Միայն անուղղելի լավատեսը կարող է երազել, որ դրանք դատական քննարկումների թեմա կդառնան:
Խոսքը, մասնավորապես` որևէ գործչի կողմից հանրությանը հասցեագրվող խոսքը, ունի հստակ կարգավորումներ, կոդ և թիրախավորում: Հանրային գործիչը, բնականաբար, միշտ չէ, որ ինքնուրույն է իր խոսքի կարգավորումները տալու հարցում, քանի որ ենթադրվում է, որ նա ունի համապատասխան խորհրդականներ, որոնք օգնում են նրան ճիշտ ձևակերպել և թիրախավորել իր ուղերձները:
Ձայներ նմանակողը (մանրապատումների գրքից)
Ծովախեցգետինները` պահածոյատուփում
Եթե Առողջապահության նախարարը ոչ թե «պարոն Դումանյան» է կամ «պարոն նախարար», այլ` «Դերո՛», նշանակում է` երկրի նախագահի և մի ողջ ոլորտի պատասխանատուի աշխատանքային փոխհարաբերությունները պաշտոնական չեն, տնավարի են:
Այո՛, ատոմային ռումբը խորհրդանշող ֆիգուր շախմատում չկա: Սակայն շախմատի ուղերձը, ասելիքն ամենևին չի նվազել: Ինչո՞վ է շախմատը հետաքրքիր. մինչ օրս միլիոնավոր պարտիաներ են խաղացվել, բայց ոչ մի պարտիա չի կրկնվել, քանի որ յուրաքանչյուր խաղացողի մտածողությունը տարբեր է, անկրկնելի:
Բավարար հումորի մակարդակ ունենալու դեպքում մեր Ազգային ժողովը 2013-ի բյուջեում կարող է ուղիղ 16 անգամ կրճատել Վերահսկիչ պալատի ֆինանսավորումը: Դրանից պետական կառավարման արդյունավետությունը մեր երկրում հաստատ չի տուժի:
Հանրահայտ փաստ է, որ հայրենիքում, պատմական դրդապատճառներից ելնելով, բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից զուրկ հայ երիտասարդությունն ուսում էր ստանում օտար երկրներում, մասնավորապես` Ռուսաստանի, եվրոպական երկրների համալսարաններում: Հայ ուսանողության դեգերումները և մտավոր հանգրվանի որոնումները նոր թափ ստացան 19-րդ դարի 30-ական թվականներից, երբ 1828թ. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին նոր հնարավորություններ ընձեռեց՝ ռուսական կայսրության միջոցով հաղորդակցվելու եվրոպական առաջադեմ մշակույթի և գիտության նվաճումներին:
«Հա՜, մեզ լավ էին նայում, հարստացանք, բայց հիմա Սիրիայում վատ վիճակ է, փախչենք:Երբ լավ լինի, նորից կվերադառնանք»: Է՜, ուրեմն պարազիտի մեկն ես: Հիմա արաբները, այո՛, նախընտրում են ժամանակավոր բնակություն հաստատել Թուրքիայի ճամբարներում: Հայաստանում պետք է լիներ ոչ թե Սփյուռքի նախարարություն, այլ հանձնաժողով, որը կզբաղվեր այդ կոնֆլիկտի վերլուծությամբ` սկսած Թուրքիա-ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններից:
«Տեսնո՞ւմ ես` ինչքան մարդ ա եկել: Ասա՛, տեսնո՞ւմ ես: Դու սիրում էիր հյուրեր ընդունել, մարդկանց հյուրասիրել: Դե՛, վեր կաց, բոլորին դիմավորի՛ր, հյուրասիրի՛ր»,- ապսպրում էր հանգուցյալին նրա զարմուհին:
Վերջին տարիների մեր տնտեսական կենսափորձն ապացուցում է, որ գնաճը բնական աղետների պես անկանխատեսելի է: Անկանխատեսելի է, բայց նաև` հարաճուն ու պարտադիր:
Հայկական զինված ուժերն արդեն ապացուցել են, որ իրենք մարտի դաշտում շատ ավելի ամուր են, քան Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերը:
Գիտակրթական հաստատությունը, ինչ-որ հիմնադրամ կամ պետությունը մասնագիտական համապատասխան կրթությամբ, գիտական կոչումով և միջազգային չափանիշներին համապատասխան ցեղասպանություններ ուսումնասիրող մասնագետ պատրաստելու համար պետք է ծախսի 400.000 ԱՄՆ դոլար:
Յախեկը կանգնած է հայելու առաջ և սափրվելուց հետո մաքրում է այտերը:
Քնած մարդուն կացնով սպանելու ունակ մեկը վտանգավոր է անգամ ադրբեջանական հասարակության համար:
Կյանքը գնահատելու համար բավական է հասկանալ, թե ինչ եզակի հնարավորություն է շնորհվել յուրաքանչյուրիս` ծնվել: Ի վերջո, միլիոնավոր սերմնաբջիջներից բեղմնավորվում է ընդամենը մեկը կամ, լավագույն դեպքում, երկուսը:
Մեր իրավապահները պարզել են, որ երևանցի Սերոբ Բոզոյանը մայիսի 4-ի նախընտրական միջոցառման կազմակերպիչներից ստացել է «երկինք բաց թողնելու համար» 7 հազար փուչիկ տրամադրելու պատվեր:
Պարզ և առնական մարդուն ոչինչ չպետք է նետի տափակ տաղտուկի գիրկը:
Ռալֆ Ուոլդո Էմերսոնը ամերիկյան տրանսցենդենտալիզմի (անդրանցականության. հիմ) նադիրն է, ում դերն ամերիկյան մշակույթի պատմության մեջ բացառիկ է:
Եթե նրանք ավելի մանրակրկիտ իրենց զբաղմունք ընտրեին, բոլոր մարդիկ, հավանաբար, կդառնային ամենից առաջ հետազոտողներ և զննողներ, չէ՞ որ բոլորին հետաքրքիր է ըմբռնել մեր բնույթն ու նշանակությունը: Կուտակելով ունեցվածք մեր և հետնորդների համար, հիմնելով ընտանիք կամ պետություն և նույնիսկ ձգտելով փառքի, մենք մնում ենք մահկանացու, բայց դիմելով ճշմարտությանը, մենք դառնում ենք անմահ և կարող ենք չսարսել փոփոխություններից և պատահականություններից:
Վերջին 10 տարիներին հաջողվել էր Սեւանի մակարդակը բարձացնել 4մ 12 սմ-ով: Վաստակած հանգստի մեկնելուց առաջ նոր խորհրդարանը 93 կողմ, 12 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճից հավելյալ 150 մլն խմ ջուր բաց թողնելու օրենսդրական փաթեթը: Ջրառի դեպքում լճի մակարդակը կարող է նվազել 10-12 սմ-ով: Բնապահպաններն իշխանությունների այս նախագիծը համարում են չհիմնավորված եւ անգամ` ապազգային: […]
Մեր կրթության համակարգի խնդիրները հասարակական ուշադրության կենտրոնում պարբերաբար են հայտնվում: Գլխավոր գործոնը սեզոնն է:
Մեծ կողպեքով փակ գտա նաեւ հորաքրոջս աղջկա տան դուռը` Կողբ գյուղում:
Յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար: Աչքի ծայրով հետեւել, թե ով է ներկա բողոքի այս կամ այն ակցիային, ով բացակա, չափազանց նեղացնում է բողոքող մարդու նպատակը:
Անցնող տնտեսական շաբաթը տարօրինակ էր: Տնտեսական լրատվությունն ավելի մեծ հետաքրքրությամբ էր ընթերցվում, քան քրեականը: Հավանաբար` նաեւ այն պատճառով, որ մեր տնտեսությունն աներեւակայելի քրեականացված է: Այլապես, ասենք, ինչո՞ւ պիտի մեր իշխանությունները մի քանի ամիս շարունակ գաղտնի պահեն, թե ի վերջո ինչ գնով է Հայաստան ներմուծվում ռուսական գազը: Միայն երեկ մեր Էներգետիկայի նախարարությունը պաշտոնապես հաստատեց, որ բանակցություններ […]
էսսե Եվ այդժամ ստացվում է, որ ոչ թե պատմական գիտությունը, այլ կենսագրությունն է բանալի հանդիսանում բանաստեղծական ստեղծագործության համար: Բայց հենց այդտեղ մի նոր խոչընդոտ է առաջանում` չէ՞ որ ցանկացած բանաստեղծի ստեղծագործության մեջ բացառիկ է ուզածդ ստեղծագործություն, այն մեկուսի է եւ այլ եղանակներով հաղորդելի չէ: «Գալաթեան» եւ «Ճամփորդությունը դեպի Պառնաս» չեն բացատրում «Դոն Քիշոտը», «Իֆիգենիան» ամենեւին […]
1990 թվականի Նոբելյան ելույթը Ես կսկսեմ այն բառից, որն արտասանում են բոլոր մարդիկ այն ժամանակից ի վեր, երբ մարդը մարդ դարձավ` շնորհակալ եմ: Այդ բառը կա բոլոր լեզուներում: Եվ բոլոր լեզուներում նրա նշանակությունների բույլքը բարդ է: Ռոմանական լեզուներում «gracia» բառի նշանակությունների հավաքածուն զարգանում է հոգեւոր նշանակությունից առ ֆիզիկականը, դա եւ երանությունն է, որ Տերը պարգեւում […]
Օրեր առաջ «Հարսնաքարում» ծեծի ենթարկված 35-ամյա ռազմական բժիշկ, երկու մանկահասակ երեխաների հայր Վահե Ավետյանը մահացավ… Թեեւ նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր, սակայն, միեւնույն է, նա դեռ ողջ էր: Եվ բոլորս օրվա լրահոսից նախեւառաջ ակնկալում էինք Վահեի առողջության մասին լուրը: Քանի դեռ նրա սիրտը բաբախում էր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բժշկից բոլորս սպասում էինք […]
Վաղուց հասունացած է մայրաքաղաքի կենտրոնում ունենալ երկրի ղեկավարների և մի քանի օլիգարխների մտերմիկ զրույցը հավերժացնող քանդակը: Դա կլինի ինտերակտիվ կոթող. մարդկային հերթը դեպի այդ հուշակոթող կձգվի ոչ թե օրացույցի այս կամ այն օրը: Այն տարվա 365 օրը պատված կլինի թարմ ծաղիկներով…
Կառավարությունն ավանդույթը փոխեց: Հինգշաբթի օրվա փոխարեն` հերթական նիստը չորեքշաբթի անցկացրեց: Բայց դա որեւէ ազդեցություն չունեցավ ու ոչնչի վրա չազդեց: Համարյա չազդեց: Չհաշված այն փաստը, որ վարչապետն ու արդարադատության նախարարն իրար չհասկացան: Էլեկտրոնային մամուլը շտապեց հայտարարել, որ նրանք մի փոքր վիճել են: Պատճառը նոտարական գրասենյակների գործունեությունն է: Վարչապետը զայրացած հայտարարել էր, որ «մենք չենք կարող հանգիստ […]