Նարինե Թուխիկյան. «Երևանը չի կարելի աուլի վերածել». «Ազատություն»
Մինչ շարունակվում է Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը, հանրության ուշադրությունը օր-օրի է՛լ ավելի է սևեռվում պատմամշակութային արժեք ներկայացնող այս շինության վրա: Աֆրիկյանների շենքի պահպանման համար պայքարող քաղաքացիական ակտիվիստները շարունակում են շենքի հարևանությամբ բողոքի ակցիաներ, մշակութային միջոցառումներ կազմակերպել: Պայքարին միանում են մտավորականության ներկայացուցիչները: Դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանը, օրինակ, հեծանվով շրջում է տարածքում ու փորձում հասկանալ, թե այդ ինչ հանցագործներից են այդպես աչալրջորեն պաշտպանվում ոստիկանները: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Աֆրիկյանների շենքի մոտ էր նաև Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, թե մայրաքաղաքում որոշումներ կայացնում են մարդիկ, ովքեր Երևանի հետ կապ չունեն, պարզապես ուզում են շարունակել Հերոստրատի գործը. «Որովհետև այն, ինչ տարիներ շարունակ կատարվում է Երևանի հետ, այսինքն մաքրել այն, ինչ որ թամանյանական է, որպեսզի պատմության մեջ մնա մեկ ուրիշ անուն կամ մեկ-երկու ուրիշ անուններ: Դա ակնհայտ է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: