Մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում բերման ենթարկված, 1993 թ. ծնված, նախկինում դատված Հմայակ Շ.-ն խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Ամուսնալուծությունը երեխաների վրա ազդում է ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև ֆիզիոլոգիապես: Այս մասին հայտարարել են գիտնականները՝ համապատասխան ուսումնասիրություն կատարելուց հետո:
Եզրակացությունս մեկն է՝ Հայաստանում հանրաքվեի ինստիտուտ դե յուրե գոյություն ունի, դե ֆակտո՝ ոչ:
«Ասացի` ձեր հանցագործությունները չդնեք իմ էրեխու վրա,- շարունակեց նա,- Մեկ էլ մտավ այնտեղ, դուրս եկավ` տիկին Սուսան, թող Ձեր տղան իրա վրա վերցնի, ես Ձեր տղային կարող եմ օգնել: Ինչի՞ ասացի` Ձեր տղան կատարի, իմ տղան գնա նստի՞»:
Ուկրաինայի դեսպանի հետկանչը` կոնսուլտացիաների համար, կապված էր ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության հետ` Ղրիմի հանրաքվեի հարցով
Մոզին պատուհանից հանելը մի մարդու բան չէր…
Հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը թեև այսօր իրեն նախորդ օրերի համեմատ փոքր-ինչ ավելի լավ էր զգում, բայց խոսել չէր կարողանում:
Էներգակիրների և ցորենի սակագների աճն ամենակարճ ճանապարհն է պետությունում գնաճը կտրուկ բարձրացնելու: Գրեթե չկա ոլորտ, որտեղ էներգակիր չեն օգտագործում: Հետևաբար, երբ էներգակիրների սակագինը բարձրանում է, տնտեսվարող սուբյեկտները նոր սակագինը մտցնում են ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքի մեջ:
«Երիտասարդ ծերունիները» սովորաբար վաստակում են քիչ, ապրում են՝ վարձով, հին բնակարաններում, չեն ունենում արժանապատիվ կրթություն, վատ են սնվում և դաստիարակում են երկու կամ ավելի երեխաներ:
Հունիսի 4-ին, ժամը 00.01-ին, Երևանի Հովնաթան և Ոսկանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՖՈՐԴ» մակնիշի ավտոմեքենաներ:
Համաձայն օրենքի` Միգրացիոն դաշնային ծառայությանը երկքաղաքացիության մասին չտեղեկացնելու դեպքում քաղաքացիները կենթարկվեն տուգանքի` մինչեւ 200 հազար ռուբլու չափով կամ կպատժվեն մինչեւ 400 ժամ հարկադիր աշխատանքով:
«Ամեն առավոտ ու իրիկուն տեղաշորը (անկողինը) քարշ ենք տալիս միջանցքով, որ քնենք, կամ երբ հիվանդ ենք ունենում, ամանները շխշխկալով տանում-բերում ենք: Մի սենյակում անկողինն է իրար վրա դարսած, մյուսում սեղան-աթոռն է դրած, որ կարողանանք հաց ուտել, ու որպեսզի մի քիչ հարմարություն լինի, զուգարանը հանել ենք, կուխնի ենք սարքել»:
Բնականաբար այստեղ, իր հերթին լուսարձակ գրավողը Թուրքիայի նախագահին ուղղված հրավերն է Սերժ Սարգսյանի կողմից։ Բայց նախքան այդ, կենտրոնանանք պատմաբանների միացյալ հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկի` նախագահ Սարգսյանի կողմից մերժմանը և դրա փոխառաջարկին։ Սա հիշեցնում է արդեն նախորդ նախագահին Էրդողանի նշանավոր նամակի դիմաց կատարած փոխառաջարկը. ու թեև բովանդակությունը տարբեր է այն առումով, որ նախագահ Քոչարյանը առաջարկում էր պատմաբանների փոխարեն ստեղծել միջկառավարական հանձնաժողով, նախագահ Սարգսյանը ասում է, որ արխիվային հետազոտության կարիք չկա, այսուհանդերձ թուրքերը կարող են գալ և ուսումնասիրել մեր արխիւները։ Իհարկե ոչ համատեղ հանձնաժողովի տեսքով։
«Բամո» ընկերությունների խումբը իր կազմում գտնվող «Բամո մետալ» ընկերության համար վարկ է վերցրել Հայաստանի կառավարությունից և 2012-ին գրավ է դրել իրեն պատկանող Մարզահամերգային համալիրը: Այն բանից հետո, երբ վարկի մարումը ուշացել է, ընկերությունը դիմել է Ֆինանսների նախարարությանը՝ ժ֊ամանակացույց կազմելու և ըստ դրա 10.2 միլիարդ դրամ պարտքը մարելու խնդրանքով, սակայն ֆիննախից անակնկալ տեղեկացել են, որ կառավարությունը արդեն իսկ դիմել է դատարան՝ գումարը բռնագանձելու համար:
Հասկանալի էր, որ դա մեկ անձի կողմից չէր ասված` մնացած նստածների էլգ Ուժեղ են, չեմ կարող բան ասել նրանց: Ուժեղների դեմ երևի թե դժվար է, բայց կարելի էր և՛ այդ պահին, և՛ դրան նախորդող պահերին այնպես դրսևորվել, որ նրանք չհամարձակվեին կամ չկարողանային այդ բանը բարձրաձայնել:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Չի բացառվում, որ առաջիկայում կրկնվի ռուսական գազի գնի հետ կապված դառը փորձը, երբ Հայաստանը գազը փաստացի թանկ էր ձեռք բերում, բայց ՀՀ պաշտոնյաններն ամեն կերպ թացնում էին դա և միայն 2 տարի անց բացահայտեցին գաղտնիքն ու հայտարարեցին 300 մլն դոլար կուտակված պարտքի մասին: Նման մտավախություն 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով այս տարվա առաջին եռամսյակում գազի ներկրման գնի փոփոխությունը, որ արտացոլվել է ՊԵԿ հաշվետվությունում:
Գյումրիում երկրաշարժից ի վեր անօթևան մնացած շուրջ 430 ընտանիքներ այս տարի էլ բնակարան չեն ստանա: Կառավարության խոստացած շինարարությունն ամիսներով ձգձգվում էր տարբեր պատճառաբանություններով:
Ոչ թե՝ ով դեմ է, նա տգետ է, այլ դեմ արտահայտվողների մեծ մասը տգետ են: Մեր հասարակական ակտիվիստ կոչվածների մեծ մասն է տգետ, և ես չեմ խուսափում այդ բառն ասել: Մկրտիչ Ներսիսյանի հուշատախտակի հետ կապված էլ նույնը եղավ: Մարդիկ ինչքա՞ն դեբիլ պետք է լինեն, իսկ ես դեբիլից բացի այլ բառ չեմ կարողանում գտնել, որ ցեխ շպրտեն անգամ Մկրտիչ Ներսիսյանի նման պայծառ մարդու հանդեպ, որը հայերի Ցեղասպանության մասին գիրք է գրել, ազգային դեմք ունեցող համալսարանի ռեկտոր է եղել:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ուղիները, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերին, կազմակերպության դերի և արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող քայլերին։
Հունիսի 2-ին, ժամը 13.30-ին, 1958 թ. ծնված Ֆոլիկ Հ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ մայիսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, էլեկտրական ցանցի հետնամասում կառուցված անասնագոմի տարածքում, վիճաբանության ժամանակ, 1971 թ. ծնված Ռուբեն Գ.-ն ծեծի է ենթարկել իրեն և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
«Ինչի՞ համար միջամտեմ, ո՞ր թիվն է, որ միջամտեմ: Ո՞ւմ համար միջամտեմ, օրենք կա, եւ հետո մեղավոր կողմ կլինի, թող պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, ինչո՞ւմն է խոսքը: Չկա նման բան, չի եղել եւ չի էլ կարող լինել, որ գնդապետ Օսիպյանը փորձի միջամտել: Ոչ մի ձեւով ոչ ուզում եմ, ոչ ցանկություն եւ ոչ էլ իրավասություն ունեմ»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հրավերով հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:
Հունիսի 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 6-9-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանի մերձակա ռեստորանային համալիրներից մեկում հանդիպում է տեղի ունեցել 10-ից ավելի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակությունների միջև:
Համայնքային բյուջեները գոյանում են տեղական հարկ ու տուրքերից ու պետության կողմից տրվող դոտացիայից, որը հաշվարկվում է համայնքի բնակիչների թվի հաշվով:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի «դ» և «ժզ» ենթակետերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի 2014-ի հունիսի 3-ի հրամանով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ: Հաստատվել է հանրային խորհրդի կազմը և աշխատակարգը:
Ոստիկանության Գորիսի բաժնում իրականացված հետաքննության արդյունքում որոշվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մերժել Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) եղբորորդու` Էյներ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը:
Հունիսի 7-ին Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» համալիրում աշխատանքը կսկսի «Մաքսային Միություն – Հայաստան համագործակցություն» եռօրյա տնտեսական ֆորումը, որին մասնակցելու են նաև Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջաններից ժամանած ընկերությունների ղեկավարներ, գործարարներ, պաշտոնատար այրեր և հայաստանյան բիզնեսին առնչվող կառույցների պատասխանատուներ։
Այդպիսի որոշում է կայացրել նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Բեսլան Կուբրավան: