Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Ջանֆիդա գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Մուշեղ Պ.-ին:
Երկու նորաստեղծ թաղամասերի մեջտեղում գտնվող Մուշ 2-ի 4/3 շենքի բնակիչները տարիներ շարունակ ապրում են ահը սրտերում:
Ամերիկյան դոլարի՝ նախորդ շաբաթվանից սկսված արժեզրկումը կանգ չի առնում։ Այսօր՝ հունիսի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.5 դրամ։
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատական նիստի ընթացքում այսօր ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն անդրադարձավ զինծառայողին առաջադրված մեղադրանքին:
Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1993 թ. ծնված Սերգեյ Հ.-ի վարձակալած բնակարանի մուտքի դռան փականը կոտրելով` ննջասենյակի պահարանի գրքերից մեկի միջից գողացել են 12.000 դոլար:
Ողջունում եմ և շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը, ունենալով երկարատև կառավարման, Հայաստանը ղեկավարելու փորձ և ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին, ինքը գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է:
Բարերարը մանկապարտեզի նոր շենք կառուցելու հովանավորությունը ստանձնել է իր այցերից մեկի ժամանակ, երբ ծանոթացել է ներկայիս մանկապարտեզի պայմաններին։
Գյումրու վաղուց շարքից դուրս եկած խարխուլ ու խոնավ վագոն-տնակներում, ինչպես նաև կիսախարխուլ շենք-շինություններում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից:
«Թե´ ՔԿՀ ղեկավարության թե´ անկախ հանձնաժողովի համար բացակայում են կոնկրետ չափանիշները, որոնցով պետք է որոշվի դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն տալու հարցը», – ասաց Հասմիկ Հարությունյանը`ընդգծելով, որ պայմանական վաղաժամկետ ազատման նպատակը դատապարտյալի ինտեգրումը հասարակության մեջ դյուրացնելն է, ինչպես նաև նոր հանցագործություններ կանխելը:
Ստեփան Գրիգորյանի կարծիքով` Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացում կան խոչընդոտներ, որոնցից մեկը ղարաբաղյան հարցն է: Այդ առումով նա չի բացառում, որ հենց Ռուսաստանը ձգձգի Հայաստանի անդամակցությունը` հույս ունենալով, որ կկարողանա «Ղարաբաղով շահագրգռել» Ադրբեջանին:
Արատավորել են ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը:
Այսօր կազմակերպության աշխատակիցներն այցելեցին և գործընկերների աջակցությամբ ձեռք բերված օգնությունը բաժանեցին վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցներին:
Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցեցին Բորսայի թվով 6 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2,597,801,450.00 ՀՀ դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1,207,800,730.00 ՀՀ դրամ:
Երաժիշտը նույնպես միացավ պայքարին, սակայն՝ բողոքի իր տարբերակն էր ներկայացնում՝ երաժշտությունը, և առաջարկում էր շարժման մասնակիցներին հանդուրժող լինել:
Օդանավակայանի սպասասրահից թանկարժեք հեռախոսի գողության հետքերով:
«Հայաստանի բանակի չափ այստեղ ոստիկան է հավաքվել մարդկանց ուժով վախեցնելու, ի՞նչ անելու։ Եկա ոստիկաններին ասեմ, որ քիչ են մի 2000 հոգի էլ հավաքվեն, որ ավելի վախենալու լինի, ի՞նչ են ուզում անել էլի, ի՞նչի են ուզում հասնեն»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ իր ներկայությունը Աֆրիկյանների ակումբի մոտ այսպես է բացատրել դերասան Հովհաննես Ազոյանը։
Հուլիսի 1-ից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձն ավելանալու է 5000 դրամով՝ կազմելով 50.000 դրամ:
«Ես դատապարտում եմ, որ սովետական համակարգը այստեղ ներկայացնում են ֆաշիստական, թուրքական, թշնամու, չգիտեմ ինչ համակարգ, որն ընդամենը մեր հիշողության մեջ 70 տարվա ոսկե դարն է, որի ժամանակ ծաղկում է ապրել մեր հանրապետությունը: Պարզապես պետք է հորդորեմ՝ վերջ տանք այդ չկամ լինելուն, ինչ-որ բան որոնելուն, չի կարելի այդպես անել, եկեք մեծարենք մեր արժեքները, եկեք տեր կանգնենք մեր հերոսներին: Մարդիկ Ռամիլ Սաֆարովին տարան դափնիներով զարդարեցին, մենք մեր հերոսներին ուզում ենք անպայմանորեն ստորացնել ու սևացնել: Չի՛ կարելի»:
Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցին նոր տարածք կտրամադրվի: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հասարակական կազմակերպությանը կտրամադրվի Վարդանանց 30 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 620.3 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածք՝ 25 տարի ժամկետով:
Հունիսի 22-ին, ժամը 21.00-ին, 1965 թ. ծնված Սանամ Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Արցախի փողոցում գտնվող հյուրանոցի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1969 թ. ծնված Վլադիմիր Վ.-ն քարով 2 անգամ հարվածել է իր գլխին:
2014 թ. հունիսի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.00%:
Հունիսի 23-ին մի խումբ քաղաքացիներ, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը, ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ոչ զանգվածային, խաղաղ բողոքի ակցիա են կազմակերպել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության բարելավման նպատակով հունիսի 25-ից Երևան քաղաքի Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի փողոցների խաչմերուկում տեղի է ունենալու երթևեկության փոփոխություն։ Լենինգրադյան փողոցից Կիևյան փողոց տանող ուղղությամբ, ներկայիս երեք երթևեկելի գոտու փոխարեն, այսուհետ կգործի չորս երթևեկելի գոտի` հետևյալ թույլատրելի ուղղություններով.
Հունիսի 25-26-ին շրջանների զգալի մասում, 29-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ավազակային հարձակում` ինքնաշեն թմբուկավոր ատրճանակով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում փաստորեն սակագինը բարձրանում է 40 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները ծառայում են այն նպատակին, ինչի համար ձեռնարկվել են: Նա նաև կարևորել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում արծարծված բոլոր հարցերը խորությամբ ուսումնասիրելու, ինչպես նաև երկրի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր խնդիրները պատշաճ քննարկելու անհրաժեշտությունը: Հանրապետության Նախագահը հավանություն է տվել հանձնաժողովի ներկայացրած առաջարկություններին՝ նշելով, որ դրանք կստանան համապատասխան իրավական ամրագրում:
Նրանք iPhone 5s հեռախոսի հետնամասի վրա պատկերել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է այս տարվա հիշարժան ամյակներին: Դրանցից շատերը, ցավոք, մոռացության են մատնված:
Իրաքի բանակի 98 տոկոսը շիաներ են: