Հետընթաց բախում և` դանակի երեք հարված թիկունքից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բջջային հեռախոսը գողացել է 1962 թ. ծնված Արարատ Ղ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 21.50-ին, ներկայացել է բաժին:
Այսօր՝ մայիսի 31-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.5 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.19 դրամով կամ 0.05%-ով։
Հավաստիացնում եմ Ձեզ, որ Ս. Նամինը լիազորված չէ մեր ընտանիքի անունից խոսել, նա արտահայտում է բացառապես անձնական կարծիք:
2014թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.5% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի և ձվի 12.5-4.8% գնանկման արդյունք է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի արտաքին քաղաքականության այլ ուղղությունների, ինչպես նաև՝ հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանություն է դիմել նաև նույն գյուղի մեկ այլ բնակիչ` 1965 թ. ծնված Ավետիս Հ.-ն և հաղորդում տվել, որ Նորայր Ա.-ն 2012 թ. ամռանը բանկում իր անվամբ ձևակերպել է 1.500.000 դրամ գյուղատնտեսական վարկ, ստացել այդ գումարը, սակայն 2013 թ. դեկտեմբերից դադարել է այն մարել:
24-ամյա Հերմինե Դանիելյանը 3 մանկահասակ երեխաների եւ ամուսնու հետ ապրում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում, որտեղ գրեթե ամեն օր ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչում:
Այս տարվա առաջին եռամսյակում 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՀ համախառն ներքին արդյունքն աճել է 3.1%-ով: Այս ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի Մեծամորի խճուղու տներից մեկի բակում, ուժեղ քամու հետևանքով վնասվել են լոլիկի ջերմոցները:
Արմավիրի մարզի քննչական բաժնում քննվող մի քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ քրեական գործով մեղադրյալ, 1986 թ. ծնված Վալերի Ա.-ն մայիսի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող ռեստորանից գողացել է 1959 թ. ծնված Նորիկ Հ.-ի բջջային հեռախոսը:
Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Նարեկ Մարկոսյանը, վարելով Volkswagen մակնիշի 32 ԼԼ 837 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Բազմաբերդ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի ասելով էլ, իրենց մոտ խիստ վերահսկողություն է սահմանված. ծննդաբերական բաժանմունքը թե տեխնիկապես է հագեցած, և թե բուժանձնակազմի վերաբերմունքն է բարեհամբյուր:
Բացի այն, որ ծայր աստիճան աղքատության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների մի մասը օրվա «հացը» հայթայթում է փողոցային աղբամանների պարունակությունը քրքրելով ու սնունդ գտնելու հույսով, զուգահեռ նաեւ այս ու այն կողմից ցախեր ու ճյուղեր հավաքող մարդկանց կարող ես տեսնել:
2014թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, ծառայությունների սակագները՝ 0.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3% գնաճ:
Օսլան մարդու աղիներում փոխակերպվում է գլյուկոզայի, որի ավելցուկը նպաստում է 2-րդ տեսակի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացմանը։ Նոր հասունացած կարտոֆիլը պարունակում է ընդամենը 7-8% օսլա։ Նույն բույսից ստացված արմատապտուղները տարբերվում են պարունակվող օսլայի քանակով, նախընտրելի են միջին չափ ունեցողները։
Ընթացիկ տարվա մայիս ամսվա 3-րդ տասնօրյակում հանրապետությունում գրանցված և հունիս ամսվա սկզբերին սպասվող տեղումների ու բարձր ջերմաստիճանի (+ 250 և բարձր) հետևանքով այգեգործական տարածաշրջաններում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խախողի վազի միլդիու, օիդիում և պտղատու ծառատեսակների սնկային հիվանդությունների բուռն զարգացման համար:
Մայիսի 29-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1957 թ. ծնված Թովմաս Գ.-ն:
Մասնագետներն անում են հնարավոր ամեն բան՝ անսարքությունը հնարավորինս արագ վերացնելու ուղղությամբ, սակայն խնդիր է առաջացել նաև մաշված տեխնիկական մասերը նորերով փոխարինելու գործում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով շարունակվեց փորձագետի հարցաքննությունը: Գործով ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը փորձագետից հետաքրքրվեց՝ արդյոք փորձաքննության ընթացքում ուսումնասիրվե՞լ են Լիա Միսակյանի արյան քննության արդյունքները: Ի պատասխան փորձագետն ասաց, որ դրանք ուսումնասիրվել են, արյան համակարգի հետ կապված երեխայի մոտ հիվանդություններ չեն եղել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ստացել է քաղաքացի Մալխաս Ա.-ի հաղորդումը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հունիսի 1-5-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կբարձրանա 2-4, 3-ին կնվազի 3-5 աստիճանով:
Մեր լաբորատորիան ոչ թե ինչ-որ մոդայիկ անուն է կրում, այլ մեր ազգանունը: Դա հենց այնպես չէ. մենք այս գործում ներդրել ենք մեր անձնական հեղինակությունը, որը ձեռք է բերվել Դավիդյանց տոհմի մի քանի սերունդների բժշկական անբասիր աշխատանքի արդյունքում: Ոչ ոքի թույլ չենք տա խաղալ այդ հեղինակության հետ:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ՀՀ պաշտպանության նախարարը տեսակցել է մարտական գործողության ժամանակ գնդացրային և գնդակային տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին: Ժամկետային զինծառայողներ Տարոնիկ Ղուկասյանին, Գևորգ Կարապետյանին, Ռուզվելտ Թորոսյանին և Արայիկ Հակոբյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է գերատեսչական մեդալներով, հետաքրքրվել է նրանց առողջությամբ, հայրենասեր զավակներ դաստիարակելու համար շնորհակալություն և զորակցություն հայտնել նրանց ծնողներին:
Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում հղի կնոջ և դեռ չծնված երեխայի մահվան կապակցությամբ Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքրքիր է, թե ինչ է մտածում իշխանությունը, երբ ամեն տեղ հանդիպում է զրկանքների, երբ ամեն տեղ նկատվում է արհամարհանք մեր պետության նկատմամբ: Ձախողումները թե՛ քաղաքականության, թե՛ դիվանագիտության մեջ երբեմն ներելի են, սակայն կարող են ունենալ անդառնալի կորուստ: Իսկ մեզ մոտ ձախողումները ունեն մշտական, շարունակական, արդեն ավանդական բնույթ: Իշխանության վարած արտաքին և ներքին քաղաքականությունն ամեն տեղ հանդիպում է պատնեշների:
Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում:
«Ես երբեք չեմ ընդունել Հայաստանի իշխանությանը, որովհետև միշտ սխալ են կառավարել, երկրի «հերն անիծել են», բայց կան բաներ, որ մարդկային առումով էլ չեմ ընդունում: Հիմա բոլոր դրել քննարկում են Սերժ Սարգսյանի նստած տեսքը և այլն, և այլն` այն իմաստով, որ «Սերժ Սարգսյանը խեղճ ա, մեղք ա, այսպես է արել, այնպես է արել…եկեք փոխենք»: Եվ ովքե՞ր են սա ասում, բոլոր նրանք, ովքեր ուզում են Ռոբերտ Քոչարյանին հետ բերել: Ի՞նչ պիտի աներ Սերժ Սարգսյանը: ԱՊՀ-ի անդամ պետության նախագահ Ալիևը նամակ է գրել երեք նախագահներին…»,- ասաց Արամ Կարապետյանը:
Մայիսի 31-ին, ժամը 07.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչ` 1980 թ. ծնված Գ. Ղ.-ն:
Եթե Հայաստանը գտնի նորմալ բացատրություն, հիմնավորում, որ «և՛ ոչխարները կենդանի մնան, և՛ գայլերը կուշտ լինեն», ապա խնդիրներ չեն առաջանա: Իսկ եթե փորձեր արվեն Ադրբեջանին «բզբզելու», ապա կարող են խնդիրներ ծագել: