Ափսոս, որ այս գործարքը վրիպել է Ռոբերտ Քոչարյանի ուշադրությունից (լուսանկարներ)

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2004թ․ հունվարի 13-ին, ծայրահեղ կասկածելի ձևով՝ անտեսելով օրենսդրության պահանջները (շրջանցելով խորհրդարանը) վաճառվեց «Երիտասարդության պալատի» շենքը։

Անշարժ գույքը բաղկացած է եղել 24.345,2 քմ տարածքից, գնահատվել է 506 մլն․ դրամ (այդ օրը գործող դոլարի փոխարժեքը եղել է 1 դոլար=569,74 դրամ)։ Այսինքն, ընդհանուր գումարը արտարժույթով կազմել է մոտ 890 հազար $, իսկ 1 քմ․ մակերեսի գինը՝ 36$:

Որպես գնորդ հանդիսացել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն։

Փաստորեն, «Երիտասարդական պալատ» ՊՓԲԸ-ին պատկանող անշարժ գույքը վաճառվել է այնպես, ասես վաճառվում է ընկերության հնացած գրասենյակային կահույքը:

Ընդ որում` առք ու վաճառքի համաձայնագիրը անթույլատրելիորեն ասիմետրիկ է, անտեսում է ՀՀ շահերը և չափազանց խոցելի է դարձնում մեր պետությունը բոլոր հնարավոր դատական վեճերում:

Նայելով պայմանագրին, տպավորություն է ստեղծվում, որ պետությունը, որպես համաձայնագրի մշակման կողմ առհասարակ չի մասնակցել, կամ էլ ընթացել է համաձայնեցված խաղ մեկ դարպասի ուղղությամբ:

Քանի որ շենքը քանդված է, այսօր արդեն ուշ է որեւէ բան անել։

Ափսոս, որ այս գործարքը վրիպել է Ռոբերտ Քոչարյանի ուշադրությունից։ Քանզի գործարքի անօրինականությունն այնչափ ակնհայտ է, որ դրան առնչություն ունեցած անձինք դժվար թե խուսափեին պատասխանատվությունից։

Այնուամենայնիվ, կարեւոր եմ համարում Ռոբերտ Քոչարյանի դրսեւորած նախաձեռնությունը՝ համագործակցել հանրության հետ անօրինական գործարքների բացահայտման հարցում, անկախ նրանից, թե ինչը իրեն դրդեց ներգրավվել»։

Andrias-pastatuxt (1)

Andrias-pastatuxt (5)

Andrias-pastatuxt (7)

Andrias-pastatuxt (3)

Andrias-pastatuxt (2)

Andrias-pastatuxt (4)

Andrias-pastatuxt (6)

 

 

Տեսանյութեր

Լրահոս