ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցում տրված գնահատականները բավականին համահունչ են ոչ իշխանական 4 ուժերի 12 պահանջներին: Արդյոք հնարավո՞ր է, որ քառյակը դառնա հնգյակ: 168.am-ի այս հարցին ի պատասխան ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պատասխանեց, որ նման հավանականություն չկա:
Միջազգային հետախուզման մեջ գտնվող կնոջը Հայաստան տեղափոխեցին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով:
Կենտրոնական բանկի նախագահի հունիսի 23-ի թիվ 1/682Ա որոշմամբ մինչև ս/թ հոկտեմբերի 1-ը կասեցվել է «Ռ.Ռ.Հ. ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 129 լիցենզիայի գործողությունը:
Հունիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 112 տրանսպորտային միջոց:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր Աշոտ Տոնոյանի մահը ազդեցություն չպետք է ունենա խաբված բնակիչների ու ընկերության սնանկության խնդրով դատական գործընթացի վրա: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Տոնուսի» սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը:
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է $32.67 մլն ֆինանսավորման հատկացումը Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրին:
Ամերիկյան դոլարի՝ նախորդ շաբաթվանից սկսված արժեզրկումը կանգ չի առնում։ Այսօր՝ հունիսի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.5 դրամ։
Վանաձորի մի բնակչուհի օրերս ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ եղբայրը` 1982 թ. ծնված Գևորգ Մ.-ն, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով` իր բնակարանից գողացել է կանխիկ գումար և ոսկյա զարդեր:
«Երբեք չեմ մտածել գումար աշխատելու մասին: Ես մինչ օրս ստեղծագործում եմ: Եթե առաջնայինն ինձ համար գումար աշխատելը լիներ, շատ վաղուց ես բավական մեծ գումարներ վաստակած կլինեի: Բայց այդ դեպքում ես՝ ես չէի լինի: Նման նպատակ երբևէ չեմ հետապնդել: Ուղղակի իմ պարագայում ստացվել է այնպես, որ իմ սիրած զբաղմունքն իմ աշխատանքն է դարձել: Իսկ դա հազվադեպ պատահող երջանկություն և հաջողություն է»:
Անշուշտ դուք տեղեկացված եք, որ Ադրբեջանում ապրիլի 19-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց հանրահայտ լրագրող Ռաուֆ Միրկադիրովը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այլ ակտիվիստներ՝ Արիֆ և Լեյլա Յունուսները, ապրիլի 29-ին հրավիրվեցին ոստիկանություն՝ հարցաքննության: Նրանք այն հազվադեպ հանդիպող ադրբեջանցիներից են, ովքեր մասնակցում էին «Մարդիկ մարդկանց համար» կամ «Ուղի համար 2» ծրագրին, որտեղ փնտրվում են ուղիներ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանաձևի իրականացման համար:
Գյումրու Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններում առկա է միևնույն խնդիրը:
2008-ի նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում գիշերող, մարտի 1-ին մայրաքաղաքի փողոցները լցված տասնյակ-հազարավոր մարդիկ ոչ մի տեղ չեն կորել, նրանք այստեղ են: Նրանք շարունակում են դժգոհել, սակայն դա անում են տանը: Այնպես որ, այսօր փողոցում, անգամ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, պայքարի են դուրս գալիս 40-50 հոգի: Սա նշանակում է, որ բոլոր նախադրյալները կան՝ վստահ լինելու, որ մյուս տարի ժողովրդի իմաստնությունը հնարավորություն կտա դարձյալ մի 10 տոկոսով ևս թանկացնել էլեկտրաէներգիան:
«Տպավորությունս այն է, որ այս երկրում շախմատի նկատմամբ մեծ խանդավառություն կա: Ինձ տպավորեց շախմատի նկատմամբ ձեր երկրի սերը:Այսօր վերադարձանք շրջագայությունից, որը բացատրում է թե ինչու եմ այսպես հագնված: Շատ գեղեցիկ էր ձեր սարերում, և դա ինչ-որ չափով հիշեցրեց հայրենիքս»,-ասել է Կարլսենը:
«Բոլոր պետական և քաղաքական գործիչները արդեն այսօր պետք է հստակ իմանան, որ չնայած ցանկացած «ալիբիների»՝ բարձր գին կվճարեն Սերժ Սարգսյանի որոշման բացասական հետևանքների համար:»
ԱԺ քաղաքական մեծամասնության պատգամավորները, կարծես, արդեն արձակուրդում լինեն: Նրանցից շատերը պարզապես չեն պատասխանում հեռախոսազանգերին, իսկ մի մասն էլ չի հետևում քաղաքական իրադարձություններին, մասնավորապես՝ ծանոթ չեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցին:
Մեղադրողը դատաքննությամբ ևս հիմնավորված համարեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը) ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը:
Ես ոչ մի բացատրություն չեմ տվել, ոչնչի տակ չեմ ստորագրել: Ես, պարզ է, չեմ հարվածել որևէ ոստիկանի: Այդպիսի հիմք չունեն ու ոչ էլ կարող են ապացուցել: Հնարավոր չի, որ ես միտումնավոր հարվածած լինեմ:
«Այսօր ես եմ, վաղն էլ կարող է ուրիշը լինել: Ուղղակի մոր խնդրանք է, որ այս հարցը բարձրաձայնվի, այսպես չմնա, մեղավորները պատժվեն»,- ասաց Սյուզին:
Հունիսի 22-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ թիվ 44 համարի երթուղայինում 4 երիտասարդ վիճաբանում և հարվածում են մի երիտասարդի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Դանիել Վարուժանի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Աշոտ Տ.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ Տյումենի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, նախարարության այլ աշխատակիցներ:
Սերգեյ Լավրոդի և Էդվարդ Նալբանդյանի ասուլիսին ներկա էին նաև ռուս լրագրողներ, որոնց ասուլիսի ավարտից հետո արտգործնախարարության շենքի դիմաց բռնացրել է հայ ծիրանավաճառը։ Երկու կիլոգրամ ծիրանն այս մարդը ռուս աղջկան վաճառել է 10 հազար դրամով։
Ավտոկայանատեղիների կազմակերպման օրենսդրական տրամաբանությունը, այսպես թե այնպես, ենթադրում է, որ տվյալ ծառայության մատուցումը Երևան համայնքին վերապահված գործառույթ է և, հետևաբար, այդ ծառայությունից ստացված բոլոր միջոցները մուտք են գործելու քաղաքի բյուջե։
Հունիսի 24-26-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 27-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն օրերս Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վարդգես Հ.-ին:
«Գլյուկոզան շատ բարձր է եղել, առաջնակի հայտնաբերված շաքարային դիաբետ է եղել: Հիմա թե ինքը մեկ տարի, կես տարի, թե տասն օր է տառապել շաքարային դիաբետով, չեմ կարող ասել: Դրա համար հատուկ անալիզներ էր պետք անել պլանային կարգով, բայց էդ պահին դրա մասին մտածելն անլուրջ էր»:
Կենտրոնական բանկի նախագահի հունիսի 18-ի որոշումով գրանցվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Գավառ» մասնաճյուղը:
Հունիսի 23-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը աշխատանքային այցով եղավ Կոտայքի մարզում: ԱԻ նախարարին ուղեկցում էին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը, փրկարար ծառայության պետի տեղակալ գեներալ- մայոր Վրեժ Գաբրիելյանը և նախարարության այլ պատասխանատու աշխատակիցներ:
Բաժանմունքից դուրս գալուց հետո Մանուկյանը լրագրողներին ասել է, որ քառյակի ուժերով իրենք քննարկել են այս հարցը, բոլոր փաստերը հավաքվում են, այս մասին իրենց կուսակցությունների այն ներկայացուցիչները, ովքեր այս օրերին գտնվում են Ստրասբուրգում, ԵԽԽՎ-ում ներկայացնելու են կատարվածը: