Մայիսի 14-ին, ժամը 07.25-ի սահմաններում, «Հունդաի Ասսենթ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 10.5 կմ-ին բախվել է ճամփեզրի սյանը:
Իսկ Հայաստանում շարքային գործարարները կարո՞ղ են հավասար պայմաններում աշխատել Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Խաչատրյանի հետ։ «Ես որեւէ անուն չեմ տարանջատում,բոլորը հավասար են, մեր խաղի կանոններն են այդպես»,- ասել է նա։
Բրիտանացի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կանանց և աղջիկների մի որոշակի խումբ սպիտակուցային դիետաների շնորհիվ առողջական լուրջ վնասներ է կրել: Մասնագետները հորդորել են զգուշանալ այդպիսի դիետաներից, քանի որ արդյունքում օրգանիզմը կորցնում է ածխաջրերի յուրացման ունակությունը: Հացի և բրնձի ամենաքիչ քանակությունը աղիներում ստամոքսի շրջանում սուր ցավերով ուղեկցվող խանգարումներ է առաջացնում:
Սեքսի վրա կարող են ազդել նաև օրգանիզմի ընդհանուր վիճակը, մկանային համակարգն ու սնունդը: Սրտային հիվանդություններն ունեն բացասական ազդեցություն սեքսի և նրա որակի վրա: Գիրությունը կարող է առաջացնել հոգեբանական վիճակներ և բերել կնոջ ինքնագնահատականի նվազման և սեռական խնդիրների ավելացման:
Հարսանիք մեկնելու պատրվակով ավտոմեքենաներ է վերցրել և վաճառել:
Նա հայտնել է նաեւ, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին դիվանագիտական աշխատանքի ուղարկելու, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարի նշանակման հարց եւս չի քննարկվել:
Շուրջ կես ամիս առաջ Հայաստանի Կանաչների միությունը նամակ էր ուղարկել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ներկայացնելով հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրները: Սակայն, ինչպես «168 Ժամին» հայտնեց միության նախագահ Հակոբ Սանասարյանը, նամակն այդպես էլ չի հասել վարչապետին: Հ.Սանասարյանին մի հեռախոսահամար են տվել, որով նա, իբրև թե, պետք է կարողանար տեղեկանալ նամակի ճակատագրի մասին, բայց հեռախոսազանգերին պատասխանող չի եղել: Վերջապես, մայիսի 12-ին Հ.Սանասարյանին հաջողվել է կապ հաստատել, և պարզվել է, որ նամակը դարակում դրված է, վարչապետին ցույց չեն տվել:
Աբովյան քաղաքի փողոցներում գիշերները լույսերը հանգցնողի հետքերով:
ՀՀ կառավարությունը որոշել է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովում հավանություն տալ ընկերության լուծարման որոշմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ապահովել պետական բաժնեմասի լիազորված ներկայացուցչի մասնակցությունը ընկերության լուծարման և այդ գործընթացից բխող որոշումների ընդունման համար:
Ամբաստանյալ Արտակ Ղուկասյանը տուժողից հետաքրքրվեց, թե որքան է պատկերացրել իր տված գումարի դիմաց իր եկամուտի չափը: Ի պատասխան` Ա. Ղազարյանն ասաց, որ Արտակ Ղուկասյանն էր առանձնացնելու այդ մասը, իսկ ինքը չէր պարզելու՝ արդյոք Ա. Ղուկասյանի նշած չափը ճիշտ է, թե ոչ. ինքը վստահել է Ա. Ղուկասյանին:
Մայիսի 15-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Ձաղի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածները հայտնվել են գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն են հարաբերությունները խնամու հետ, Աբրահամյանը պատասխանել է. «Ես իմ ու իմ խնամի Գագիկ Ծառուկյանի անձնական հարաբերությունների մասին խոսել չեմ ցանկանում, դա ոչ մեկի գործը չէ»,- նշել է նա:
Գյումրու Օդանավակայան 2 թաղամասի Արևելյան փողոցի բնակիչներն անհանգստացած են: Միջատներ են հայտնվել նրանց տներում, բակերում և այգիներում:
Մայիսի 14-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վահե Մ.-ին:
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագիծը: Մինչև այժմ գործում է «ՀՀ պետական պարգևների մասին» օրենքը և առանձին շքանշանների և մեդալների մասին օրենքներ, ինչպես, օրինակ, օրենք «Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի մասին», կամ օրենք «Մխիթար Գոշ մեդալի մասին»:
Նա զարմանալի համբերատար, համակերպվող ու անչափ բարի բնավորություն ունի : Նրանց ընտանիքը թեև երկրաշարժի հետևանքով կորցրել է 3-սենյականոց բնակարան, սակայն ընտանիքի մյուս անդամները շատ տարիներ առաջ հեռացել են Հայաստանից, այդպես էլ բնակարան չստանալով, իսկ անժառանգ միայնակ կինը մնացել ու շարունակում է բնակվել տնակում:
ՀՀ կառավարությունը հաստատել է ռադիոհաճախականության կառավարական նշանակության սպեկտրի իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը՝ ընդգրկելով ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ ֆինանսների, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունները, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ինչպես նաև կառավարության նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը:
«Մենք ունենք մեր ազգի պապին (նկատի ունի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին-խմբ.), և ունենք մեր Սարյանի պուրակի պապիին»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր Սարյանի պուրակում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը` խոսելով ՀԱԿ ամենատարեց անդամ` 90-ամյա Վարազդատ Գաբրիելյանի մասին:
«Եթե միջնորդները հիմա ուզում են վերականգնել Խորհրդային Միությունը, ապա այդ դեպքում ինչո՞ւ է Արևմուտքը հակադարձում Ռուսաստանի նախագահի քայլերին: Թողեք` Ռուսաստանի նախագահը վերականգնի Խորհրդային Միությունը, ամեն ինչ վերադառնա 1991 թ. ստատուս-քվոյին, որից հետո բոլոր հարցերը հնարավոր կլինի կարգավորել միջուկային գերտերության և աշխարհի մեկ վեցերորդ մասը զբաղեցնող Խորհրդային Միության հետ: Անտրամաբանական է, չէ՞: Ես կողմնակից չեմ, որ ԽՍՀՄ-ը վերականգնվի, պարզապես ուզում եմ ցույց տալ միջնորդների ձևակերպման անհեթեթությունը, երբ ասում են` ներկա ստատուս-քվոն անընդունելի է: Ո՞ր ստատուս-քվոն է ընդունելի, 1988 թվականի՞»,- ասում է Վահրամ Աթանեսյանը:
Կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնից:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքը հետ է վերցվել և 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել «Դարպաս գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերատիվին:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պնդում է, թե երեքշաբթի օրը Երևանի Մաշտոցի պուրակում ոստիկանների և քաղաքացիական ակտիվիստների միջև տեղի ունեցած բախման ժամանակ Ոստիկանությունը ուժ չի կիրառել, այլ եղել է բավականին ադեկվատ։
Մայիսի 14-ին, ժամը 19.00-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արցախի փողոցում բախվել է հանդիպակաց ուղեմասի պատնեշին, այնուհետև` ծառի:
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից հետո Հովիկ Աբրահամյանը թիկնապահների ուղեկցությամբ շրջել է Հանրապետության հրապարակով:
Անաստաս Միկոյանի արձանն արդեն ձուլարանում է: Արձանի կաղապարն արդեն հանվել է և վերջնական տեսք ստանալու համար մնում են ձուլման և մյուս աշխատանքները: Արձանի ձուլման աշխատանքներին հետևող քանդակագործ Գագիկ Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ անձամբ շահագրգիռ չէ այս հարցով, ընդամենը իրեն խնդրել են կարգավորել արձանի ձուլման հետ կապված տեխնիկական հարցերը:
Ուկրաինական դեպքերը ղարաբաղցիների շրջանում բավականին աղավաղված ընկալում ունեն, քանի որ, չգիտես ինչու, Հայաստանում և հատկապես Ղարաբաղում դրանք ընդունվում են որպես շատ անձնական երկրի կյանքին առնչվող գործընթացներ և, չգիտես ինչու, այնտեղ Ղրիմի միացումը Ռուսաստանին գնահատում են հիացմունքով, որոշ իմաստով Ռուսաստանում տիրող հիացմունքից առավել, Ռուսաստանում այդ տրամադրությունները վախեցնող են, բայց երբ ես այդ հիացմունքը Ղարաղաբում եմ տեսնում և Հայաստանում, դա ինձ փոքր-ինչ տխրեցնում է:
«Մաքսային միության պաշտոնյան այլ բան չէր կարող ասել: Կարծում եմ` ոչ ոք չի պատկերացնում, որ Լեռնային Ղարաբաղը դե յուրե մաս է կազմելու Մաքսային կամ Եվրասիական միությանը, խնդիրը գործնականն է, այսինքն` որքան պիտի Մաքսային/Եվրասիական միության անդամները հետամուտ լինեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները լինեն ոչ այնպես, ինչպես այսօր են: Սա է խնդիրը»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված չեն և անհայտ է մնում, թե նրանց երբևէ բնկարանով ապահովելո՞ւ են, թե՞ ոչ:
1981 թ. ծնված Մերուժան Հարությունյանը տանը` ննջասենյակի անկողնում, ձեռքերով խեղդամահ է արել կնոջը` 1983 թ. ծնված Հերմինե Չիլինգարյանին: Արտաքին զննությամբ Հ. Չիլինգարյանի պարանոցի շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր:
«Ոչ մի ազատագրական պայքար չկա։ Թեկնածուներն իրար հետ շատ ջերմ հարաբերություններ ունեն, եւ ընտրություններն էլ ընթանալու են շատ քաղաքակիրթ պայմաններում»,-ասել է նա։