Շագանակագեղձը շագանակաձև օրգան է, որը գտնվում է տղամարդկանց միզապարկի ներքևի և միզուկի սկզբնամասում: Նրա առաջնային սահմանը հանդիսանում է ցայլոսկրը, իսկ հետինը` ուղիղ աղին: Պարունակում է բազմաթիվ գեղձեր, որոնք արտադրում են արտազատուկ: Վերջինս կազմում է սերմնահեղուկի մոտ 95%-ը: Տարիքի առաջացման հետ կարող է առաջանալ շագանակագեղձի գերաճ: Այս հիվանդությունը հաճախ է հանդիպում 50 տարեկանն անց տղամարդկանց մոտ: Շագանակագեղձի ադենոմայի պատճառներն անհայտ են:
Առաջին օրը Կարլսենն այցելեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, իսկ հետո Գաֆեսճյան կենտրոնում կայծակնային շախմատի սեանս անցկացրեց IT տեխնոլոգիաների ներկայացուցիչների եւ պատգամավորների հետ: Միակ պարտությունը նորվեգացի գրոսմայստերը կրեց պատգամավոր Տաճատ Վարդապետյանից:
Մաքսային միության անդամ երկրներից և ոչ մեկը Հայաստանին չի սպասում, Հայաստանը իրենից ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում՝ո՛չ որպես սպառող, ո՛չ էլ որպես արտադրող, իսկ մյուս կողմից՝բավականին լուրջ խնդիրներ իր հետ կբերի։
ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը հուսով է, որ Վերաքննիչ դատարանը կմերժի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից բերված բողոքը:
Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
«Միանշանակ վստահությամբ կարող եմ ասել, որ ադրբեջանական այդ նախաձեռնությունը ԵԽ ԽՎ –ում որևէ ընթացք չի ստանալու»
Տոնի առիթով Ս. Պատարագին ուխտավորաբար ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, ԱՀԹ թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը, Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:
ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետական հակատու-բերկուլոզային դիսպանսերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժողովրդի մեծամասնությունն արդեն ելել է Քեսաբ և փորձում են տեղավորվել, իրենց տնտեսությունը նորոգել: Մենք էլեկտրականությունը, ջուրը, ճամփաները, հեռաձայները փորձում ենք կարգի գցել, ապահովել, որպեսզի ժողովուրդն ավելի արագ կերպով վերադառնա կենցաղին:
Հունիսի 21-ին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության Մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրին փոխանցեց ՌԴ արտաքին գործերի նախարարության «Միջազգային համագործակցության մեջ ներդրում ունենալու համար» պատվո նշանը` ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Հայտնելով իր երախտագիտությունը պատվավոր պարգևի համար` դեսպան Ազնավուրը վերահաստատեց իր պատրաստակամությունը` շարունակելու հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն ամրապնդելուն ուղղված իր […]
Այս անգամ նախագհին ընտրելու է ոչ թե երկրի խորհրդարանը, այլ` հենց ժողովուրդը:
Բռնությունը, սեքսը, ռասայական և սեռային ստերիոտիպները, թմրադեղերը և ալկոհոլը հեռուստատեսային ծրագրերի հիմնական թեմաներն են: Շուտ տպավորվող երիտասարդները կարող են ենթադրել, թե այն, ինչ նրանք տեսնում են հեռուստատեսությամբ, տարածված է, անվտանգ և ընդունելի: Արդյունքում հեռուստացույցը երեխաներին կարող է դրդել նմանատիպ վարքի և վերաբերմունքի, որի պատճառը ծնողը կարող է չհասկանալ:
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես տնտեսական, գիտակրթական և մշակութային բնագավառներում:
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված Ալավերդու հուշարձանի շրջակայքը տոներին ու հիշատակի օրերին մարդաշատ է լինում, մնացած օրերին՝ անուշադրության մատնվում: Այդ անուշադրությունից օգվում են որոշ անբարեխիղճ անասնատերեր ու մոռանալով, որ սա սրբավայր է, իրենց անասուններին այստեղ բաց են թողնում։
ԱէՄԳ-ն ընդգծել է, որ Իրանը ձերբազատվել է մինչև 20 տոկոս հարստացված ուրանի գրեթե բոլոր պաշարներից:
Ակնհայտ է դառնում, որ մշակույթի ոլորտի պատասխանատուները բոլորովին ձախողել են իրենց աշխատանքը և պետք է անհապաղ հեռացվեն իրենց զբաղեցրած դիրքերից:
Այս մասին հայտնել է Suedwestrundfunk (SWR) հեռարձակող կորպորացիան:
Դատարանը ճանաչել և հռչակել է Արմեն Գրիգորյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավտոմեքենային ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, և արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցի թիվ 4 շենքի 3-րդ բնակարանի խոհանոցում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Գործակալությունը հրապարակել է համապատասխան փաստաթուղթ, որի վրա առկա է Լիբիայում Կատարի գործերի ժամանակավոր հավատարմակատար Նայեֆ բին Աբդուլլահ ալ-Ամադիի ստորագրությունը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 71 QD 100 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից ձորակը: Նախնական տվյալներով կա 1 զոհ և 1 տուժած:
56 տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը:
Տղային մեղադրանք է առաջադրվել այն բանի ն համար, իր ծանոթի տան հյուրասենյակում, անձնական հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել տանտիրուհու հետ, որի րնթացքում ապօրինաբար նրան կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է նրա դեմքին, գցել գետնին, այնուհետև ոտքերով հարվածներ է հասցրել գլխի, դեմքի, պարանոցի և կրծքավանդակի շրջաններում, որից հետո ձեռքերով սեղմել նրա պարանոցը՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնասի հատկանիշներ ունեցող մարմնական վնասվածքներ:
ԱԺ նախագահն ասել է, որ Եվրախորհրդարանի ղեկավար կազմից Լեռնային Ղարաբաղ այցեր հազվադեպ են տեղի ունենում, միևնույն ժամանակ՝ պարբերական բնույթ են կրում Եվրախորհրդարանի պատգամավորների ճանաչողական այցերը։
Գիտեք՝ ինչ կա, մենք փոքր երկիր ենք, որտեղ ամեն մարդու բարեկամ կարող է ինչ որ հանցանք կամ զանցանք գործել: Այ եթե տեսնես, որ ոստիկանությունը աջակցում է դրան կամ նման վատ արարքներին, այդ ժամանակ կասեք:
Ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում` «Լուս Աստղ» բենզալցակայանի մոտակայքում գտնվող շինանյութի բազայի նկուղում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նրանց թվում է հայտնվել նաև «Մուսուլման-եղբայրների» առաջնորդ Մոհամեդ Բադին:
Մենք՝ Արցախյան ազատագրական պայքարի մի խումբ մասնակիցներս, արձանագրում ենք, որ Արցախը ոչ միայն մեր պատկերացումներում, այլև փաստացի Հայաստանի մաս է:
Ջրափրկարարները «Վանատուր» ՀԷԿ-ի ճնշման ջրամբարից մոտ 1 կմ վերև՝ Հրազդան գետից, դուրս են բերել Մ. Խ.-ի դին (ծնվ.1997թ.):
Պորոշենկոն մասնավորապես զգուշացրել է, որ ավելի վաղ մինչև հունիսի 27-ը հայտարարված հրադադարը չի նշանակում, թե ուկրաինացի զինծառայողներին արգելվել է կրակել ի պատասխան: