Կայունության սպառնալիք «գունավոր հեղափոխություններն» ու «Մոսկվայի բիզնեսը». «Առավոտ»
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը անցյալ շաբաթ Մոսկվայում մասնակցեց Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին, որի շրջանակներում նա երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև իր գործընկերների հետ։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ս. Օհանյանը ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջև 2012թ. հոկտեմբերի 3-ին ստորագրված ՝ Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 Արձանագրությունը։
ՌԴ ՊՆ-ի կայքից տեղեկանում ենք, որ Շոյգուն աոաջարկեյ է ստորագրել միջկառավարական համաձայնագիր Հայաստանում ռուսական ռազմա բազաների տեղաբաշխման մասին, որը ենթադրում է, մասնավորապես, ռուսական ոազմաօդային ուժերի ուղղաթիռային էսկադրիլիայի առկայությանը «Էրեբունի» օդանավակայանում։
Սրան զուգահեռ Մոսկվայում անվտանգության կոնֆերանսում Շոյգուն նշել է, որ ՌԴ– ն ուժեղացնում է արտերկրում գտնվող իր ոազմաբազաները, ինչպես նաև մասնակցում է ՀԱՊԿ-ի ու ՇՀԿ-ի երկրների զինված ուժերի ուժեղացմանը։
Նույն միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Շոյգուի և Աղրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը, որի ընթացքում Շոյգուն նշել է, որ բոլոր «գունավոր հեղափոխությունները» այս կամ այն չափով հանգեցնում են արյունահեղության, անկայունության ու դրական հեռանկարների բացակայության, «երկկողմ կապերն ու շփումները ազդում են Ադրբեջանի հետ ու տարածաշրջանում ՌԴ հարաբերությունների կայունության ու անվտանգության ապահովման վրա»։
Շոյգուն միակ ռուս բարձրաստիճան պաշտոնյան չէ, որը Միջազգային անվտանգության երրորդ համաժողովի շրջանակներում որոշեյ է անդրադառնալ «գունավոր հեղափոխությունների» թեմային։ Նույն օրը այդ թեմային աոավել ընղգրկուն անդրադարձել են նաև Պուտինն ու Լավրովը։
ՌԴ նախագահը կոնֆերանսի մասնակիցներին հղած ուղերձում միջազգային հանրությանը կոչ է արել կայունությունն ու անվտանգությունը պաշտպանել հնացած տրամաբանությունից, զրոյական արդյունքով աշխարհարհաղաքական խաղերից և այլ երկրների գործերին միջամտելուց, ինչն առաջացնում է «գունավոր հեղափոխություններ»։
Պուտինի խոսքերով՝ դեո չի հաջողվեյ էական առաջընթաց գրանցել խաղաղության, կայունության ու անվտանգության միասնական տիրույթի ձևավորման հարցերում. «Ակնհայտ է, որ ժամանակակից մարտահրավերներն ու սպաոնափքները պահանջում են հրաժարվել հնացած տրամաբանաթյունից, զրոյական արդյունքով աշխարհաքաղաքական խաղերից, սեփական բաղադրատոմսերն ու կողմնորոշման արժեքները մյուս ժողովուրդների վզին փաթաթելու փորձերից, այդ թվում նաև «գունավոր հեղափոխությունների» ճանապարհով։ Ներկայիս ժամանակը պահանջում է միավորել միջազգային հանրության ողջ ջանքերը»։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ նշյալ համաժողովում ունեցած ելույթում նշել է, թե «գունավոր հեղափոխությունները» հանդիսանամ են կայունության սպառնալիք աշխարհում. «Միջազգային կայունությանն ակնհայտ վնաս են պատճառում ինքնիշխան պետությունների վարչակարգերի փոփոխման գործողությունները, արտերկրից նախաձեռնված «գունավոր հեղափոխությունները»։
Ժողովուրդներին ներքին վերափոխումների սեփական բաղադրատոմսերը փաթաթելու փորձերը՝ աոանց հաշվի առնելու նրանց ավանդույթներն ու ազգային յուրահատկությունները, «ժողովրդավարություն արտահանելու» փորձերն ապակառուցողական ազդեցություն են ունենում միջազգային հարաբերությունների վրա և բազմապատկում են աշխարհի թեժ կետերի բանակը»։
Մոսկվան մի կողմից՝ մեղադրում է Արևմուտքին ՝ հասարակություններին «ներքին վերափոխումների սեփական բաղադրատոմսերը փաթաթելու փորձերի» և«գունավոր հեղափոխություններ» իրականացնելու մեջ, սակայն մյուս կողմից՝ զարկ է տալիս ռազմական գործոնի մեծացմանը ՝ ուժեղացնելով արտերկրում գտնվող իր ոազմաբազաները։
Եվ ոչ միայն… Ռազմական «համագործակցությունները» հակակշռելով «գունավոր հեղափոխություններին»՝ ՌԴ-ն «ելքը» տեսնում է սպառազինությունների մատակարարման մեջ։ Օրերս հայտնի դարձավ, որ ՌԴ-ն ավարտել է Ադրբեջանին 100T–90C տանկերի խմբաքանակի մատակարարումը, հնարավոր է նույն ծավալով տանկերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Բաքվին։
Ուկրաինական ճգնաժամը, կարծես, մեծացրել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի հավանականությունը, իսկ ՌԴ-ի կոդմից «խաղաղարար գործողություններ» իրականացնելու հարցով համաձայնությունը կողմերի հետ բնավ չի կարելի բացառել ՌԴ-ն միջազգային հանրության կողմից պատժամիջոցների սպառնալիքի տակ, կարծես. փորձում է տարածաշրջանում «մկանները ցույց տալ»։
Օրերս հերթը Վրաստանին էլ հասավ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լակաշևիչը զգուշացրեց, թե ՌԴ-ն մտահոգված է ՝ պաշտոնական Թբլիսիի հայտարարությամբ, թե Վրաստանը պատրաստվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության համակարգեր։
Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։