ԲՀԿ-ականները միտումնավո՞ր են Քոչարյանին կապում քառյակի հետ. ընդդիմադիրների արձագանքը. ԳԱԼԱ
ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քառյակ-Ռոբերտ Քոչարյան համագործակցությունը հնարավոր է համարել՝ մասնավորապես նշելով. «Ես կարծում եմ՝ ով կիսում է քառյակի մոտեցումները, քառյակի նշած խնդիրները և դրանք լուծելուն ուղղված ջանքերը, բոլորի հետ պետք է համագործակցել»: Ի՞նչ կարծիք ունեն ԲՀԿ ներկայացուցչի այս հայտարարության վերաբերյալ քառյակի անդամ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչները: ՀԱԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ դա Ստեփան Մարգարյանի անձնական կարծիքն է եւ ոչ թե ԲՀԿ-ի դիրքորոշումը. «Անիմաստ է անգամ այդ մասին խոսելը, տարիներ շարունակ մենք արտահայտել ենք մեր կարծիքը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ: Դա Ստեփան Մարգարյանի անձնական կարծիքն է ընդամենը, որը իրավունք ունի հնչելու: Մեր երկրում այնքան խորացած են խնդիրները, որ քառյակն ամեն գնով պետք է պահպանի իր հաստատակամությունը, եւ ժողովրդի հույսը պայմանավորված է քառյակի համատեղ գործունեությամբ: Ես քաղաքական դաշտում չեմ տեսնում Քոչարյանին եւ կարծում եմ՝ չպետք է փնտրել անտեղ, որտեղ չկա, նա նախագահ է եղել եւ իր կարծիքն է արտահայտել այն խնդիրների շուրջ, ինչի մասին մենք ամիսներ շարունակ խոսել ենք, իսկ թե դրանում նա որքանով կընդունի իր մեղքի բաժինը, դա էլ իր խնդիրն է»,- նշել է Լյուդմիլա Սարգսյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: