Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ հարաբերությունները հենց սկզբից շատ բարդ էին: Ինչո՞ւ է Վանո Սիրադեղյանի պատմվածքն ընտրվել, ի՞նչ քաղաքական բան կա… Ասում էին՝ Վանոն չկա մեր ցուցակում, հարցնում եմ՝ իսկ ինչ է՝ կա՞ արգելված գրողների ցուցակ, ասում են՝ ոչ, չկա: 2 տարի տևեց, մինչև համոզեցի, որ ես «ազգի դավաճան» չեմ, որ մի քանի տարի Արևմուտքում ապրելով` չեմ դադարել հայ լինել:
Զղջման ուշացած խոսքեր. մայրասպանին կալանավորեցին:
Այսօր Հայաստանում մասնագիտության քարոզչություն չի արվում ոչ մի տեղ՝ սկսած ընտանիքներից: Որևէ մասնագիտության հմայք կամ ռոմանտիկ կողմ չի ներկայացվում: Ծնողները իրենց երեխաներին ուղղորդում են ինչ-որ ֆակուլտետներ, որոնք միշտ չէ, որ երեխաների սրտով են:
Ռուսաստանից Հայաստանը սնուցող մայր գազատարը,որից գազ են ստանում գազալցավորման կայանները, ձգվում է Տավուշի մարզի տարածքով:
Նախարարության աշխատակիցը համոզված է, որ Զվարթնոցում հունիսի 14-ին տեղի ունեցածի մեջ ոչ մի վատ բան չկա, քանի որ «կիսավարտիքներով լիքը մարդիկ են ամեն օր գալիս տաճար»:
«ԱԺ-ին ներկայացված օրինագծում պարտադիրը մնում է այլ՝ թաքնված ձևակերպումով: Այս կարևոր, լուրջ, հասարակական հնչեղություն ունեցող օրենքը կարելի էր բերել սեպտեմբերին, բայց ժամկետների մեջ փոփոխություն կա այդ նախագծով, հուլիսից պետք է գործի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ խոսելով կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված կուտակայինի վերաբերյալ օրինագծի մասին:
Այսօր՝ հունիսի 18-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.97 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.19%-ով կամ 0.76 դրամով։
Աշխարհի գավաթակիր, օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանը դժվարանում է ասել՝ ի՞նչ է շախմատը՝ մտքի խա՞ղ, սպո՞րտ, գիտությո՞ւն, արվե՞ստ: «Դժվար է ասել: Խաղ է: Եվ քանի որ վերջում հաղթող կա, սպորտ է համարվում: Իրականում քաղաքական երկխոսության պես մի բան է: Կարծում եմ՝ շախմատիստը որակական նույն հատկանիշները պետք է ունենա, ինչ դիվանագետը: Երկար ժամանակ կոնտակտի մեջ ես մտնում մեկի հետ, որին հաղթելն է նպատակդ: Միտքդ ես լարում: Մտքի աշխատանքով ես հաղթանակի հասնում: Ֆիզիկապես ուժեղ լինելն այնքան էլ կարևոր չէ: Կարևորը` կենտրոնացումն է, դիմացկունությունն է` դիմացինին պարտության տանող ճանապարհին հասցնելու հմտությունը: Երկխոսություն է` միայն թե առանց խոսքի…»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Լ. Արոնյանը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Մերսեդես C-180» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը 1964 թ. ծնված Ապրես Վ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 16-ին, ժամը 11.00-ին, ներկայացել է բաժին և հայտնել, որ Արմինե Կ.-ն իրերը մոռացել է իր ավտոմեքենայի մեջ, որոնք ինքն արդեն վերադարձրել է:
Հունիսի 17-ին ՀՀ կենտրոնական բանկում կայացել է Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի (EFSE) խորհրդի նիստը, որը նախորդել է Երևանում կազմակերպվող Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի 8-րդ տարեկան ժողովը:
Հունիսի 18-ին ժամը 16:30-ի սահմաններում Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ «Ավստրիական» թաղամասում գտնվող նախակրթարանի բակում օձեր են նկատվել:
Հանդիպելով աղջկա բարեկամի, բանկի հերթապահ ոստիկանի դիմադրությանը,նրանք փախուստի են դիմել:
Մեքենաների առևանգումներ` նույն ձեռագրով:
«Ստեղ չի լինելու խորոված, խորովածը բերվելու է Երևանից: Ձեր պապայի տունը չի, ձեր պապայի բակում չեն նստել էս մարդիկ: Նախարարությունը թույլ ա տվել, մարդիկ եկել են: Սա փակ իվենթ ա, ձեզ չի վերաբերվում»,- «Ազատությանն» ասաց դաշտային խոհանոցի աշխատակիցներից մեկը:
«Մանկությունս 15 մանկատներում եմ անցկացրել». պատմում է 50 տարվա աշխատանքային կենսագրութամբ, անօթևան միայնակ տարեցը:
«Վերջապես իշխանությունն իր վերջնական խոսքն ասաց՝ 12 կետերը չեն ընդունում: Չնայած` նախապես որոշ ներկայացուցիչներ ոգևորված ծափահարում էին՝ տեսեք, ինչ լավ ընդդիմություն ունենք, տեսեք` ինչ կառուցողական կետեր են ներկայացվել, բայց հասկանալի էր, որ կա՛մ իրենք լավ չէին ընթերցել, կա՛մ էլ PR նպատակ էր հետապնդում: Ըստ էության, այդ կետերը բավականին լուրջ կետեր են և Դավիթ Հարությունյանն, ի պատիվ իրեն, շատ անկեղծ հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում իրականացնել այդ կետերը, որովհետև այդ կետերի իրականացումը նշանակում է կասկածի տակ դնել իշխանության հետագա գոյությունը»:
Գուրգեն Մալխասյանն ասել է, որ իրեն ժամանակ է հարկավոր եղել մտածելու համար և թողնում է զբաղեցրած պաշտոնը, քանի որ զբաղվելու է իր մասնագիտական գործունեությամբ, Երևանում հիմնել է սեփական փաստաբանական կենտրոն:
Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունն այլևս կընթանա հույժ գաղտնի: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի և Տիգրան Ասատրյանի փաստաբաններ Գայանե Գալոյանը և Վարդուհի Էլբակյանը, իրենք ստորագրել են նախաքննության գաղտնիքը չհրապարակելու մասին փաստաթուղթ, ուստի այլևս գործի ընթացքի մասին մամուլին ոչինչ հայտնել չեն կարող:
«Ամեն օրվա համար ունենք մշակութային ծրագիր, լինում են կինոդիտումներ, համերգներ ենք կազմակերպում, այսինքն՝ անում ենք այնպես, որ այս բակը ապրի կրկին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանման ակտիվիստ Հելենա Գրիգորյանը:
«Այլ բան է, որ վարչարարություն իրականացվեր, հետո նոր գործը գնար ԴԱՀԿ, քաղաքացին կիմանար այդ վարույթների մասին, միջոցներ կձեռնարկեր, գումարները կվճարվեին»:
«Ես հասկացա, որ այնտեղ միջոցառում անցկացնելու առաջարկությունը եղել է Մշակույթի նախարարությունից, այսինքն՝ քանի որ Մշակույթի նախարարությունը պատրաստ էր տրամադրել տարածքը, ուրեմն՝ պետք է հասկանանք, թե որտեղից է պատմությունը սկսվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Վահան Արծրունին՝ խոսելով հունիսի 14-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքն ինչ-որ փակ միջոցառման համար տրամադրվելու մասին:
Հունիսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի, վարչության մասնագետների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների հետ:
Ովքե՞ր են երեխաներին դրդում մուրացկանության:
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է «Հայկական միջմասնագիտական միջազգային միավորման» ներկայացուցիչներին` կազմակերպության ղեկավար Գարուն Գյուլի գլխավորությամբ:
«Մենք ունենք վաշխառուների խումբ, որ մոտավորապես 10-15 տարի, երեւի թե, գործում է: Մեզ մոտ փաստերը 2008 թվականից են արձանագրված, բայց դրանից առաջ էլ մարդիկ զբաղվել են այդ գործունեությամբ՝ ուղղակի բողոքներ չեն եղել: Մասնավոր խոսակցությունների արդյունքում, քանի որ մեր քաղաքը շատ փոքր է, մենք կարողանում ենք պարզել: Հանցախմբի ղեկավարն է նախկինում Քաղավիացիայի պետ Հովհաննես Երիցյանը, որի գործընկերն է Արտավազդ Այվազյանը: Վերջինս իրավաբանների ընտանիքից է եւ Փաստաբանների պալատի փաստաբան է»:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:
Վարչապետը ողջունել է ԵԽԽՎ համազեկուցողներին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: «Մենք կարևորում ենք ձեր գործադրած ջանքերը Հայաստանի` Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: ՀՀ-ն ոչ միայն ԵԽ ակտիվ անդամներից է և մասնակցում է կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում, այլև պատիվ է ունեցել 2013 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ», – նշել է կառավարության ղեկավարը:
19-20-ին, 23-ին շրջանների զգալի մասում, 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 27-ին Ավստրալիայի թուրքական շահերի պաշտպանության միությունը երեք էջանոց նամակ հղեց խորհրդարանի բոլոր անդամներին՝ կոչ անելով բոյկոտել իմ ելույթը: Խորհրդարանի անդամներից մեկը նամակի պատճենը փոխանցեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին իմ ելույթի նախօրեին: Հմտորեն շարադրված նամակը, ամենայն հավանականությամբ գրված Թուրքիայի դեսպանատան արհեստավարժ լոբբիստների կողմից, մի քանի սխալ պնդումներ և զրպարտիչ մեղադրանքներ էր պարունակում:
Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլի գլխավորած պատվիրակությանը: