Միևնույն ժամանակ Յարեմը դժվարացել է պատասխանել, թե որքան կտևի հակաահաբեկչական գործողությունը:
1970թ-ից հետո, երբ Երևանի գազանանոցից փախել էր Վովա փիղը և շրջել մայրաքաղաքի փողոցներով, երեկ գրանցվել է երկրորդ նմանատիպը դեպքը: Հալաբյան փողոցում երեկ հայտնաբերված արջի մասին դեռևս նոր տեղեկատվություն չկա՝ որտեղից է փախել կամ ում է պատկանում:
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով շարունակվում է ՀՀ մարզային ենթակառուցվածքների ստեղծման և բարեկարգման աշխատանքների իրականացումը: Հերթական ծրագրերով Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում կառուցվել է նոր մանկապարտեզ, իսկ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում վերանորոգվել է ջրամատակարարման ողջ համակարգը:
Այս մասին հայտարարել է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն:
Մայիսի 23-ին Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետարանի ու «Դրոմի և Արդեշի հայկական կազմակերպությունները համակարգող միության» (COADA) հետ համատեղ կազմակերպվել է միջոցառում` նվիրված հրադադարի 20-ամյակին:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի նախկին պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մելիքյանին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ և դատապարտել 1 տարվա ազատազրկման:
Գորիսում նախապես առաջադրվել էին չորս թեկնածուներ, այժմ մնացել են երկուսը, որոնցից Վաչագան Ադունցը համարվում է Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը։
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների արդյունքում վիրավորված 5 անձանցից 4-ն արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին 168.am-ին տեղեկացրին «Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի» մամուլի ծառայությունից՝ նշելով, որ վիրավորներից միայն Մյասնիկ Հայրապետյանն է գտնվում վերակենդանացման բաժանմունքում. «Վիճակը կայուն է, գնում է դեպի լավը»: Հիվանդանցի մամուլի ծառայությունից փոխանցեցին նաև, որ մյուս 4 անձանց վիճակը նորմալ է, կայուն:
Դա վերջ կդնի «Սառը պատերազմից» հետո Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի կնքած համաձայնագրին:
Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը և Լևոն Դոխոլյանն առաջարկում են մայիսի 16-ին նշել ուսանողների և երիտասարդների օրը: Ըստ պատգամավորների՝ օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը և դրանով տոնին հաղորդվում է ազգային երանգ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ դադարների մասին: 1. «Գառնի-Երևան» ջրատարի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 29-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 30-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
«Ուրալվագոնզավոդի» ներկայացուցիչները հայտարարել են, որ խոսքն այստեղ չի գնում հավելյալ պատվերի մասին:
Մայիսի 27-ին, ժամը 11.59-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` սրբ. Նշան եղեկեցու մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհի փլվածք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ մայիսի 26-ի երեկոյան այցելել է Գավառի Հացառատ թաղամաս:
Կալիֆորնիայում անցկացված քառամյա հետաքննությունը մայիսի 23-ին ավարտվել է 12 մարդու կալանավորմամբ, ինչին մասնակցել է ավելի քան 100 սպա:
Քրեական աշխարհի ներկայացուցիչները սա ընդունել են որպես նախազգուշական ազդանշան եւ համապատասխան քայլեր են ձեռնարկում ոստիկաններից հեռու մնալու համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանին: Կառավարության ղեկավարը ողջունել է Մայքլ Արամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ այս օրերին Երևանում անցկացվող մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումը:
2014թ. ապրիլին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 18678 գործարք, որոնց քանակը 2014 թ. մարտի համեմատ աճել է 3.9%-ով, 2013թ. ապրիլի համեմատ` 18%-ով:
Կարծում եմ, որ հաստատ է, որ նա չպետք է միջնորդի դեր ստանձնի մեր երկրների միջև հարաբերություններում:
Աբաշիձեի խոսքերով՝ նման հարց չի դիտարկվում Վրաստանում:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում` մայիսի 26-ին Էյներ Խ.-ն և Գոռ Հ.-ն ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին և կատարվածի մասին տվել բացատրություններ:
Միևնույն ժամանակ Պորոշենկոն չի բացառել, որ կունենա վրացի խորհրդական:
Այս մասին նշված է Ղազախստանի նախագահի կայքում:
Անցկացված ընտրությունները նշանակալից իրադարձություն են:
Մոսկվան մի կողմից՝ մեղադրում է Արևմուտքին ՝ հասարակություններին «ներքին վերափոխումների սեփական բաղադրատոմսերը փաթաթելու փորձերի» և«գունավոր հեղափոխություններ» իրականացնելու մեջ, սակայն մյուս կողմից՝ զարկ է տալիս ռազմական գործոնի մեծացմանը ՝ ուժեղացնելով արտերկրում գտնվող իր ոազմաբազաները։
«Պետք չէ հեծանիվ հայտնագործել, պետք է ուսումնասիրել այն երկրների փորձը, որտեղ կուսակցություններն ունեն մոտավորապես նույն զարգացվածության մակարդակը, ինչ մեր մոտ: Մենք դեռևս չենք կայացրել մեր քաղաքական դաշտը»:
Այս մասին արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետության ղեկավարի քարտուղար Դավիթ Պատարայան:
Կառավարության ծրագրում մի քանի տեղ հիշատակվում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին, ճիշտ այնպես, ինչպես ընդամենը մեկ տարի առաջ (2013թ.) ներկայացված ծրագրում հիշատակվում էր Արևելյան գործընկերությունն ու Ասոցացման համաձայնագիրը:
«Շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով (41.1%), առանց որոնց ծախսերի կատարողականը կազմում է 98.6%, ինչպես նաև որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ և առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ»:
Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների վերաբերյալ կառավարության դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ: