5 երիտասարդացող հիվանդություններ. Ինչպես պայքարել դրանց դեմ
Այն հիվանդությունները, որոնք նախկինում հանդիպում էին 60-70 տարեկանների մոտ, սկսել են երիտասարդանալ: Պատճառները տարբեր են՝ սկսած սխալ ապրելակերպից, սխալ սնվելուց և նստակյացությունից:
Aroxj.am-ը ներկայացնում է 5 հիվանդություններ, որոնք երիտասարդացել են և որոնց դեմ կարելի պայքարել հենց այսօրվանից:
Մելանոմա
Հիմնական ախտորոշման տարիքը – 50 տարեկան և ավելի,
Կարող է ի հայտ գալ ավելի շուտ՝ 15-25 տարեկանների շրջանում,
Ինչպես պայքարել – Հեռու մնացեք սոլյարի սրահներից, անգամ 1-2 անգամ կրկնվող, այսպես ասած, արհեստական արևայրուքից: Դա կարող է 3 անգամ մեծացնել մելանոմայով հիվանդանալու հավանականությունը: Իհարկե, ամբողջովի հնարավոր չէ խուսափել արևի ճառագայթներից: Դրա համար պետք է օգտագործել արևապաշտպան քսուքներ SPF 15-ով և անգամ 30-ով: Ամենավտանգավոր ժամը 10:00-ից 14:00-ն է:. Մելանոմայից կարելի է խուսափել վիտամին D ընդունելու արդյունքում:
Օստեոպորոզ
Հիմնական ախտորոշման տարիքը – 65 տարեկան և ավելի,
Կարող է ի հայտ գալ ավելի շուտ՝ 50 տարեկանների շրջանում,
Ինչպես պայքարել – Այսպիսի խնդիր ունենալու դեպքումը չի կարելի հետաձգել բուժման գործընթացը: Պետք է ընդունել կալցիում և վիտամին D: Պետք է կանոնավոր կերպով զբաղվեք մարմնամարզությամբ մկաններ և ձիգ կեցվածք ունենալու համար: Ալկոհոլն ու նիկոտինը ամենաոխերիմ թշնամիներն են այս առողջական խնդրի դեպքում: Բուժման ընթացքում պետք է լրիվ հրաժարվել ծխելուց, կանայք էլ պետք է սահամանափակեն ալկոհոլի օգտագործումը: Կոկա կոլայի օգտագործումը նույնպես պետք է խիստ սահմանափակել:
Կրծքի քաղցկեղ
Հիմնական ախտորոշման տարիքը – 45 տարեկան և ավելի,
Կարող է ի հայտ գալ ավելի շուտ՝ անցումնային տարիքում
Ինչպես պայքարել – կանայք պետք է սկսեն ավելի շատ մարզվել, պահպանել քաշի նորման և հրաժարվել ալկոհոլից: Սրանց միջոցով հնարավոր կլինի նվազագույնի հասցնել կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականություն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: