պահվածքի, անելիքների մասին։ Բոլորը մեղավոր են, պատասխանատու, բացի բազմաչարչար, առաջին քրիստոնյա հայ ժողովրդից։