Բաժիններ՝

Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին

Իտալիայում մահացել է աշխարհահռչակ ոսկերիչ Պաոլո Բուլգարին, որն ընտանեկան «Bulgari» ապրանքանիշը դուրս բերեց բարձր նորաձևության աշխարհ։ Նա 89 տարեկան էր։

Բուլգարի ընտանիքը, որի խոսքերը մեջբերել է «La Repubblica» թերթը, մեկնաբանել է Պաոլոյի մահը. «Մեր ժամանակների մեծ ոսկերիչը հեռացավ կյանքից»։

Ոսկերչական ապրանքանիշը հիմնադրել է Պաոլոյի պապը՝ հույն ներգաղթյալ Սոտիրիոս Բուլգարին։ Նա Հռոմ է մեկնել՝ գրպանում ունենալով ընդամենը մի քանի մետաղադրամ։ Իր առաջին արծաթյա իրերի խանութը բացել է 1894 թվականին։

«Bulgari»-ին իր ծաղկման գագաթնակետին հասավ 1960–1970-ականներին, երբ ապրանքանիշի հաճախորդների շարքում հայտնվեցին կինոաստղերը։ Ընկերությունը պահպանեց ընտանեկան բիզնեսի կարգավիճակը մինչև 2011 թվականը, երբ այն գնեց ֆրանսիական LVMH կոնսորցիումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30