«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների դիտարկումներով Գյումրու տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների մեծ մասը տարաբնույթ պատճառներով ընդգրկված չեն բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում:
Նշված ճանապարհին հարող 45-50 աստիճան թեքությամբ լանջով դեպի վեր, մոտ 700 մետր հեռու, գտնվում է մոտավոր հաշվարկով 700 խ.մ. ծավալով ժայռաբեկոր, որը գրեթե ամբողջությամբ պոկվել է մայր ապարից և վտանգում է երթևեկող տրանսպորտային միջոցներն ու ճոպանուղու հենասյունը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռիման 1977 թ. ծնված Ռիմա Շ.-ն է, որը ներկայացել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
Հունիսի 25-ի ժամը 21-ից Տավուշի մարզի Մովսեսի միջնակարգ դպրոցի 15 շրջանավարտները դպրոցում ավարտական հանդեսի են մասնակցել: Գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ հունիսի 26-ի առավոտյան 4-ն անց 50 րոպեի սահմաններում, երբ շրջանավարտները դուրս են եկել արեւածագը դիմավորելու, ադրբեջանական զինուժը կրակ է բացել:
2001թ. վերջին՝ նախագահական ընտրություններից առաջ, այդ պահին ռուսամետ դիրքերից հանդես եկող ՕԵԿ-ն ԱԺ ներկայացրեց «Ռուսաց լեզուն երկրորդ պետական լեզու ճանաչելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Այդ ժամանակ ՀՀ-ն արդեն ԵԽ անդամ էր և արտաքին քաղաքական կողմնորոշումն ուրվագծվում էր դեպի Եվրոպա: Օրինագիծը մերժվեց: Շատ ժամանակ չանցած Արթուր Բաղդասարյանն արդեն «մարտնչում» էր հանուն եվրոպական ինտեգրացիայի:
«Ամեն ինչ եղել է…Ամեն ինչ: Հրամանատարները նույնիսկ զենք են քաշել վրաս, որ հետ պահեն ականապատ դաշտերով ու ճանապարհներով անցնելուց: Ինչպես ենթարկվեի: Շրջանցելու դեպքում ժամանակ էի կորցնում, նշանակում է նաեւ կյանք»:
Հունիսի 25-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ, անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին բնակչության ամառային հանգստի ծառայության կազմակերպման խնդիրները:
«Դա կլինի մեր վերջնագիրը: Այսպես ապրել չի լինի, արդեն 7 տարի պաշարման մեջ ենք»,- ասաց Գերավետյանը:
Գյումրու Ավտոկայան թաղամասի 104/425 տնակի բնակիչները գտնվում են սոցիալապես անապահով վիճակում` 4 անչափահաս երեխա: Երիտասարդ ամուսիններից մեկն էլ տառապում է անբուժելի հիվանդությամբ:
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև նշված նպաստն ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակում և վճարում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:
«Երբեմն բողոքները, գանգատները շատ են լինում, քանի որ մեր հանրությունը ճիշտ չի գնահատում իր իրավունքները, ստանալիքը, իրեն տրվածը և սկսում է բողոքել»,- ասում է պարոն Պողոսյանը:
«ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում որպես հրատապ հարց ներառված էր Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի հետևանքով երկիր հարավ-արելյան շրջաններում հումանիտար ճգնաժամի խորացումը, որի շրջանակներում ելույթ ունեցավ Ուկրաինայի նախագահ Պետեր Պորոշենկոն»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Ըստ բոլոր միջազգային դրույթների՝ խոշտանգումը ցավն է, որ պատճառվում է մարդուն պետական մարմինների կողմից, սակայն մեր օրենսդրությամբ այս դրույթը ամրագրված չէ», – հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր. իրադրությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ:
Հունիսի 27-ին, 28-ի գիշերը, հուլիսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-ին երեկոյան ժամերին, 29-ին շրջանների զգալի մասում, 30-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է խորհրդարանը ազատել աշխատակազմի հնաբնակներից: 168.am-ի տեղեկություններով՝ Թովմասյանի հորդորով աշխատանքից ազատվելու դիմում է գրել ԱԺ աշխատակազմի գործերի կառավարիչ Համիկ Մկրտչյանը և նրա տեղակալ Ալբերտ Խաչատրյանը:
ՀՀԿ նիստից առաջ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Խոսելով Տիգրան Սարգսյանի նշանակման մասին՝ նա նշել է. «Բրավո, շատ ուրախ եմ, Տիգրանը հոգով-սրտով մեզ հետ է»։
ՀՀ կառավարությունը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Իվան Յ.-ն:
Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:
Մալիքին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ձգձգում է Իրաքին F-16 կործանիչներ վաճառելու գործարքը:
Մարդիկ այլևս չեն հավատում ո՛չ եվրաինտեգրման, ո՛չ էլ եվրասիական ինտեգրման գովազդվող օգուտներին: Բոլորին պարզ է, որ ինտեգրացիոն ծրագրերի աշխարհաքաղաքական վեկտորի ընտրությունը պայմանավորված է ոչ թե ազգային շահերի հաշվառմամբ, այլ իշխանությունն ամեն գնով պահելու և Հայաստանի քաղաքացիներին անպատիժ թալանելու ձգտումներով: Բոլորը հասկանում են, որ աշխարհաքաղաքական կենտրոնները երաշխավորում են այս խաղի կանոնները, և ամենքն իրենց կողմից փորձում են Հայաստանի քաղաքացիների իրավունքների անտեսման հաշվին վարչախմբից ինչ-ինչ աշխարհաքաղաքական օգուտներ կորզել:
Մենք ունենք լուրջ պայմաններ՝ երկաթուղային շարժի բացման համար:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչակն շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ: Վաղը դատավորը կհրապարակի Արտակ Ղուկասյանի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանի բողոքի վերաբերյալ որոշումը: Արտակ Ղուկասյանը, ինչպես նաև նրա հարազատները պնդել են, որ Ա. Ղուկասյանին առևանգել են, սակայն Հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Ասոցացման համաձայնագիրը չի սահմանափակվում միայն ազատ փոխանակմամբ ու վիզային ռեժիմի ազատականացմամբ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գրիգոր Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հեռացվել է տնօրենի պաշտոնից: Նրան ավստրալացի տնօրեն է փոխարինել:
Ընթացիկ տարում ջրամբարներում կուտակված ջրի ոչ բավարար չափի և աղբյուրների սակավաջրության հետևանքով առաջացած շուրջ 74 մլն խոր. մետր ջրի դեֆիցիտը մասամբ ծածկելու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի ջրօգտագործողների բավարար…
Եթե Թուրքիան ըմբռնումով չմոտենար մեզ, ապա IŞİD-ն այսօր չէր հասնի այս վիճակին:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 24-ին, ժամը 15.00-ին, 1964 թ. ծնված Ռուբիկ Խ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 150 փամփուշտ:
Հունիսի 26-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում շոշափվել են աշխարհաքաղաքական հարցեր` կապված Եվրասիական միության և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների հետ: