Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Հունիսի 25-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները, ինչպես նաև երկրի առջև ծառացած մարտահրավերները, որոնց թվում` հատկապես ընդգծելով պետության վրա համակարգային կոռուպցիայի կործանարար ազդեցությունը, շրջափակման հետևանքով տնտեսական այլընտրանքների բացակայությունը:

Նախագահն անդրադարձել է նաև ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների համատարած ոտնահարումներին՝ որպես դրա վառ ապացույց նշելով կեղծված բոլոր ընտրությունները:

Հայ ազգային կոնգրես

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30