Բաժիններ՝

Վիեննայում Պուտինին դիմավորել են հայհոյական «հիթով» եւ մերկ կրծքով

Ուկրաինական եւ ավստրիական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Ավստրիա ուղեկցվել է բողոքի ակցիաներով, որոնք կազմակերպել են ուկրաինացի ակտիվիստները, Femen շարժման անդամները եւ ԼԳՏԲ հանրության ներկայացուցիչները:

Սեռական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարողներն օգտվել են Պուտինի այցից` հերթական անգամ իրենց բողոքն արտահայտելու համար դեռ մեկ տարի առաջ Ռուսաստանում ընդունված «հակահամասեռական» օրենքի նկատմամբ, որը պատիժ է սահմանում միասեռական հարաբերությունների քարոզչության համար:

Ավստրիական The Local պարբերականի փոխանցմամբ` բողոքողները պարզել են «To Russia With Love» գրությամբ պաստառ: Նրանց թվում եղել է նաեւ Femen-ի ակտիվիստուհի` մերկ կրծքին` «No Putin» գրությամբ: Հնչել է նաեւ Պուտինին հասցեագրված հայհոյանք պարունակող հիթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս