![](/banners/BeFunky-design.jpg)
Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ում գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/usanox.jpg)
Եվրասիական տնտեսական միության պետություններում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը մայիսի 2-ին ուժի մեջ է մտել։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
Փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Այժմ եվրասիական «հնգյակի» երկրների քաղաքացիների գիտական աստիճանի մասին ազգային փաստաթղթերը մեխանիկորեն ճանաչվում են միության այլ պետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար` բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փաստաթղթեր ունեցողները աշխատանքի տեղավորման պետությունում հավակնում են սահմանված գիտական աստիճանի հավելավճարների կամ արտոնությունների:
«Համաձայնագիրը կնպաստի աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատության զարգացմանը»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերի նախարար Բախիտ Սուլթանովը:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը համաձայնագիրն ընդունել էր 2024 թվականի հունվարին։