«Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր հաստատելու է խորհրդարանի աշխատակազմի նոր հաստիքացուցակը»:
Նախագահ Քոչարյանի պարբերական անդրադարձները մեր իրականության առավել ցավոտ խնդիրներին, հասկանալի պատճառներով, կարող էր Քառյակի հետ կազմակերպված համագործակցության տպավորություն ստեղծել:
ԿԺԴՀ-ը կարող է այդպիսով սրել իրավիճակը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից Հարավային Կորեա այցելելուց առաջ:
«Հայաստանի կառավարության՝ դեռ անցյալ տարի հաստատած պաշտոնական տվյալներով, Սիրիայից Հայաստան ներգաղթած մոտ 5000 սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը ձախողման եզրին է»:
Այն ժամանակ քվեարկության արդյունքներով հաղթել էր Մոհամմեդ Մուրսին:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայքլ Մաննը:
Մայիսի վերջին Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է ընդլայնել աջակցությունը սիրիական ընդդիմության չափավոր թևին:
Պորոշենկոյի խոսքերով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերթ գործում է էմոցիոնալ, մերթ պրագմատիկ ձևով:
Քիրքուքը պատմական քաղաք է, որը շատ տառապանքներ է տեսել:
«Facebook»-ը կարող է դեպրեսիա առաջացնել, քանի որ ցանկացած մարդու կյանքը կարող է ավելի լավը թվալ, քան քոնը: Բայց այդպես է արդյոք»,-հարցադրում են անում հեղինակները:
Ժամը 22.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Տաթևի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած:
Օֆշորային հայտնի սկանդալի հետեւանքով սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանն անհանգստացած է այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանի որոշմամբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Սմարթֆոնների միջոցով հնարավոր է ստանալ ձեր անհատական մանէրաբանական պատկերը: Ըստ մասնագետների, յուրաքանչյուր մարդ մեկ օրվա ընթացքում միջինում դիպչում է իր հեռախոսին 150 անգամ: Սմարտֆոնը արտացոլում է այն մանրէները, որոնք ապրում են մարդկանց օրգանիզմում: Տ
Ինչպես գրում է «ПраймКрайм» գործակալությունը, Թբիլիսիում սկանդալ է հասունանում՝ կապված 50-ամյա «օրենքով գող» Ռոման Բարբակաձեի անհետացման հետ։ Ռեմեն մականունով քրեական հեղինակությանը Ուկրաինայից վտարել էին հունիսի 21-ին։
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Մասիս քաղաքի տարածքում իր վարած ավտոմեքենայի մեջ տաքսի ծառայությանը գումար պարտք լինելու հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի բնակչուհու հետ, որի ընթացքում 1 անգամ ապտակելով և, նրա մազերից քաշելով`բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ `պատճառելով ֆիզիկական ցավ: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ծեծի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված):
«Միկոյանը եղել է բավականին լուրջ դերակատարություն ունեցող անձնավորություն խորհրդային իշխանության համակարգում: Ես կամ որևէ մեկը չենք, որ պետք է գնահատենք նրա դերը, որովհետև այն փաստարկները, որոնք ասվում են, դրանք, ըստ էության, իրականության հետ որևէ կապ չունեն: Հիմա որոշել են այդ մարդու արձանը՝ որպես պատմության մեջ լուրջ դերակատարություն ունեցող մարդու արձան, դնեն: Կամ Բաբաջանյանինը՝ տանկային ստորաբաժանումների մեր ամենամեծ մարշալն է: Նրանք մեր ազգի մեջ այն մարդիկ են, որոնք բավականին լուրջ դերակատարում են ունեցել պատմության տարբեր էտապներում: Ի՞նչ խնդիր կա, որ այս մարդկանց արձանները տեղադրում են»:
Անկեղծության համար պետք է խոստովանել, որ հեռավոր 1994թ. հետո սեփականաշնորհման բոլոր գործընթացներն իրականացվել են գաղտնիության մթնոլորտում և ուղեկցվել իրականությունից ոչ հեռու, բայց առասպելական բամբասանքներով: Հատկապես խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման պարագայում: Որոտանի կասկադի դեպքում խորհրդարանական ընդդիմադիրները` քառյակը պահանջեց սեփականաշնորհման պայմանագիրը բերել խորհրդարան: Խորհրդարանը շրջանցող սեփականաշնորհման այս դեպքը քննադատեց նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ՖԴԿ-ին հնարավորություն է տրվել պետական, այդ թվում՝ վերահսկող և քրեական հետապնդման մարմիններից ստանալ «Փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նպատակներից բխող, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Հունիսի 25-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 26 ավտոմեքենա:
Ալերգիաները մարդկանց մոտ արտահայտվում են դժվար շնչառությամբ, ալերգիկ հարբուխի տեսքով, արցունքահոսությամբ, քորով, ցանով: Դա իր հերթին բերում է մաշկի ամբողջական խախտման և նպաստավոր պայմաններ ստեղծում երկրորդային ինֆեկցիաների զարգացման համար: Ամռանը հիմնականում սրվում են մաշկային տիպի ալերգիաները, որոնք կարող են արտահայտվել ատոպիկ դերմատիտի (ալերգիկ մաշկաբորբ) և ֆոտոդերմատոզների ձևով, երբ արևի ճառագայթների հետ կապված բորբոքում է առաջանում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը 1963 թ. ծնված Հովհաննես Գ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, ներկայացել է բաժին:
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Սենատոր գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2017թ. հունիսի 18-ը:
«Ըստ էության ԴԱՀԿ հայտարարած 3 աճուրդները, որ կայացել են և հիմա էլ ընթացքի մեջ են, 3-ն էլ անօրինական են, և ԴԱՀԿ-ն պարտավոր է դատարանի որոշման հիման վրա կասեցնել կատարողական վարույթն ու աճուրդը, քանի որ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ առաջին ատյանի դատարանը խախտումներ է թույլ տվել»,- ասաց փաստաբանը:
Հայաստանը դեռ անցումային շրջանում է, երկար տարիներ անկախություն չենք ունեցել, դրանից բացի` խորհրդային հասարակարգում ենք ապրել, այնպես որ, կազմակերպվող երկրի օրենքների, մարդկային հարաբերությունների, ժամանակը ճիշտ և նպատակային օգտագործելու, գիտելիք ձեռք բերելու առումով` մենք դեռ սովորելու շատ բան ունենք, այդ ընթացքի մեջ ենք: Ես` ինքս, վերջին տասը տարվա մեջ ամեն տարի եկել եմ Հայաստան, և զգում եմ, որ զարգացում կա, նույնիսկ այդ Ձեր նշած մարդկանց մեջ էլ կա զարգացում, քաղաքում էլ կա զարգացում:
Կառավարությունը քննարկել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ:
«10 մլն դրամի վարկ եմ վերցրել, ո՞նց եմ տալու, որ ոչ մի օգուտ չեմ ստացել: Վարկերը գոնե հեչ անեն, կամ սառեցնեն, հողի ջրի հարկը չուզեն, մեղք են էս ժողովուրդը: Մարդիկ վատացել են, րոպեն մեկ շտապ օգնություն են կանչում. Մարդիկ էլ ապրելու ձեւ չունեն, Թուրքիայի սահմանն էլ մոտիկ է. կթողնեն, կգնան Թուրքիա»:
«Մեր խնդիրը ոչ թե գեղեցիկ եւ պուպուշ խոսելն է, այլ օր առաջ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելը»:
«Ղարաբաղի միացումը Հայաստանին ավելի իրատեսական է, քան Ղարաբաղի անկախացումը: Սակայն խնդիրը ղարաբաղյան հարցի վերաբերյալ հասարակական բանավեճի ցածր մակարդակն է»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:
Հունիսի 25-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, յուրացում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սուսաննա Գ.-ին:
Գործադիրը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման համար ԱԱՀ գումարի վճարման արտոնություն էր տրվել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին: