Բաժիններ՝

Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին և Գոռը և Արթուր ներկայացել են ոստիկանություն

Գորիսում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում են

Մայիսի 26-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիսի բնակիչ, 1987 թ. ծնված Էյներ Խ.-ն մայիսի 25-ին Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հ.-երին:

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում` մայիսի 26-ին Էյներ Խ.-ն և Գոռ Հ.-ն ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին և կատարվածի մասին տվել բացատրություններ:

Մայիսի 27-ին Արթուր Հ.-ն ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և տվել բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հետաքննությունը շարունակվում է:

ՀՀ Ոստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս