Տիգրան Ուրիխանյանը՝ Ռոբերտ Քոչարյանը և քառյակի համագործակցության մասին. Միգուցե քառյակը ունի, տեսնում է այդպիսի հնարավորություն, միգուցե չի տեսնում. ԳԱԼԱ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան- քառյակ համագործակցությունը հնարավոր է: Ս. Մարգարյանը մասնավորապես ասել էր. «Ողջունում եմ և շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը, ունենալով երկարատև կառավարման, Հայաստանը ղեկավարելու փորձ և ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին, ինքը գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է»: ԳԱԼԱ-ի լրագրողը ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք Ստեփան Մարգարյանը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, խոսել է քառյակի անունից, թե՞ հայտնել է իր անձնական տեսակետը:

Տիգրան Ուրիխանյանը այս առնչությամբ նշել է. «Պարոն Մարգարյանը մեր խմբակցության առանցքային դեմքերից է անշուշտ, եւ իր խոսքերը դիտարկման արժանի են բնականաբար: Ինչ վերաբերում է քառյակի անունից որեւէ բան ասելուն, ապա ես կոմպետենտ չեմ եւ լիազորված չեմ քառյակի անունից որեւէ բան ասել:

Միգուցե քառյակը ունի, տեսնում է այդպիսի հնարավորություն, միգուցե չի տեսնում դա, այսինքն դա քառյակը՝ չորս քաղաքական ուժերը, պետք է քննարկեն եւ ձեզ դրա մասին տեղեկացնեն»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս