Բաժիններ՝

Մարզերում բնակարանների պահանջարկը նվազում է

2014թ. ապրիլին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 18678 գործարք, որոնց քանակը 2014 թ. մարտի համեմատ աճել է 3.9%-ով, 2013թ. ապրիլի համեմատ` 18%-ով:

Ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների, Երևան քաղաքում 2014թ. ապրիլին մարտի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 6.9%-ով, իսկ 2013թ. ապրիլի համեմատ` 18.9%-ով: 2014թ. ապրիլին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2013թ. ապրիլի համեմատ աճել են 0.02%-ով:

2014թ. ապրիլին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 409 բնակարան, որոնց քանակը, մարտի համեմատ նվազել է 1.2%-ով, իսկ 2013թ. ապրիլի համեմատ աճել` 23.6%-ով: 2014թ. ապրիլին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2013թ. ապրիլի համեմատ աճել են 0.1%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս