Մայիսի 31-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին` 1990 թ. ծնված Իրինա Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Նման անհրաժեշտություն չկա»,- ընդգծել է կանցլերը` Վրաստանին համարելով «լավ գործընկեր»` ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության տարբեր առաքելությունների իրականացման առումով:
Մայիսի 30-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Տ.-ին:
Չակերտավոր գործարարները կփորձեն ազգաբնակչության հաշվին (ալյուրի օրինակն ունենք), ապրանքները թանկացնելու հաշվին հարկերի մուտքերն ավելացնել: Կարծում եմ, որ պարոն վարչապետը շատ դիպուկ ասել է, որ խոսքը գնում է ստվերային տնտեսության մասին, այլ ոչ թե գների բարձրացման: Շատ կարևոր է, որ կառավարությունը հետևողական լինի, որ այդ հարկային մուտքերը չլինեն գների բարձրացման հաշվին, և, իրոք, հարկային դաշտում պետք է բարվոք վիճակ ստեղծվի: Վարչապետը հստակ ասել է, որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք խուսափում են հարկային դաշտից, պետք է նրանց բերել հարկային դաշտ:
armlur.am-ը բացառիկ տեսանյութ է տարածել, որում պարզ երևում է, թե ինչ հետևանքներ է թողել մայիսի 17-ին Վրաստան-Ռուսաստան սահմանակետի մոտ գտնվող լեռնային գոտում տեղի ունեցած փլուզումը:
«Ամեն դեպքում մեր հայերից է ու ի՞նչ տարբերություն, թե կոնկրետ ինչ ծրագրեր է ունեցել մեր իմացությունից դուրս», «Վայ, մեր տուալետում դրեք, ի սեր Աստծո», «Արձանը, որպես այդպիսին, որևէ ժողովրդի կյանքում տվյալ մարդու նկատմամբ վերաբերմունքի դրսևորում է: Ես չեմ կարծում, որ Միկոյանն այն անձնավորությունն է, որի արձանը պետք է դնեն»…
Վթարի հետևանքով ուղևորներ, վարորդի համագյուղացիներ 59-ամյա Ռոզա Սիմոնյանը, 73-ամյա Հասմիկ Պողոսյանը և 66-ամյա Լիդա Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Տաշիրում տեղացել է հորդառատ անձրև, որի քանակությունը 1 ժամում կազմել է 47 մմ, ինչի հետևանքով Տաշիր գետը վարարել է և դուրս եկել ափերից. կան ջրածածկումներ և հեղեղումներ:
Օրերս ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտից ոստիկանության Մարտունու բաժնում գրություն է ստացվել, որ 1984 թ. ծնված Տարոն Ս.-ն «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան վարել է կեղծ պետհամարանիշերով:
Շինարարների փողոց 229 տարածքում գտնվող նախկին 11-րդ դպրոցի մասնաշենքը 2005 թ-ին հատկացվել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Վերահսկողության մարմինը կոչվում է Տնտեական մրցակցության պետական հանձնաժողով: Բացի այդ՝ մեր նախագահն ունի իր վերահսկողության ծառայությունը, վարչապետը նույնպես ունի, բայց ամնաբարձրը հասարակական վերահսկողությունն է: Մենք բազմաթիվ անգամ առաջարկ ենք արել այդ մախինացիաների շղթան պատժելու ձևի մասին:
Մայիսի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մեղրի-Կապան այլընտրանքային «Մ-17» ճանապարհի 82-րդ կմ-ին «ԿամԱԶ-53212» մակնիշի բեռնատար ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երեւանի Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից ասել են, որ 58-ամյա Լյովա Բուլղադարյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նա անգիտակից վիճակում է, ստացել է ծանր գանգուղեղեային տրավմա, գլխի եւ դեմքի շրջանում ունի պատռված վերքեր։
Գյումրիում բազմաթիվ բազմաբնակարանային շենքեր կիսաքանդ վիճակում են. դրանք հիմնականում ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն:
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ապահովման Գյումրու տարածքային բաժանմունքի պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են Գյումրիի սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Էդուարդ Վարժապետյանը եւ աշխատակիցներ Ռուբեն Մնացականյանը, Արթուր Աբրահամյանը եւ Կիմա Փիլոյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացած մի քաղաքացի: Իսկ shamshyan.com-ի փոխանցմամբ այդ քաղաքացին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանն է: Ըստ տեղեկությունների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակից, ում դանակահարել է Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան է:
Ձմռանը սառչելու, ամռանն էլ՝ խցանվելու պատճառով իրենց դարն ապրած խողովակները պայթում են՝ տհաճ իրավիճակ ստեղծելով թե երթևեկող մեքենաների թե առավելևս՝ հետիոտնի համար:
Մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 190 տրանսպորտային միջոց:
Իր խոսքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և անդրադարձ է կատարել ԼՂՀ դիրքորոշմանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
Որքանո՞վ ենք մենք իրականում քրիստոնեա՝ ըստ էության: Որքանո՞վ է մեր հավատը բովանդակությամբ, և ոչ թե ձևով քրիստոնեական: Որքանո՞վ է Հայ առաքելական եկեղեցին կատարում իր առաքելությունները: Որքանո՞վ է եկեղեցին հավատացյալներինը, և՝ հակառակը: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ դաստակի կոտրվածքով և աջ նախաբազկի սալջարդ քերծվածքով» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1982 թ. ծնված Գագիկ Թ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Աքորի գյուղում վիճաբանության ժամանակ:
Հունիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Մասնագիտական խմբի գնահատմամբ հիվանդի մոտ ախտորոշվել է վերին շնչուղիների վարակ, կատարալ անգինա, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում, լյումբագո` լումինալ հատվածի ցավեր, պսորիազ, նեյրոցիրկուլյար դիստոնիա: Նշանակվել է դեղորայքային բուժում, նշանակված դեղերը հատկացվել են։ Մասնագիտական խումբը եզրակացրել է, որ նա կարող է բուժումն անցնել ամբուլատոր պայմաններում` մնալով մասնագետների հսկողության ներքո:
Մայիսի 31-ին ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման և նվազեցման գրասենյակի ծրագրի ղեկավար Էդ Տրիմակասը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել են ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող ականավտանգ տարածքների տեխնիկական հետազոտման և հումանիտար ականազերծման տեղամաս:
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղյակ է Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման շուրջ հասարակության բացասական վերաբերմունքին՝ ուշադիր լսում ենք, բայց ավագանու որոշումը չենք պատրաստվում վերանայել. «Ավագանին չի ստացել պաշտոնական որեւէ տեղեկություն փաստարկված ճշգրտված, փորձաքննություն անցած»։
Ուլյուկաևը հիշեցրել է, որ Ադրբեջանն օգտվում է ԱՊՀ-ի հետ ազատ առևտրի ռեժիմից:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արտակ Ղուկասյան փաստաբան Հակոբ Ճարոյանի բողոքի քննությունը: Հ. Ճարոյանը բողոքարկել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը, որով վերջինս մերժել է քրեական գործ հարուցել: Արտակ Ղուկասյանը, ինչպես նաև նրա հարազատները պնդում են, որ նրան առևանգել են, սակայն քննիչն այդ փաստով քրեական գործ չի հարուցել:
Ըստ Ռ. Հակոբյանի՝ իրենք իշխանություններին և կառավարությանը ժամանակ են տալիս մինչև աշուն՝ իրականացնելու համար իրենց կողմից ներկայացված պահանջները, որից հետո պարզ կդառնան իրենց կողմից իրականացվելիք քայլերը: Միասնական հանրահավաքը ևս թողնվել է աշնանը:
ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 18.019.504 ընտրող:
Պլանավորված է 2015 թվականին այդ թռչող սարքով իրականացնել շուրջերկրյա ճանապարհորդությունը, որը պետք է տևի երկու շաբաթից քիչ ավելի: