«Ղազախստանի նախագահ Նազարբաևի քաղաքականությունը շատ հեռանկարային է: Օրինակ՝ Մինսկում էլ հանդիպման ժամանակ նա առաջինն էր, որ խոսեց Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության մասին, և հետո խոսակցություններ ծավալվեցին այդ թեմայով: Նազարբաևը չվարանեց Հայաստանի ցավոտ կետին դիպչել՝ բացեիբաց հայտարարեց ղարաբաղյան խնդրի մասին, որ ՄԱԿ-ի կողմից չճանաչված պետությունների շարքում է Ղարաբաղը»:
Կեսարյան հատումն ունի իր բացասական կողմերը` վերքի լավացման խնդիրներ, թարախակալում, կրկնակի հղիության ժամանակ անլիարժեքություն, արգանդի պատրվածքի խնդրի առաջացում և այլն: Վերքերը լավանում են, եթե առաջնային ձգման ժամանակ ոչ մի բորբոքային պրոցես չի լինում` 5-7 օրվա ընթացում կարող են լողանալ, օգտագործել օճառներ և այլ հեղուկներ: Իսկ ներսում դեպի արգանդը գնացող վերքերը, օրգանիզմը, ինչպես սովորական ծննդաբերության ժամանակ վերականգնվում է 40 օրվա ընթացքում:
Պատասխանող կողմի չներկայանալու պատճառով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 30-ին:
Հունիսի 2-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 116-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 13.50-ին ուղևորներից մեկը` 1941 թ. ծնված Հասմիկ Պողոսյանը, մահացել է:
Հիմա ինչքան էլ ստվերը կրճատենք, չի լինի մի երկիր, որտեղ լավագույն մեխանիզմներ են կիրառվել, ու ինքը հասել է լավագույն արդյունքի: Երբ ճնշման մամլիչն ուղղում ես, պետք է հասցեագրված ուղղես: Հիմա եթե տնտեսվարողը 10 մլն շրջանառություն է ցույց տալիս, նշանակում է, որ օրական ընդամենը 2-3 հազար դրամ է աշխատում, որից տալիս է աշխատավարձ, էլեկտրաէներգիայի ծախս և այլն: Այդքան շրջանառությամբ 50 հազար ձեռնարկության գոյությունն իրական չէ:
Իրականացվում են աշխատանքներ ավտոճանապարհի մաքրման ուղությամբ:
Ալավերդու Էնգելս թաղամասի սեփական տներ տանող ճանապարհը, որ մինչ այս էլ ճանապարհի նման չէր, հորդառատ անձրևից հետո անանցանելի է դարձել անգամ բեռնատարների համար։
«Գազաբալոնային հաղթարշավի» տապալումը:
Պայմաններին ծանոթ եմ, բայց վերջնական դեռևս ճշգրտման կարիք կա. դուք շատ լավ գիտեք, որ վերջնական ճշտումները դեռևս արված չեն: Եվ վերջին հանդիպումն էլ, որ տեղի ունեցավ Եվրասիական միության այդ փաստաթղթի ստորագրման ժամանակ, դրա ապացույցն է, որ դեռևս ամեն ինչ պարզ չէ: Վերջնական պատկերը կլինի, փաստաթուղթը կլինի ամբողջական, թե ինչ պայմաններով է պատրաստվում Հայաստանի Հանրապետությունն անդամակցել այդ միությանը, այդ դեպքում ես իմ տեսակետը կհայտնեմ:
Հայաստանի ամենահեռավոր գյուղում, ծայրահեղ աղքատության մեջ բնակվող 6 մանկահասակ երեխաներ ունեցող այս ընտանիքին այլ օգնությունից՝ զատ, տրամադրել էինք շինանյութ, գոմ կառուցելու նպատակով:
Հայաստանում կյանքը կենտրոնացած է հիմնականում Երևանի մի քանի կենտրոնական փողոցում: Կենտրոնից դուրս գտնվող շրջանները և նաև Հայաստանի մյուս քաղաքները շատ լավ վիճակում չեն, պետք է աշխատել այդ ուղղությամբ: Դա առաջինն է, որ աչքի է ընկնում հատկապես դրսից եկածի մոտ: Բայց նկատելի է, որ Հայաստանի տնտեսությունը դանդաղ, բայց զարգանում է:
Հաղորդվում է, որ ալ Սիսիի օգտին է քվեարկել ընտրողների 96,91% -ը: Նրա հիմնական մրցակցի` Համդին Սաբահի օգտին է քվեարկել 3,09%-ը:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողներն օրերս Լուսաղբյուր գյուղից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սամվել Շ.-ին:
168. am-ի այն հարցին, թե ինչպես եք վերաբերվում «Ժառանգություն» կուսակցության կողմից տարածված հայտարարության այն կետին, որով «ՀՀ դե ֆակտո նախագահից» պահանջվում է անհապաղ հրաժարվել Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացից, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը սկզբում պատասխանեց, որ դեռ չի ծանոթացել հայտարարության տեքստին, ապա ավելացրեց, որ «ճշտումների կարիք կա», և խոստացավ այդ մասին հանգամանալից խոսել ավելի ուշ:
Ֆիլմի արարման ընթացքն ինքնին անհամեմատելի և աննկարագրելի «արարողակարգ» է: Այդ զգացողությունն անիրական է, ճիշտ խոսքերով բնութագրելը դժվար է: Դա յուրահատուկ հաճույք է: Արդյունքը, որը ստացվում է ֆիլմի գաղափարից, մինչև իրականացում և հետագայում արդեն՝ վերջնական արդյունք, բոլորովին այլ և շշմեցուցիչ բան է` բոլոր իմաստներով: Այդ իսկ պատճառով շատ եմ ուզում, որ ֆիլմը «հասնի» և ինքնուրույն գտնի իր ճակատագիրը:
Աղդամը մեր հայրենիքի աշխարհագրության մեջ կա՞, թե չկա։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երկար չի տատանվում այս հարցի շուրջ. «Եթե որպես ազգայնական եք ինձ հարցնում, բնականաբար՝ կա»:
Շարունաս Մարչյուլիոնիսը տեղեկացրեց, որ հաջորդ օրը հանդիպելու է Հայաստանի բասկետբոլի դպրոցների սաների հետ եւ նրանց հետ անցկացնելու է դասընթացներ, ծանոթանալու նրանց հմտություններին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ հայկական եւ լիտվական մշակութային, սպորտային կապերի զարգացման եւ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր:
ՀՀ Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը քիչ առաջ հայտնել է, որ «1 ժամ առաջ Երևանի քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը»:
Բանտարկյալներից ոմանք հայտարարում են, որ շատ դեպքերում իրենց տրվում է փաստաթղթերով ձևակերպված գումարի կեսը և նույնիսկ դրանից էլ պակաս: Նախկին կալանավորները համարում են, որ իրենք ոչ թե վարկ են ստացել, այլ պետական պաշտոնյաների հետ կողոպտել են պետությանը, իսկ գումարը բաժանվել է իրենց մեջ: Կալանավորներն այնքան էլ արդարացի չեն համարում, որ իրենք պետք է վերադարձնեն այն գումարը, որը համատեղ է գողացվել: Այնպես որ, այնքան էլ իրատեսական չէ սպասել, որ նախկին կալանավորներն ինքնակամ կվճարեն այդ գումարը: Չինովնիկներն էլ հույս ունեն, որ կալանավորները հետևելով «գողական» բարքերին՝ չեն մատնի իրենց հանցակիցներին:
«Անընդհատ սկսում է բնակչության թիվը նվազել: Մի ժամանակ մենք խոշորագույն քաղաք էինք, հիմա դառնում ենք խոշոր քաղաք, հետո` մեծ քաղաք, հետո` միջին քաղաք, փոքր քաղաք: Վերջին 25 տարվա ընթացքում հետընթաց ենք ապրել: Փաստացի մեր քաղաքը ունի 70-80 հազար բնակիչ»:
Մարդն ավելի քան 10 հազար տարի առաջ սկսել է օգտագործել կաթն իր սննդակարգում։ Եգիպտոսի բժիշկները 3 հազարամյակ առաջ բուժել են սրտի, երիկամների և ստամոքսի հիվանդությունները և օգտագործել են կաթը տարբեր բնույթի թունավորումների դեպքում։
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը. մայիսի 26-ից հունիսի 1-ը:
Պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել և օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Պատգամավորներ հարկ չեն համարել անդրադառնալ կուտակայինի ողջ փաթեթին, հարակից իրավական ակտերին և այլն:
Ես հետևում եմ լրատվությանը ու ապշած եմ այդ մարդու հայտարարությունից, թե ես բժշկին չեմ խփել: Եթե անգամ չես խփել, թեև խիստ կասկածում եմ, հայհոյել ես մարդկանց, պետք է, անպայման, աչքի տակը կապտացնե՞ս կամ ծնո՞տը ջարդես, որ երևա քո խփածը: Ես չեմ կարծում, որ բարձրագույն կրթությամբ մարդը սուտ խոսի, որ իրեն խփել են: Բայց ասեմ, դու կարող ես մարդուն այնպիսի գռեհիկ հայհոյանք տաս , այնպիսի լկտի վիրավորական բառեր օգտագործես, որն ավելի ցավ պատճառի, քան խփելը:
Նախարարության նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ «Շիրակ կենտրոնի» ղեկավարը ներկայացրել է Գյումրու վագոն-տնակներում պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքների կացարանային և սոցիալ-տնտեսական ծանր վիճակը:
Կենսաթոշակային բարեփոխումների վերջնական փաթեթի շուրջ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկումները դեռևս չեն սկսվել: 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ իրենք 4 հոգու անուն են ներկայացրել Կառավարությանը, սակայն որևէ քննարկման մասնակցելու հրավեր դեռ չեն ստացել:
«Եթե էսքիզ եմ անում, ապա ինչ-որ բան կոտրվում է, էլ չեմ ուզում շարունակել: Եթե նախապես էսքիզ անեմ՝ էլ չեմ նկարի. իմ ու կտավի միջև կոնտակտը պետք է միանգամից լինի: Ո՞նց կսկսվի, ո՞նց կավարտվի, դա էլ չեմ կարող ասելգ Իմ ու կտավի հանդիպումը պետք է անսպասելի լինի»,- ասում է նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանին: Շնորհավորելով Սարգսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանի իրականացրած բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ:
Հունիսի 4-ին, 6-8-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում, 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Կարինե Մինասյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: