Կողոպուտ խանութում. տեսախցիկները արձանագրել էին կատարվածը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել:
Պահանջել և ստացել է ընդհանուր 480.000 դրամ` վերջինիս որդուն` պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Վ-ին, մինչև զորացրման ժամկետի ավարտը` 2014թ. հունիսի 5-ը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում պահելու համար:
Աղվան Վարդանյանի խոսքը իր՝ «Ելք երկրից» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսի ժամանակ. «Մի կարճ բան էլ ես պիտի ասեմ: Այսքան տարբեր՝ ինձ մինչև ոսկորները ճանաչող, իմ դրսերևույթին միայն հետևած, նաև՝ ինձ լրիվ անծանոթ մարդկանց ներկայությամբ: Այն էլ՝ բանաստեղծության բերումով: Միակ տարբերակը ինքս ինձ խոսելն է, իբր ոչ ոք չկա: Մանավանդ՝ հասկացված լինելը անպտուղ ցանկություն է: Չորս-հինգ տարեկանում, […]
«Այդ յուրահատուկ պայմանների բովանդակությունն այն է, որ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի վասալը: Վասալային կարգավիճակն է յուրահատկությունը, Օլանդը Եվրոպական միությանն ասում է՝ եկեք այս վասալին այնուամենայիվ փորձենք փրկել»,- ասում է Սաքունցը:
Վրաստանի Հանրապետության Մարնեուլի շրջանի Շուլավեր գյուղում՝ Դեբեդա գետում, հայտնաբերվել է ՀՀ-ում անհայտ կորած ՀՀ քաղաքացի Բագրատաշենի բնակչուհի` 1946 թ. ծնված Էլմիրա Ռաֆիկի Մելքումյանի դին
Եթե ձեզ ինչ-որ մեկը նեղացրել է կամ ինչ-որ վատ արարք է կատարել ձեր նկատմամբ, չարժե նեղանալ այդ մարդուց կամ առավել ևս քեն պահել: Եթե դուք անընդհատ այն ամբողջ բացասականը, որը ձեր վրա են լցնում ձեր թշնամիները, կուտակեք ձեր մեջ, ապա մի օր հենց դա ձեզ կկործանի:
Տնտեսական ազատության ինդեքսով (2014) Հայաստանը նահանջել է 3 տեղով և դարձել 41-րդը։ Հետաքրքիր է նշել, որ 2001-ից հետո սա վատագույն ցուցանիշն է։
Ինչպես և Սահմանադրական դատարանի որոշումը տեղիք տվեց տարբեր մեկնաբանությունների, այնպես էլ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմանը սպասող «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն է կարծիքները կիսել:
Մայիսի 13-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Կարինե Գ.-ին:
Փաստաթուղթը քաղաքացիներին պարտավորեցնում է Դաշնային միգրացիոն ծառայությանը տեղեկացնել այլ երկրի քաղաքացիություն մասին` այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Գյուղացիները մինչեւ հիմա ամենաուրախ ու տխուր օրերը անցկացնելու վայր չունեն: Ահնիձորցու այս ոչ ուրախ առօրյային քաջատեղյակ են ոչ միայն տեղական ինքնակառավարման, այլ նաեւ՝ հանրապետական գործադիր եւ օրենսդիր մարմինները:
Դանակի 21 հարվածով կնոջը սպանած Վոլոդյա Մուրադյանի գործով դատական հերթական նիստին ամբաստանյալն այսօր՝ մայիսի 14-ին, հրաժարվեց իր փաստաբան Արմեն Ումրշատյանի ծառայություններից։
Մայիսի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1986 թ. ծնված Օֆելյա Բ.-ն և hայտնել, որ ապրիլի 23-ին Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 25 շենքի բակում 1971 թ. ծնված Արթուր Ն.-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելով` իրենից հափշտակել է 70.000 դրամ:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հորդորում է շրջանավարտներին «Վերջին զանգին» հրաժարվել անճաշակությունից ու «օլիգարխիկ խաղերից»։ «Խնդրում եմ մեր շրջանավարտներին հրաժարվել անտեղի ճոխությունից, անճաշակությունից և այսպես կոչված «օլիգարխիկ խաղերից»»:
Գյուղատնտեսական նշանակության հողերն օգտագործվում են միայն որպես խոտհարքներ:
Վ.Մինասյանի գործով Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում չի արձանագրել, իսկ մյուս մասերով արձանագրած խնդիրները ՀՀ իրավական համակարգում արդեն իսկ ստացել են Եվրոպական դատարանի իրավական չափանիշներին համապատասխանող լուծում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Բազմազավակ ընտանիքների մեր օրերում արդեն հազվադեպ կարելի է հանդիպել:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի ընթացքի եւ Սեւանա լճից ջրառի իրականացման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ եւ ոռոգման համակարգի կազմակերպությունների ղեկավարներ:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում «անհասկանալի է» որակել ՌԴ պետդումայի պատգամավորի պաշտոնական նամակը՝ Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնակատար Արսեն Ավակովի վրա ճնշում գործադրելու պահանջով։
Մայիսի 15-19-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Նրանք, ովքեր երբևէ բախտ են ունեցել այդպիսի ավտոմեքենա վարել, գիտեն, որ այդպիսի արգելակման դեպքում մեքենան անկանոն և անկառավարելի շարժումներ է անում, և բոլոր նրանք, ովքեր երբևէ այդպիսի իրավիճակում գտնվելու դժբախտություն են ունեցել, գիտեն, որ այդ իրավիճակից հետո առաջին բանը, որ պետք է անել, նախ մի պահ կանգ առնել, հետո շունչ քաշել, հասկանալ տեղի ունեցածի պատճառները և համապատասխան ռազմավարությու ունենալ` նույն իրավիճակում չհայտնվելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քր.օր 178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
«Ելույթը, ձայնը… շատ պրոֆեսիոնալ էր, երգը գեղեցիկ երգ էր։ Մտածում էի, որ նա կհաղթի, որովհետեւ պետք չէ թերագնահատել ոչ ոքի։ Իսկ կերպարի մասին…աշխատում էի չնայել հեռուտաէկրանին այդ պահին, ինչն ինձ հնարավորություն տվեց գնահատել միայն նրա ելույթը»:
Արագաչափերի ներդրումից առաջ և հետո. փաստեր և վիճակագրություն:
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով հերթական դատական նիստը: Ինչպես հայտնի է, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով:
Հայաստանի Հանրապետությունում հաստատվել և օրըստօրե խորանում է գոյութենական սպառնալիքներ պարունակող համակարգային ճգնաժամ, որը դրսևորվում է նաև որպես պետականության ճգնաժամ: Պետական կառավարման համակարգը ազգային շահերի հաշվին սպասարկում է ապազգային ու հանցավոր կառավարիչների ու նրանց օտար տերերի շահերը և ըստ էության վերածվել է գաղութային վարչակազմի:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ փաստաբան Կարեն Մեժլումյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որակավորման և մասնագիտական վերապատրաստման գծով տեղակալ: