Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 26-ին շրջանների զգալի մասում, 28-30-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հունիսի 27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 26-30-ը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 26-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 28-30-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.10C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11.20C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.20C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն