Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել` 20.31-ին: «Բետոնագործ» ՓԲԸ-ի պահեստում` 10 քմ տարածքում, այրվել են տարայով ներկեր:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է, որ դեռ 2002թ-ին է հանձն առել վերակառուցել երկրաշարժից վնասված եկեղեցին:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Դանակահարողը հետախուզվում էր նաև անձի առևանգման և սպանության փորձի համար:
Ալավերդու ճոպանուղու տնօրենության տված խոստմանը հակառակ`ճոպանուղին հունիսի 19-ին չի վերսկսել իր գործունեությունը:
Մայիսի 30-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել Երևանի Մալաթիա թաղամասում գտնվող շուկայում ոմն Հայկի կողմից Ռոման Ո.-ին բռունցքով հարվածելու և վերջինիս ստորին ծնոտի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխելու մասին:
«Առանց նման համակարգի մեր յուրաքանչյուր բարեփոխում դատապարտված է»,- նկատեց նախարարը` ավելացնելով, որ առանց նման համակարգերի ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է վերահսկել ֆինանսական հոսքերը: Առողջապահական համակարգի հիմնական խնդիրներից մեկը բնակչության իրազեկվածության ցածր մակարդակն է։ Նորարարական նման համակարգերի ներդրումն ու կիրառումը միտված կլինի իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
. M6 միջպետական ճանապարհն անցնում է նաև Ալավերդու միջով: Այդ ճանապարհով օրական բազմաթիվ ավտոմեքենաներ են անցնում մեծ արագությամբ:
Այսօր Ազգային Ժողովում 67 կողմ ձայնով ընդունվեց կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրինագիծը: «Դեմ եմ» թիմի որոշ անդամներ հավաքվել էին ԱԺ-ի դիմաց, որպեսզի ՀՀԿ-ական պատգամավորներին դիմավորեն բողոքի կոչերով: Նրանց ձեռքին փուչիկներ կային, որոնց վրա գրված էին «Քոքոբելյան» և «Մեծապատիվ մուրացկաններ»:
Կուրկուման լավագույն բնական հակաբիոտիկներից մեկն է։ Կուրկումին ներկանյութը նպաստում է «վատ» խոլեստերինի հեռացմանը` արյան հոսքից, և լեյկոցիտների ընդհանուր թվի ավելացմանը։
Հունիսի 20-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մերսեդես E 280» մակնիշի ավտոմեքենան ժամը 22.40-ի սահմաններում Արևշատ-Վարդաշեն ճանապարհին բախվել է էլեկտրասյանն ու գազի խողովակատարին:
«Մեր երկու աթոռները միշտ գործակցել են, միշտ սիրով են եղել միմյանց հետ: Կոմունիզմի ժամանակ 70 տարի Երուսաղեմն է հոգացել Հայաստանյաց եկեղեցու ամբողջ կարիքները, այնպես որ՝ խնդիր չենք ունեցել, ոչ էլ կունենանք: Մայր Աթոռը մեզ համար ամեն ինչից վեր է: Սա ամեն մարդ թող լավ իմանա: Հարցեր կարող են ծագել, ամեն ինչ լուծվող է»,- 168.am-ին ասել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքը
Կոլերովը ներկայացրել է ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումները: Ինչո՞ւ Կոլերովը որոշեց նախաձեռնել ղարաբաղյան հարցի լուծումը: Խաղաղասիրական հայացքների՞ց ելնելով, թե՞ դրանով նա հերթական անգամ ուղերձներ է հղում կողմերին:
Այսօր Հայաստանում կա ավելի քան 3 հազար տարբեր չափերի սողանքային գոտի։ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղը դրանցից մեկն է:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն արձագանքել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքի չօգտագործվող ջրագծի խողովակների մոնտաժման հետ կապված խնդրին եւ հարցի շուրջ համայնքի դժգոհությանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր եկել էր իր զորակցությունը հայտնելու Աֆրիկյանների տան համար մղվող պայքարի ակտիվիստներին:
Ոստիկանության Հրազդանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Մեղրաձոր գյուղից բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Գագիկ Մ.-ն:
Հայաստանը և Ադրբեջանը 2001 թ. անդամակցել են Եվրոպայի խորհրդին, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հիմնական իրադարձություններից շուրջ 7-8 տարի անց՝ ստանձնելով երկուստեք պարտավորություններ՝ աջակցելու կոնֆլիկտի կարգավորման գործընթացին, մարդու իրավունքների պաշտպանության, երկրի ժողովրդավարացման, օրենքի գերակայության, ուղղությամբ:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ եկող շաբաթվա մեջ «Դեմ են» թիմի հետ իրենք կորոշեն իրենց հետագա քայլերի ընթացքը։ «Քառյակը առանց «Դեմ եմ»-ի ոչինչ անել չի կարող»,- ասաց պատգամավորը։
Մայիսի 29-ի Աստանայում Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագրի ստորագրման համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամկետ խնդրեց մինչև հունիսի 15-ը, Ղազախստանի նախագահն առաջ քաշեց Ղարաբաղի խնդիրն ու նշեց մինչև ամսվա վերջ, իսկ գագաթաժողովի որոշման մեջ ժամկետը մինչև հուլիսի 1-ն է:
«Ես, անկեղծ ասած ծանոթ, չեմ այդ առաջարկությանը, բայց գտնում եմ, որ նման առաջարկը առնվազ անձնական ցանկությունների ոլորտից է և ես ինքս կրում եմ թե՛ կեդեր և թե՛ բարձրակրունկներ:
Ողջունելով հոգևոր սպասավորներին` մարտական հենակետի ղեկավար կազմը պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրեց մարտական հերթապահության առանձնահատկություններն ու խնդիրները, առկա սպառազինության տեսակները: Սրբազան հայրերը եղան նաև դիտակետերում, հետևեցին դիրքապահ զինծառայողների գործառույթներին:
Հորդորում ենք մեր ժողովրդին` տուրք չտալ շինծու այդ գնահատականներին և շարունակել գործուն և հանձնառու մասնակցություն բերել եկեղեցական կյանքից ներս` ի փառս Աստծո և ի նպաստ Մայր Եկեղեցու զորացման ու շենացման: Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը եղբայրական սիրո ու նախանձախնդիր ծառայության ուխտի մեջ պիտի շարունակի իր առաքելությունը` ավետարանական լույս պատվիրանների սերմանմամբ կանխելու անցանկալի երևույթները ազգային-եկեղեցական կյանքում:
Արարատի մարզում՝ Նախիջևանի հետ սահմանային գոտում տեղակայված դիրքերից մեկում երեկ զոհված ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Խաչատրյանի դիահերձման ընթացքում հանգուցյալի գլխի շրջանում հայտնաբերվել է հրազենային երկու կրակոց՝ աջից ձախ և առջևից հետ՝ գլխի առանցքի շուրջ գրեթե հորիզոնական ուղղությամբ։
Բարդ իրավիճակը հաղթահարածի «բավարարվածությամբ» ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գլուխը տարուբերեց, հանդիմանող հայացքով նայեց ներկաներին ու անցավ հաջորդ հարցի քվեարկությանը:
Ակտիվիստը պատմեց, որ երբ Մշակույթի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ ապամոնտաժումը անօրինական է, դարձյալ ոստիկանությունը չի միջամտել, որպեսզի այդ ապօրինի գործողությունները կանխվեն. «Հետո եկավ Անահիտ Բախշյանը, որը պահանջեց ու մտավ նկարեց այն քարերը, որոնք հանվել էին, որպեսզի հետո կարողանանք ապացուցել, որ այստեղ առանց թույլտվության գնում է գործողություն, որը չպիտի գնա: Դրանից հետո եկավ Մշակույթի նախարարության ներկայացուցիչը, որը վերջնականապես հաստատեց, որ այս գործընթաց այս պահին ապօրինի է. իրավունք չունեն նման գործ անելու: Միայն մեր համառ պահանջներից հետո դադարեցվեց այն: Խոստացել են, որ մոտակա երկու չեն ապամոնտաժելու»,- ասաց Մ. Սարգսյանը:
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համլետ Ղ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրինագծի քվեարկության ժամանակ գրանցվեց 65 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ: Գ.Սահակյանը շփոթմունքից նույնիսկ ասաց, թե 1 դեմ է գրանցվել, ապա անմիջապես ուղղեց իրեն և հայտարարեց 66 կողմ, թեև լուսատախտակի վրա հստակ երևում է քվեարկության իրական արդյունքը:
Հունիսի 20-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 18 ավտոմեքենա:
Ազգային ժողովի արտահերթ նիստում օրակարգը սպառելուց և կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո քիչ առաջ մեկնարկեց ԱԺ երկրորդ արտահերթ նիստը: Գրանցվել են 68 պատգամավորներ: Ոչ իշխանական ուժերը բացակայում են: