Կարեն Ավագյան. Քոչարյանի աշխատակիցների նյարդերը տեղի են տալիս. aravot.am
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հանդես է եկել պարզաբանմամբ, որում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդեմ կարմիր գծերի, արագաչափերի և տուգանքների հարցազրույցի վերաբերյալ արձագանքներին ու Քոչարյանի հասցեին հնչած քննադատություններին: Ռոբերտ Քոչարյանին քննադատել էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը՝ կարծիք հայտնելով, թե «Մեծ քաղաքական թեմաները նրա քաշային կարգն այլևս բարձրացնել չեն կարող»։ Վիկտոր Սողոմոնյանը իր պարզաբանման մեջ անդրադարձել է նաև Կարեն Ավագյանի դիտարկումներին, ինչին ի պատասխան Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Ավագյանն ասել է. «Քոչարյանի աշխատակիցների նյարդերը տեղի են տալիս…»: Կարեն Ավագյանը Քոչարյանի գրասենյակի պարզաբանման մասին այսպիսի կարծիք ունի. «Սա ի՞նչ է: Հատված «Вокруг света» ամսագրից՞, թե՞ «Ինչպես մեքենա վարել Գերմանիայում» թեմայով՝ վատ գրված շարադրություն: Ինչ ասեմ՝ անսպասելի վատ էր: Ինչ վերաբերում է իմ վարկին ու դրա վերաբերյալ ձեր կարծիքին՝ ի սեր Աստծո, ազատեք ինձ այդ պատվից…»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: