«Դվին Հոլդինգը» հիմնադրվել է 2011 թ. հունվարին: Որպես համահիմնադիրներ` պետռեգիստրում գրանցված են Ռաֆիկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Կառլեն Առաքելյանը, Սամվել Մելիքսեթյանը, Միքայել Մնացականյանը: Ռաֆիկը Տիգրան Սարգսյանի որդին է և, տարածված լուրերի համաձայն, սերտ կապեր ունի քրեական աշխարհի հետ, որի պատճառով գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, և անցած տարի հունիսին նրան նույնիսկ կանչել են հարցաքննության, բայց մի քանի ժամից անհասկանալի կերպով բաց են թողել:
Ոչ իշխանական ուժերը թեժ աշնան սպասումը գեներացնելով` իշխանությանն ուղերձ են հղում՝ եթե հանկարծ անգամ մտածեք Եվրասիական միությունից հրաժարվելու մասին, այնպես կմոբիլիզացնենք հասարակությանը, որ ընկեր Պուտինն անձամբ ողջույնի ուղերձ կհղի Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցներին:
Այն հիվանդությունները, որոնք նախկինում հանդիպում էին 60-70 տարեկանների մոտ, սկսել են երիտասարդանալ: Պատճառները տարբեր են՝ սկսած սխալ ապրելակերպից, սխալ սնվելուց և նստակյացությունից:
«Անաստաս Միկոյանն ավելի շատ քաղաքական գործիչ է, որն իր հայրենիքի համար այնքան էլ շատ մեծ բաներ չի արել, որ արձան տեղադրվի: Այն, որ նրա անունով դպրոց կա Երևանում, դա հերիք էր երևի թե: Բայց մարշալներ՝ Բաբաջանյանը, Բաղրամյանը, Խափերյանցը և Ծովակալ Իսակովն իրոք արժանի են ունենալու իրենց անվամբ փողոցները, դպրոցները և, ինչու ոչ՝ նաև արձանները Երևանում: Եթե այս պարագայում որևէ մեկը պետք է հունգար ժողովրդի անունից հանդես գա, քննադատի մարշալ Բաբաջանյանին, պետք է չմոռանանք, թե ինչպես մի քանի տարի առաջ նույն հունգարական իշխանությունները, Ադրբեջանի հետ գաղտնի բանակցելով, բաց թողեցին Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովին»:
Հունիսի 23-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ որովայնի ձախ կեսի կտրված արյունահոսող թափանցող վերքով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Տիգրան Ն.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն դանակահարել են:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Ավստրիա ուղեկցվել է բողոքի ակցիաներով, որոնք կազմակերպել են ուկրաինացի ակտիվիստները, Femen շարժման անդամները եւ ԼԳՏԲ հանրության ներկայացուցիչները:
Ոչ միայն Սևակ Խաչատրյանն ու բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը, այլև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը չեն հաստատում, բայց և չեն հերքում երիտասարդ ՀՀԿ-ականին պաշտոնի բարձրացում տալու հնարավորությունը:
Այսօր՝ հունիսի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 408.49 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 408.25 դրամը։
«Կայացել են Պուտինի հեռախոսազրույցները Օլանդի, Մերկելի եւ Պորոշենկոյի հետ: Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ժամանակ ընդգծվել է հրադադարի պահպանման եւ հրադադարի ռեժիմի պատշաճ վերահսկման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Կարեն Ավագյանը Քոչարյանի գրասենյակի պարզաբանման մասին այսպիսի կարծիք ունի. «Սա ի՞նչ է: Հատված «Вокруг света» ամսագրից՞, թե՞ «Ինչպես մեքենա վարել Գերմանիայում» թեմայով՝ վատ գրված շարադրություն: Ինչ ասեմ՝ անսպասելի վատ էր: Ինչ վերաբերում է իմ վարկին ու դրա վերաբերյալ ձեր կարծիքին՝ ի սեր Աստծո, ազատեք ինձ այդ պատվից…»:
Ալավերդու քաղաքային զբոսայգին հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների համար մանկության անբաժանելի մասնիկ է եղել:
Հունիսի 17-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մասիսի քաղաքապետարանի մի աշխատասենյակից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է բանկային քարտ, կառավարման ակադեմիայի դիպլոմ և վկայական:
«Ռուսաստանն Ադրբեջանին զենք է մատակարարում վերջին 23 տարիներին: Ռուսաստանը վերջին 23 տարիներին զենք է մատակարարում նաև Հայաստանին: Ռուսաստանը մեր տարածաշրջանում երկու բան չի ուզում` խաղաղություն և պատերազմ: Հետևաբար՝ նա զենք է տալիս երկու կողմերին էլ, մեկին` փողով, մյուսին` անվճար, որպեսզի պահպանի այն հավասարակշռությունը, որը կա տարածաշրջանում: Որևէ նոր բան ես չեմ տեսնում»,- ասում է Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ես քաղաքական դաշտում չեմ տեսնում Քոչարյանին եւ կարծում եմ՝ չպետք է փնտրել անտեղ, որտեղ չկա, նա նախագահ է եղել եւ իր կարծիքն է արտահայտել այն խնդիրների շուրջ, ինչի մասին մենք ամիսներ շարունակ խոսել ենք, իսկ թե դրանում նա որքանով կընդունի իր մեղքի բաժինը, դա էլ իր խնդիրն է»,- նշել է Լյուդմիլա Սարգսյանը:
Հունիսի 23-ին, ժամը 01.25-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1966 թ. ծնված Անահիտ Կ.-ի տուն գող է մտել:
Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները, ինչպես նաև երկրի առջև ծառացած մարտահրավերները, որոնց թվում` հատկապես ընդգծելով պետության վրա համակարգային կոռուպցիայի կործանարար ազդեցությունը, շրջափակման հետևանքով տնտեսական այլընտրանքների բացակայությունը:
Էլեկտրաէներգիայի` ընթացիկ տարվա օգոստոսին սպասվող թանկացումն առաջին հերթին կհարվածի տեղական արտադրողին։ Ինչպես գրում է ԱՌԿԱ-ն, չորեքշաբթի օրն այս մասին լրագրողներին ասել է «Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Մելիտա Հակոբյանը։
Երեկ Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի ժամանակ ընդունվեց Համազասպ Բաջանյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Մարշալ Բաբաջանյան փողոցին հարող զբոսայգում տեղադրելու մասին որոշումը: Այդ նախաձեռնության դեմ էին միայն «Բարև Երևան» խմբակցության անդամները: Օրինակ, «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն առաջարկեց հարցը դնել հանրային քննարկման, որից հետո որոշում կայացնել:
Մասնագետները նշում են, որ հիշողությունը «վերալիցքավորելու» համար պետք է սեղմել բռունցքը: Նրանց փոխանցմամբ՝ այդկերպ ակտիվանում է գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հիշելողության համար: Այս եզրահանգմանը մասնագետները եկել են 5 խմբերի հետ անցկացված փորձարկումներից հետո:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե գոհ է զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով նախաքննությունից, ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ՝ մեղավորությունը հիմնավորելու համար: Գևորգ Կոստանյանը, ով այս քրեական գործի նախաքննության ընթացքում զբաղեցնում էր ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը, հայտարարել էր նաև, որ այս գործով «ունենք մեղադրական դատավճիռ»: Մինչդեռ, գործը դատական վիճաբանությունների փուլում է, դատարանը խորհրդակցական սենյակ չի հեռացել: 168.am-ն այսօր ասուլիսում Գևորգ Կոստանյանին խնդրեց պարզաբանել իր վերոնշյալ հայտարարությունները:
Աֆրիկյանների շենքի պահպանման համար մղվող պայքարին միանում են մտավորականության ներկայացուցիչները:
Հունիսի 26-ին շրջանների զգալի մասում, 28-30-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, վերջինիս պաշտոնում նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի անձնակազմի կառավարման գծով օգնական, արդարադատության գնդապետ Լիաննա Սիմոնյանը:
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը այսօր Հրազդանի բժշկական կենտրոնում դարձյալ ենթարկվել է համալիր բուժզննության:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան- քառյակ համագործակցությունը հնարավոր է: Ս. Մարգարյանը մասնավորապես ասել էր. «Ողջունում եմ և շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը, ունենալով երկարատև կառավարման, Հայաստանը ղեկավարելու փորձ և ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին, ինքը գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է»:
004թ․ հունվարի 13-ին, ծայրահեղ կասկածելի ձևով՝ անտեսելով օրենսդրության պահանջները (շրջանցելով խորհրդարանը) վաճառվեց «Երիտասարդության պալատի» շենքը։
Անշարժ գույքը բաղկացած է եղել 24.345,2 քմ տարածքից, գնահատվել է 506 մլն․ դրամ (այդ օրը գործող դոլարի փոխարժեքը եղել է 1 դոլար=569,74 դրամ)։ Այսինքն, ընդհանուր գումարը արտարժույթով կազմել է մոտ 890 հազար $, իսկ 1 քմ․ մակերեսի գինը՝ 36$: Որպես գնորդ հանդիսացել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները hունիսի 23-ին, ժամը 18.15-ին, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Սուրեն Ս.-ին:
Այսօրվա ասուլիսում լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՀ նախկին վարչպետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն անցնո՞ւմ են հայտնի օֆշորային գործով, ի՞նչ գնահատական կարող է նա տալ նախաքննական մարմնի աշխատանքին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարար Փայլակ Հայրապետյանը նշում է, որ գործողություններ չեն կատարվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 26-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նուրի ալ-Մալիքին այսօր հայտարարել է, որ «ազգային փրկության կառավարության» ձևավորումը հակասում է երկրի Սահմանադրությանը: