Ամերիկաբնակ մեր հայրենակցի մոտից թմրամիջոցը հայտնաբերվեց … բժշկական միջամտությամբ:
Լսողական խնդիրները կարող են առաջ գալ նյարդային խնդիրների հետևանքով, ներվի բորբոքոմներից, սթրեսից, ճնշման տատանումներից: Առաջին ախտանիշը ականջներում հաճախ կրկնվող խշշոցն է: Որքան բարձր է այդ խշշոցը, այնքան ավելի արագ զարգանում է հիվանդությունը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 27-ին առաջին խաղն անցկացրեց շվեյցարացի Բեռնար Շալանդի գլխավորությամբ՝ 4:3 հաշվով հաղթելով Արաբական Միացյալ Էմիրությունների թիմին:
Նույն օրը, նույն քրեական գործի շրջանակներում, ոստիկանները խուզարկություն են կատարել 1973 թ. ծնված Սևակ Թ.-ի տանը. հյուրասենյակից հայտնաբերվել են 3,8 գ կշռով բամբակյա խծուծներ` պատված մուգ շագանակագույն և յուրահատուկ հոտ ունեցող զանգվածով, 2 ներարկիչ և 1 դեղահաբ, իսկ խոհանոցից` սրվակ` սուր հոտով հեղուկով:
Տոհմական ցլիկի գողության հետքերով:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ճանապարհին Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ հասարակության համաձայնության և համախմբման պայմաններում։
Այսօր կանգնած ենք համահայկական բարդ և բազմակողմանի խնդիրների առջև, հաջողության հասնելու համար պետք է աշխարհով մեկ սփռված մեր լավագույն և ամենաորակյալ ուժերը համախմբենք լիազոր համահայկական կառույցների մեջ և նպատակասլաց աշխատանք զարգացնենք:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մայիսի 25-ին, ժամը 00.50-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 34 շենքի մոտից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Անուշ Պ.-ն:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին հնչած կրակոցների գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ուժեղ կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Լոռու մարզի Ստեփանավանի, Թումանյանի և Տաշիրի տարածաշրջանի համայնքներին:
Եթե կա նոր դատական իշխանություն, որն արդարացի լուծումներ կտա ցանկացած վեճի, այդ թվում` նաև տնտեսական, բնականաբար, գործարար միջավայրը կլավանա: Բայց Դուք ինչո՞ւ որոշեցիք, որ անպայման անցում կկատարվի խորհրդարանական կառավարման համակարգին: Դեռ հայտնի չէ, թե որ կառավարման ձևը կընտրվի:
«Երեխայիս հոր` երգիչ Դավիթ Թուջարյանի հետ ծանոթացել ենք «Ջիանի» ակումբում, որտեղ երկուսս էլ երգում էինք: Մենք շատ գեղեցիկ սիրո պատմություն ենք ունեցել, ամեն ինչ շատ կատարյալ էր թվում` մինչ այն պահը, երբ ինձ սկսեցին պարտադրել ապրել բոլորովին խորթ և անծանոթ կյանքով` առանց բեմական գործունեության: Ես ասես փակուղու մեջ լինեի»:
Բնակիչները որպես աղբանոց և զուգարան օգտագործում են նույն շինության և նույնիսկ նույն հարկի լքված սենյակներն ու շենքի քանդված մասը:
Ներկայացվել են տասնյակ աշխատանքներ, հանձնախումբը որոշել և պետական հանձնաժողովն էլ հաստատել է «Շարմ» ընկերության նախապատրաստած խորհրդանիշը` Անմոռուկ ծաղկի տեսքով, որը բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը` հիշելու, չմոռանալու և հիշեցնելու:
Գործադիրի առաջիկա՝ մայիսի 29-ի նիստում նախատեսվում է բացասական եզրակացություն տալ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Բազմասեր Առաքելյանի և Վահան Կարապետյանի՝ օրենսդրական նախաձեռնությանը:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն է կատարվել Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1979 թ. ծնված Ռ. Խ.-ի տանը և օժանդակ շինություններում:
Կինոդիտման համար նախատեսված էկրանն ամենախոշորն է լինելու Հայաստանում: Տեխնիկական մասի առումով էլ շեշտը դրված է բարձր որակի ապահովման վրա: Ի դեպ, վճարած գումարով այցելուն ապահովվելու է նաև տաք ծածկոցով և բարձով, որպեսզի առավել հարմարավետ ու հաճելի անցնի կինոդիտումը:
ԻՏՁՄ գործադիր տնօրենը նկատում է, որ դժվար է Հայաստանում գործարար աշխարհին ներկայացնել նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող լուծումներ, քանի որ բիզնեսի զգալի մասը գտնվում է ոչ մրցակցային դաշտում: Իսկ նման ընկերություններին տեխնոլոգիաներ պետք չեն: «Նման կազմակերպությունները տեխնոլոգիան կիրառում են ընդամենն իրենց ընկերություններում գողությունների քանակը նվազեցնելու համար: Կարծում եմ՝ վարչապետի վերջին հանդիպումը գործարարների հետ և բոլորին միասնական դաշտ բերելու ցանկությունը նույնպես լրացուցիչ խթան կդառնա, որպեսզի Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաները կիրառվեն նաև բիզնեսում:
«Ճիշտն ասած` Սերժ Սարգսյանի ելույթը, որպես այդպիսին, ինձ չի հետաքրքրում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի մասնավորապես ՀՀ նախագահի` Հայաստանում երկբևեռ քաղաքական դաշտ կայացնելու վերաբերյալ հայտարարության մասին:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն օրերս Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 66 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1954 թ. ծնված Փեփրուհի Մ.-ին:
Ծնողները նախընտրում են երեխաներին կերակրել թարմ գազարի քերուկով, համարելով, որ այն մեծ քանակությամբ A վիտամին է պարունակում։ Իրականում գազարը պարունակում է ընդամենը ալֆա և բետա կարոտիններ, որոնցից մեր օրգանիզմում գոյանում է A վիտամինը, դրանք դժվար են յուրացվում, քանի որ փակված են պտուղների բջիջներում, իսկ բջջի թաղանթը բաղկացած է ցելյուլիտից։
Ժամը 13:00-ի սահմաններում քաղաքացիները նկատել են, որ Կիևյան կամրջի վրա մի աղջիկ ոտաբոբիկ վիճակում անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է իրեն ցած նետել:
Այսօր՝ մայիսի 27-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.75 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.25 դրամով կամ 0.06%-ով։
Մայիսի 26-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել 1969 թ. ծնված Արմեն Ս.-ն և hայտնել, որ Մայիսյան գյուղի իր տնից գողացել են համակարգիչ, կենցաղային իրեր և շինարարական գործիքներ` պատճառելով 700.000 դրամի նյութական վնաս:
Այսօր ես տեսա նրան՝ ընկեր Միկոյանին: Նրա` 1,60 սմ-անոց բրոնզակոփ կիսարձանը (полуфигура) կանգնած էր Երևանի «Կռազի պարկում»…
Մայիսի 28-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին, հունիսի 1-ին առավելապես լեռնային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն արդեն հայտնվել են վաճառքում: Ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկությունը մեկնարկելու է հունիսի 15-ին: Երևանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին:
ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է մայիսի 8-ին Արմավիրի բժշկական կենտրոնից:
Շինաշխատանքներն իրականացրած «ԼԴորոժնիկ» ՍՊԸ-ն մինչ օրս չի ավարտել տարածքի բարեկարգման աշխատանքը: Թաղամասի փողոցները դարձել են անանցանելի, շենքերի բակերում սկսել են բազմանալ գորտեր ու օձեր:
Մայիսի 20-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է: