
Իրաքի վարչապետը հրաժարվել է «ազգային փրկության կառավարություն» ձևավորելուց

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին այսօր հայտարարել է, որ «ազգային փրկության կառավարության» ձևավորումը, որում ավելի լայնորեն ներկայացված կլինեն սուննիները, հակասում է երկրի Սահմանադրությանը:
Մալիքին ընդգծել է, որ նման կառավարություն ձևավորելու կոչերը միաժամանակ խաթարում են քաղաքական գործընթացը և հանդիսանում են ընտրողների քվեները գողանալու ու երիտասարդ ժողովրդավարությանը խանգարելու փորձ:
Ապրիլի 30-ին Իրաքում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթանակ էր տարել ալ-Մալիքիի ձևավորած դաշինքը՝ խորհրդարանի 328 մանդատից ստանալով 90-ը: