168.am-ը անցկացնում է մինի հարցում՝ կառավարության, դատական իշխանության, տնտեսական վիճակի և այլ հարցերի վերաբերյալ։
Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հրավերով հունիսի 26-27-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռիգա: Լատվիայի մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Լատվիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
2014թ հունվարի 18-ին Ոստիկանության կողմից առգրավված 928 կգ հերոինն առայժմ չի ոչնչացվել, այն գտնվում է Ազգային անվտանգության վերահսկողության տակ: Այս մասին այսօր հայտարարել է Ոստիկանության թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչության առաջին բաժնի պետի տեղակալ, մայոր Տիգրան Սահակյանը։
Մարսելի դատարանը որոշել է կալանք դնել Անտիբ քաղաքում գտնվող և Բերեզովսկուն պատկանող շքեղ առանձնատան վրա՝ դրանով իսկ ընդառաջելով Ռուսաստանի Գլխավոր դատախազությանը:
Արդեն մի քանի ժամ է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արտեմի համայնքում: Մոտ 3000-ից ավելի գյուղացիներ փակել են Արտեմի-Արմավիր-Թալին-Գյումրի ավտոճանապարհը, քանի որ երեկ՝ հունիսի 25-ին, կարկտահարության հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել են գյուղացիների այգիները ու ցանքատարածությունները:
Պերեսի խոսքերով՝ դրանով իսկ հնարավոր կլինի լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցը:
«Հավաքարարը պոլերն էր սրբում, ձեռից կեղտոտ վեդրոն վերցրեցին, կեղտաջուրը լցրեցին գլխիս, ու դուբինկով գլխիս էին տալիս։ Ո՞րը ասեմ։ Հինգ-վեց օր հետո ինձ բերեցին դատարան, սանկցիա տվեցին, հետո նորից տարան ՁՊՎ։ Հետո՝ սեպտեմբերի 30-ին, եթե չեմ սխալվում, ինձ տարան ԱԱԾ, որտեղ բժիշկը ինձ չընդունեց՝ իմ առողջական ծանր վիճակի համար։ Ես անգամ լսեցի, որ ասեց՝ տղուն բերել եք ստեղ, որ թողեք մեր վրա՞։ Նորից տարան ՁՊՎ, հետո չորս օր հետո նորից բերեցին ԱԱԾ։ Մեկ տարի շարունակ ես զրկված եմ եղել իմ հարազատներին զանգելուց, տեսակցելուց»,- ասել է Մանուկյանը։
Տավուշի մարզի տաքսի ծառայությունների վարորդները,ովքեր աշխատում են մարզից Երեւան եւ հակառակ երթուղիներով, սովորաբար իրենց ավտոմեքենաների գազալցավորումը կատարում են Սեւանի լցակայաններում:
Պորոշենկոն եկեղեցու ներկայացուցիչներին կոչ է արել մասնակցություն ունենալ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում խաղաղության պլանի իրագործմանը:
Փաստաթուղթը ստորագրվել է 2013 թվականի հունիսի 25-ին, Երևանում:
2014 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում` Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզատանում և այլուր գրանցվել են բռնկումներ:
Նրանք կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի հետաքննության, և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ:
«Գնալով փախստականների թիվը քչանում է: Ես շատ-շատ վատ եմ զգում: Մարդիկ տարեց են, հիվանդ են, մարդիկ մահանում են: Այսինքն՝ մեր ծրագիրը ի՞նչ է՝ սպասել մինչև նրանք, այսպես` ֆիզիկապես ամբողջովին ոչնչանա՞ն: Որևէ խոսք չի եղել վերջին հինգ տարիների ընթացքում, որ Ազգային ժողովում որևէ մեկը որևէ խոսք փախստականի պրոբլեմի նկատմամբ բարձրացնի: Եվ նույնը կառավարությունում է մեծ հաշվով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանուշ Խառատյանը:
Ադրեջանական պատվիրակությունը ներկայացրել է մի բանաձևի նախագիծ, որը նախատեսում է Եվրոպայի Խորհրդին ներգրավել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Պ. Սեմերջյանը հայտնեց, որ ԱՆ կողմից հաշվառված հիվանդների շրջանում անչափահասներ չկան, բուժվող պաշտոնյաներ չեն եղել: Պ. Սեմերջյանն ասաց, որ մարդիկ թմրամիջոց օգտագործել են դեռ մեր թվարկությունից առաջ, դեռ այն ժամանակվանից մարդիկ թմրամիջոց օգտագործել և օգտագործում են հաճույք ստանալու ակնկալիքով, շատ արագ հուսախաբվում են, բայց ընկնում են հիվանդագին կախվածության մեջ: Հիմնականում թմրամիջոց օգտագործում են 30-45 տարեկան անձինք:
Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունները կարող են թևակոխել «նոր ժամանակաշրջան»:
77-ամյա նախկին գերու մահվան պատճառները հայտնի են. դստեր արցունքները դեռ չեն չորացել, ամեն օր նայում է պատից կախված հոր նկարին, հիշում նրա մարմնի վերքերը ու… Գերությունից խոշտանգված վիճակում մարտի 4-ին վերադարձած եւ մայիսի 20-ին մահացած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մահվան պատճառները հայտնի են:
Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում սկանդալային միջադեպ տեղի ունեցավ: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զրուցում էր իր կողիքն նստած պաշտոնյաների՝ ՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հետ:
Որպես սահմանապահ զորքերում 10 տարի ծառայած մարդ՝ ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չկա այդպիսի հասկացություն, ինչպիսին է «չեզոք գոտին»:
Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում շտապ օգնության բրիգադն ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնելով Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցե՝ հայտնաբերել է ավտոմեքենայի մեջ մահացած տղամարդու:
«ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը երեկ փայլել է լրագրողների և լրագրության վերաբերյալ իր պատկերացումներով, երբ պատասխանելով ԱԺ-ում նոր կարգեր հաստատելու մասին լրագրողի հարցին, շեշտել է»:
«Դիմումը դատարան կներկայացվի քաղաքացիական ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբ»:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ժամանել է Երևան: Ո՛չ, նա Երևանում չի դատապարտել հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի դիվերսիոն գործողություններն ու դիպուկահարների կրակոցները:
Այս մասին հայտարարել է «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնը:
«Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն, և եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունը անարխիայի հենասյունն է»:
Նախագահ Պուտինի համար վճռորոշ նշանակություն ունի ոչ թե միայն խոսքերով, այլ՝ իր գործողություններով ապացուցել, որ հավատարիմ է խաղաղությանը:
«Այլընտրանքային ԵԿՄ ստեղծելու ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանի ու Ռուբեն Գևորգյանի նախաձեռնությունը թեպետ տապալվեց, սակայն նորն է ձևավորվում, բայց ոչ թե պատգամավորների նախաձեռնությամբ, այլ մասնակցությամբ»:
Քարտեզի համաձայն, Չինաստանի ծովային սահմանը ձգվում է մինչև Մալայզիայի, Վիետնամի ու Ֆիլիպինների ափերը:
ԵՄ-ի գագաթաժողովի ծրագրի առաջին կետն առնչվում է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրմանը:
Ակնկալվում է, որ այդ դեպքում գեներալները ցուցմունքներ կտան նրա դեմ: