Էքստրադիցիայի արդյունքում Հայաստան է տեղափոխվել օֆշորային սկանդալի «հերոս» Աշոտ Սուքիասյանը:
Այսօր՝ հունիսի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.7 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.07%-ով կամ 0.27 դրամով։
Քաղաքական գործիչները դեռ շարունակում են վիճել, թե իրականում որն է ամենաճիշտ խորհրդարանի ընտրակարգի ձեւը՝ 100% մեծամասնական, թե 100% համամասնական, թե՝ և՛ նա, և՛ նա: ՀՅԴ-ն ունի իր հստակ դիրքորոշումը, եւ դա ձեւավորված տեսակետ է ոչ միայն ՀՅԴ Արցախի կառույցի, այլեւ՝ ՀՅԴ Ընդհանուր Ժողովի ժամանակ քննարկվել եւ ընդունվել է, որ լավագույն խորհրդարանը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում կհամարվի այն խորհրդարանը, որը կձևավորվի 100% համամասնական ընտրակարգով:
Կարծում եմ, վաղ թե ուշ Հայաստանում կինոյով զբաղվող երիտասարդները ստիպված կլինեն բնագավառի ինքնակարգավորման պատասխանատվությունն իրենց ձեռքը վերցնել, փնտրել լուծումներ, եթե ուզում են ունենալ առողջ համակարգ և անկախ ֆիլմարտադրություն: Ավագ սերունդը չկարողացավ կողմնորոշվել և տեր կանգնել մեր կինոյին, այն կինոյին, որ շատ դժվարությամբ հենց իրենք էին ստեղծել:
Նկարահանող սարքն արձանագրել է համակարգչային խանութից կատարված գողությունը:
Ժամը 20:00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 34 ՕA 765 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գեղարդ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում «Գողթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր կողաշրջվելով հայտնվել ձորում:
Կոնկրետ մեր ոլորտի զարգացման համար ծնողների այս մտայնությունն ամենամեծ արգելակող հանգամանքներից մեկն է, և մենք ստիպված ենք PR-ով և քարոզչությամբ զբաղվել, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենց պատկերացումներն այն մասին, թե ինչպես երեխան պիտի կրթություն ստանա և կարիերա անի, չեն համապատասխանում իրականությանը` ընդհանրապես, և ՏՏ ոլորտում` մասնավորապես:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել շուրջ 52 մլն դրամ սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվական ենթակառուցվածքը վերազինելու նպատակով:
Հունիսի 19-ին, ժամը 21.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Հանրապետական» ԲԿ է տեղափոխվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակչ` 1974 թ. ծնված Գ. Ն.-ն:
Ընդդիմադիրների բողոքը հուժկու էր: Հայաստանյան իրավիճակին անծանոթ մեկին կթվար, թե նախկինում հենց իրենք՝ ընդդիմադիր պատգամավորներն են ընդունել բոլոր օրենքները: Ուստի հիմա նեղացել են, որ իրենց ժամանակին չեն տվել օրինագծերը: Վեճերն այնքան բուռն էին, որ լրատվամիջոցները չէին հասցնում փոխանցել պատգամավորների ասելիքը: Ափսոս:
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 3 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Երեկ ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնությունը չկարողացավ ընդունել որոշման նախագիծը, որով առաջարկվում էր արտահերթ նստաշրջանում քննարկվող հարցերը երկրորդից երրորդ ընթերցում անցկացնել հատուկ կարգով`երկրորդ ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում: Այս որոշման նախագծի օգտին քվեարկեց ընդամենը 64 պատգամավոր, և քանի որ քվորում չապահովվեց, որոշումը չընդունվեց:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը թույլատրել է «Սարատովսկայա գեներատորնայա կոմպանիա» ՍՊԸ թիվ 1 մասնաճյուղի կողմից Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2014թ. դեկտեմբերի վերջը:
«Մեր շենքերը երկրաշարժի ժամանակվանից վթարային շենքեր են: Այդ ժամանակվանից դիմում ենք նախարարություն, ասում ենք՝ եկեք, տիրություն արեք, ոչ տիրություն են անում, ոչ էլ»:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մատուցողուհու Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Փաստաբանն ասաց, որ թույլ են տրվել խախտումներ:
1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անգամ քառորդ դար անց հարյուրավոր ընտանիքներ, այդ թվում բազմաթիվ միայնակ տարեցներ, շարունակում են բնակվել Գյումրու տնակային ավաններում և կիսաքանդ ու վթարային, նախկին գործարանային հանրակացարաններում:
Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման հարցը բավականաչափ կարևոր է։ Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, այս մասին չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնել է Ռուսական երկաթուղիների նախագահ Վլադիմիր Յակունինը։
Հանրապետության տարածքում այս տարվա մշակված ավելի քան 62 հազար հեկտար հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններից ընդհանուր առմամբ արդեն կատարվել է շուրջ 11 հա գարու և ցորենի հունձ: Բերքատվության միջին ցուցանիշը, ըստ նախարարի, ներկա դրությամբ, կազմել է հեկտարից 9.8 ց՝ այդ թվում՝ գարու միջին բերքատվությունը՝ 8.9 ց, իսկ ցորենինը՝ 13.6 ց: Նա ընդգծել է, որ բերքատվության մակարդակն աճելու միտում ունի, և տարվա վերջնական ցուցանիշը, ի համեմատ ներկա միջանկյալի, ավելի բարձր է ակնկալվում:
Նախկինում դատվածը ոստիկանությունում ստիպված էր կրկին «թարմացնել» հիշողությունը:
«Ե՛վ իշխանությունները, և՛, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերն անընդհատ փորձում են` որպես արդեն կատարված փաստ և կատարված ընտրություն ներկայացնել Եվրասիական միությանն անդամակցելու անխուսափելիությունը: Վերջին հարցազրույցում, որքան հասցրեցի ծանոթանալ, Սերժ Սարգսյանը կրկին խոսում էր ինչ-որ էժան գազի մասին, որից բնակչությունն այդպես էլ տեղյակ չեղավ, ինչ-որ տնտեսական ձեռքբերումների, օգուտների մասին էր խոսում` լիովին անտեսելով հետևյալ երկու շատ կարևոր փաստերը»,- ասում է Կարապետ Ռուբինյանը:
Ինչ է նշանակում դեմոկրատիա, արդյո՞ք մարդու իրավունքների անտեսում թվացյալ կայունության և տնտեսական շահերի հաշվին։ Հորդորում ենք չխրախուսել կոռումպացված քաղաքական շրջանակներին՝ համագործակցելով նրանց հետ։ Հայաստանում կան այլ արժեհամակարգ ունեցող շրջանակներ, որոնք իրենց չեն անջատում ժողովրդից և կարևորում են ընդհանուր կարծիքի ձևավորումը՝ որոշումներ կայացնելիս։ Որն է իրական դեմոկրատիան Ձեզ համար:
Փողոցի տեսախցիկն արձանագրել է կնոջը կողոպտելու պահը:
Արդեն մեկնարկել է «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության հերթական պահանջի երթը: Երթի մասնակիցները հասել են ՀՀ կառավարության շենքի մոտ և պահանջում են, որպեսզի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպի իրենց:
«Եգիպտոսում Լյուքսոր քաղաքում, իրենց հայտնի տաճարներից մեկում կորպորատիվ միջոցառում էին անցկացնում։ Նույնը տեսել եմ Վիենայում, հայտնի պալատներից մեկում բացօթյա սրճարան էր, ես նստեցի, սուրճ խմեցի եւ գերագույն հաճույք ստացա՝ վայելելով տեսարանը»,- պատմել է նա։
Կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից հինգով հստակեցվել են ոստիկանության գործառույթների իրավահարաբերությունները: Նախ գործադիրը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և 2014թ. առաջին եռամսյակում…
«Մեր դարդ ու ցավն ուր՝ դրա առաջարկն ուր: Այդ ի՞նչ տխմար բան են առաջարկել: Մեկնաբանության արժանի առաջարկ չէ: Այդ էր մնացել պակաս, որ ինքը առաջարկի, թե մենք ինչ կոշիկ հագնենք հիմա: Ամեն ինչ արեց Ռուսաստանը, ռուս պատգամավորը, հիմա մնում է ինքը առաջարկի՞՝ ի՞նչ կոշիկ ենք հագնելու: Թող գնա իր Ռուսաստանում՝ ինչ ուզում է՝ անի»:
Ախթալայի Շահումյան 6 հասցեի բնակիչները դժգոհում են «Արտաշատ» ջրշին ընկերությունից։ Բանն այն է, որ շենքում նոր ջրագիծ է անցկացվել, բայց ջրամատակարարման որակը բարելավելու փոխարեն ավելի է վատացել։
ԱԺ արտահերթ նստաշրջանը կարող է շարունակվել նաև շաբաթ օրը, չնայած այն ոչ աշխատանքային է: Բաննայն է, որ խորհրդարանը չի հասցնի օրակարգը սպառել մինչև ուրբաթ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ արտահերթ նստաշրջանը շարունակվի նաև շաբաթ օրը. «Ամենայն հավանականությամբ՝ այո, 99 տոկոսով՝ այո»,- պատասխանեց նա:
Հունիսի 20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 22-24-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունիսի 18-ին, ժամը 08.05-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1991 թ. ծնված Գասպար Ք.-ն: