Բաժիններ՝

Դոնեցկում երեկվա բախումներից հետո զոհվել է 40 մարդ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Դոնեցկում հակաահաբեկչական գործողության շրջանակներում գրանցված երեկվա մարտական բախումների հետևանքով զոհվել է 40 մարդ, որոնցից երկուսը խաղաղ բնակչության ներկայացուցիչներ են: Այս մասին հայտարարել է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն:

Նա չի մանրամասնել, թե ովքեր են մնացյալ 38 զոհերը: Քաղաքապետն ընդգծել է, որ քաղաքի հիվանդանոցներում գտնվում է 31 տուժած, որոնցից 4-ը խաղաղ բնակչության ներկայացուցիչներ են:

Սրանից առաջ հակաահաբեկչական գործողության շտաբը հայտարարել էր, որ զոհերի թվում չկան ուկրաինացի զինվորականներ: Դոնեցկում հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը վերսկսվել է մայիսի 26-ին՝ ընդդեմ Դոնեցկի միջազգային օդանավակայանը գրաված զինյալների:

Ահաբեկիչների դեմ կիրառվել են նաև «Սու-25» տիպի կործանիչներ, որոնք արձակել են նախազգուշական կրակոցներ: Բացի այդ, գործի է դրվել «Միգ-29» տիպի երկու ինքնաթիռ և «Մի-24» տիպի 4 ուղղաթիռ, որոնք «մաքրել» են տարածքը, ինչից հետո դեսանտ է իջեցվել ուղղաթիռից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս