
Դանակահարություն` Սևանի ափին

Հունիսի 23-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ որովայնի ձախ կեսի կտրված արյունահոսող թափանցող վերքով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Տիգրան Ն.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն դանակահարել են:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 22-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի մերձակա լճափնյա տարածքում` փայտյա տնակի մոտ, Տիգրան Ն.-ին խոհանոցային դանակով դիտավորությամբ մարմնական վնասվածք է հասցրել 1993 թ. ծնված Մխիթար Ն.-ն:
Մխիթար Ն.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն