Բաժիններ՝

ՊԵԿ-ը հրատապ գնել է պլանշետներ. 60 պլանշետի համար վճարել է 26 միլիոն 820 հազար դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով օրերս գնել է պլանշետներ։ Պետգնումների armeps էլեկտրոնային համակարգում տեղադրված պայմանագրից տեղեկանում ենք՝ Samsung Galaxy Tab S9, Samsung LLC մոդելի 60 պլանշետի համար ՊԵԿ-ը վճարելու է 26 միլիոն 820 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։

Ըստ պայմանագրի՝ մեկ միավորի գինը 447 000 դրամ է։ Ընկերությունը, որից գնում է կատարել ՊԵԿ-ը, «Նոար Գրուպ» ՍՊԸ-ն է, որը, ըստ իրավաբանական անձանց e-register համակարգի, գրանցվել է 2023 թվականին և պատկանում է Նորայր Մանուկյանին։

Հետաքրքրական է, որ այդ պարամետրերով պլանշետների շուկայական գինը Հայաստանում, ըստ տարբեր վաճառասրահների տրամադրած տեղեկությունների, տատանվում է 349-360 հազար դրամի սահմաններում, իսկ կաուչուկապատ կաշվե պաշտպանիչ պատյանը, որը ներառված է պայմանագրի տեխնիկական բնութագրում, վաճառասրահներում արժե 30 հազար դրամ։

Կարդացեք նաև

Այսինքն՝ այդ պլանշետի ձեռքբերումն այդ տեխնիկական բնութագրով, հավանաբար կկազմեր ոչ ավել, քան 380-390 հազար դրամ, եթե գնվեր, օրինակ, Սամսունգի հայաստանյան գործընկեր որևէ ընկերության վաճառասրահից։ Մեծաքանակ գնման դեպքում՝ այդ գինը գուցե առավել մատչելի կլիներ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031