Ինչո՞ւ են պետական պաշտոնյաները շարունակում զբաղվել գործարարությամբ։ Ինչո՞ւ չեն հանձնում իրենց ակտիվների կառավարումն այլոց ու հանգիստ վայելում շահաբաժինները։
Ուկրաինան շարունակում է մնալ ներքաղաքական անկայուն վիճակում, սակայն հարավ-արևլյան շրջաններում բանակի և զինյալների միջև շարունակվող արյունալի բախումները չխոչընդոտեցին մայիսի 25-ին ոչ միայն արտահերթ նախագահական, այլև մայրաքաղաք Կիևի և երկրի մի քանի այլ քաղաքների քաղաքապետի ընտրությունների անցկացմանը:
«Դուք հասկանո՞ւմ եք, որ Տարոն Մարգարյանին Ձեր կուսակցությունում ձայն են տվել նաև այս հայտարարության համար: Եթե սակագինը փոխվի, պետք է քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացվեն»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:
Կայքի աղբյուրի փոխանցմամբ, վեճն ու ծեծկռտուքը Գորիսի քաղաքապետի ընտրությունների հետ է կապված: Երիտասարդները վիճել են քաղաքապետի թեկնածուի շուրջ, ինչը ավարտվել է ծեծկռտուքով:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները մայիսի 24-ին, ժամը 07.55-ին, Նուբարաշենի խճուղու 5/3 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Սամվել Բ.-ին:
«Դուք պատմությունը ուսումնասիրե՞լ եք: Դուք Երևանում Միկոյանի արձանը կանգնեցնելով՝ ի՞նչ եք ուզում ասեք մեզ, ՀՀ քաղաքացիներին»,- հայատարարեց Ն.Փաշինյանը…
Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա:
Մայիսի 27-ին, ժամը 12.25-ից մինչև 12.53-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 23 կայան Արարատի մարզի Սուրենավան, Նորակերտ, Արմաշ և Երասխ գյուղերում իրականացրել են ընդհանուր 3137 կրակոցներ:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 27-ին ընդունեց Չեխիայի Հանրապետության Մորավիան-Սիլեսիան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ, առաջին ատյանի դատարանի վճռով 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի դատապարտված Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը վերաքննիչ դատարանից պահանջել էր Ա. Բաղդասարյանի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնել կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը ՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանում ապացույցներով հաստատվել է ոչ թե Ա. Բաղդասարյանի մեղավորությունը, այլ անմեղությունը:
ԼՂՀ կառավարության ֆեսյբուքյան էջի փոխանցմամբ՝ վարչապետ Արա Հարությունյանն այցելել է զոհված փոխգնդապետ Գարիկ Բալայանի ընտանիքին՝ իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով նրա հարազատներին:
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտ մայիսի 23-ին հնչած կրակոցների գործով ձերբակալված, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազգականներին՝ Վարդան Հարությունյանին եւ Էդվին Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել:
Դավութօղլուն ընդգծել է, որ անհրաժեշտ է այդ աշխատանքները համակարգել ամբողջական ռազմավարության մեջ:
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ խնդիրներ առաջացան դերասան Վարդան Պետրոսյանի դատավարության ժամանակ՝ նրա ֆրանսիացի փաստաբանի խոսքիթարգմանության հետ կապված
Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի հերթական նիստից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ քառյակի դռնփակ նիստում քննարկել են 2013թ. բյուջեի կատարողականի քվեարկության ժամանակ իրենց միասնական դիրքորոշման հարցը:
Քիչ առաջ ավարտվեց խորհրդարանական քառյակի հերթական դռնփակ նիստը, որը տեղի էր ունենում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում: Նիստի ավարտից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ հստակեցվել են այն 10 պահանջները, որոնք քառյակը ներկայացնելու է ՀՀ կառավարությանը: Սակայն Ն. Զոհրաբյանը չհստակեցրեց, թե որոնք են այդ 10 պահանջները՝ ասելով միայն, թե դրանք այն հայտնի պահանջներն են, որոնք հետաքրքրում են հանրությանը:
Մեր պետական կառավարման համակարգը 1991-ից իրենից ներկայացնում է՝ նախկին պետական կառավարման համակարգը կարկատելով պահել 23 տարի:
Մայիսի 29-ին Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) պետք է անցկացվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը:
Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին:
Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարևորությունը:
Վերջին 20 օրվա մեջ արդեն երրորդ ահազանգն եմ ստանում տարբեր մեծ հիմնարկությունների տնօրինություններից և հյուրանոցներից, որ ինչ-որ մեկը, զանգահարելով իրենց, ներկայացել է որպես «Վիտամինի Գարիկ» և նրանց խնդրել, որպեսզի գնեն մեծ քանակությամբ անհասկանալի DVD-ներ` պատճառաբանելով, որ այդ գումարներով պետք է օգնեն ինչ-որ մարդկանց: Ցավոք, ես դրանց մասին տեղեկանում եմ այն ժամանակ, երբ այդ գումարներն արդեն վճարված են…
Հայաստանի զարգացման, քաղաքական ու քաղաքակրթական ընտրության հետ կապված հարցերում այսօրվա ընդդիմադիրներն ու ոչ իշխանականներն իշխանությունից ավելի իշխանական են, հանրապետականներից` ավելի հանրապետական:
Պուտինը կողմ է արտահայտվել Ուկրաինայի շրջանների ներկայացուցիչների հետ Կիևի խաղաղ երկխոսելուն:
Մայիսի 27-ին, ժամը 11.33-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ուժանիս գյուղում ս.թ. մայիսի 26-ին ժամը 23.00-ից մինչև 24.00-ը գյուղում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են 15 հա հացահատիկի և առվույտի ցանքատարածքներ, 5 հա բանջարաբոստանային կուլտուրա և 20 հա խոտհարք:
Մայիսի 23-ին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի մասնակցությամբ Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանում (РИНХ) տեղի ունեցած հիմնադիր ժողովում ստորագրված պայմանագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դարձել է «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական ասոցիացիայի» անդամ:
Նախարարը ծանոթացավ հիվանդանոցի` հատկապես վիրահատարանների և վերակենդանացման բաժանմունքի նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող բժշկական ծառայությունների ծավալներին, գործիքային և լաբորատոր հետազոտությունների իրականացման հնարավորություններին, ինչպես նաև մասնագետներով ապահովվածությանը:
Այս մասին այսօր հայտարարել է Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը:
Երեկ Դոնեցկի մարզում վերսկսվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը, ինչի հետևանքով ներկա դրությամբ արդեն իսկ զոհվել է 40 մարդ:
Մայիսի 24-ին Մարզահամերգային համալիրի` հանրապետականներով լեփ-լեցուն դահլիճում կայացավ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հերթական համագումարը, որի արդյունքներով կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մայիսի 27-ին, վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել է զորամասի սպառազինությունների վերանորոգման արտադրամասում ընթացող աշխատանքներին, զրուցել է զորամասի անձնակազմի հետ, ծանոթացել առկա խնդիրներին: