Մայիսի 22-ին, ժամը 21.45-ին, Երևան քաղաքի Մելքումովի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արարատի բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Համլետ Ա.-ն:
Հայաստանի հատուկ նշանակության խմբի հետախույզ-դիվերսիոն ջոկատի վետերանների նախաձեռնությամբ մայիսի 23-ին Երևանում բացվեց «Ողջ մնալու արվեստ» մարտավարական ակումբը։ Ակումբում 18 տարեկանից բարձր քաղաքացիներին կսովորեցնեն մարտավարական հնարքներ անհրաժեշտության դեպքում իրենց պաշտպանելու համար:
Ես գնացի Հայաստանից, որ շարունակեմ սիրել Հայաստանը: Ոչ մի օր հոգով չեմ հեռացել Հայաստանից: Իսկ այն, ինչ արեցին, իմ հանդեպ չէր, այլ արվեստի հանդեպ էր: Ես չէի կարող ապրել մի տարածքում, որտեղ արվեստի հետ այդպես են վարվում՝ ջարդում են գործը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Նարեկ Պ.-ն, որը ոստիկանությունում խոստովանել է հանցանքը:
Կանացի լավագույն դերի համար մրցանակը շնորհվել է ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրին` Դեյվիդ Կրոնենբերգի «Աստղային քարտեզ» ֆիլմում դերի համար:
Ռուսական «Ֆորբսը» բավականին հետաքրքիր մի վարկանիշային աղյուսակ է կազմել` նախկին ԽՍՀՄ-ի ո՞ր քաղաքներն են ավելի հարմար ռուսաստանցի գործարարներին` բիզնեսով զբաղվելու համար։ Այլ կերպ ասած` սա ռուսների սեփական «Doing Business»-ն է, որը քաղաքները դիտարկում է ռուս գործարարների շահերի տեսանկյունից։
Ինձ համար շատ մեծ զարմանք է, որ պարոն Սաֆարյանը չի տարբերում երկբևեռ քաղաքական համակարգը երկկուսակցական համակարգից:
Հայկ Ալումյանն ասաց նաև, որ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո ամրապնդվել է տեսակետը, որ վերևից կրակոց է եղել:
Մայիսի 23-ին, ժամը 22.10-ին, 1978 թ. ծնված Անդրանիկ Գ.-ի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Բագրևանդ փողոցում բախվել է 1975 թ. ծնված Սեպուհ Ա.-ի:
ԱԺ հինգ ոչ իշխանական խմբակցությունները երեկ չմասնակցեցին կառավարության ծրագրի քվեարկությանը: Այդ կուսակցությունների ներկայացուցիչները տարբեր բացատրություններ են տվել այն հարցին, թե ինչո՞ւ իրենք դեմ արտահայտվելով կառավարության ծրագրին, այնուամենայնիվ, դեմ չքվեարկեցին: Այդ պատճառաբանությունների մեջ ամենաանհիմնը այն էր, որ իրենք որոշեցին չմասնակցել, քանի որ հույս ունեին, որ ՀՀԿ-ին չի հաջողվի քվորում ապահովել, և ծրագրի անցկացումը կտապալվի:
Իսկ եթե կան մարդիկ, ովքեր կզգան ճնշումներ կամ մտավախություններ կունենան այս կամ այն հարցերում` դիմումներ գրելու հետ կապված, կարող են գրել այս [email protected] էլ. հասցեին, որպեսզի միասին աշխատենք ճիշտ և համաձայնեցված քայլերով` մեր ընդհանուր նպատակին հասնելու համար:
Քաղաքացիներ Հենրիկ Օ.-ի և Սյուզաննա Օ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կրեմլը պետք է ցույց տա, որ կընդունի Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները և պատրաստ կլինի աշխատելու նոր կառավարության հետ՝ անկախ այն բանից, թե ով է ընտրվելու այս երկրի նախագահի պաշտոնում:
Մայիսի 23-ին, ժամը 11.42-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հերթապահ մաս զանգահարած քաղաքացին, չցանկանալով ներկայանալ, հայտնել է, որ Երևանի Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի հարևանությամբ գտնվող նախկին անձնագրային և վիզաների վարչության շենքի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Տերևի հյութը պարունակում է ֆլավոնոիդներ, վիտամին C, մագնիում, կալցիում, երկաթ, մարգանեց, պղինձ, ալյումինիում, որոշ քանակի դաբաղանյութեր։ Տերևը պարունակում է բարդ շաքարներ, խնձորի, թրթնջուկի և քացախի օրգանական թթուներ, կենսագենետիկ ակտիվ նյութեր և ֆերմենտներ։
«Նպաստը չեն տալի էս 5 ամիս ա, երեխանցը մթամ երկու կոպեկ նպաստ առնեինք` կտրել են: Ասենք դժվար ա, ի՞նչ կարանք անենք: Օդից կարա՞նք կախվենք: Իրոք, շատ դժվար ա, ոչ հագնել կա, ոչ ուտել կա, ոչ խմիլ կա: Մի ազիզ բան եմ ուզում` առևտուրը գալիս ա անց կենում, ոչ էլ կարում եմ առնեմ: Ինչո՞վ ապրեմ»:
Պնդումները, թե Ռուսաստանը փորձում է իր ազդեցությունը վերականգնել հետխորհրդային տարածքի վրա, սխալ են. սա տեղեկատվական պատերազմի գործիք է, շաբաթ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հանրապետականն առաջին հերթին մեր իրականության ամենակուռ քաղաքական պլատֆորմն է, որտեղ նոր պատկերացումներն ու հարուստ փորձն անընդհատ իրար հետ հակադրվելու ու փոխլրացնելու գործընթացի մեջ են: Այդպես անընդհատ հղկվում են անվտանգության ու զարգացման ապահովման ուղիները:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Այո, իմ աները գործարար է, բայց ես ասում եմ՝ նա իմ որոշման մասին տեղեկացել է հեռուստատեսությամբ, ընդհանրապես տեղյակ չի եղել:
Մայիսի 23-ին, ժամը 11.29-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ:
Բավական չէ, որ երկիրը հասել է կործանման եզրին, բոլորը թողնում և հեռանում են, օրեցօր ամեն ինչ թանկանում է, մի քանի «փայլուն ուղեղով հանճարներ» մտածում են, թե ուրիշ ինչ եղանակներով մտնեն ժողովրդի գրպանը: Կարծում եմ, որ յուրաքանչյուրս դեմ ենք այդ սարքերին և կարմիր գծերին, և Կառավարությունը պետք է լուրջ մտածի այս խնդիրը կարգավորելու համար, քանի որ օրեցօր երկրում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն ավելի է բարդանում, իսկ նմանատիպ աշխատելաոճով երկիրը լիովին կկործանվի:
Մայիսի 14-ին մեկնարկած Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնն ավարտվում է այսօր՝ մայիսի 24-ին: Բացի համաշխարհային հեղինակավոր կինոիրադարձություն համարվելուց՝ այս փառատոնը համաշխարհային մեծության աստղերին հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց զգեստները:
Մայիսի 25-28-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Ա.Հասանյանը ցանկանում է, որ գոնե ծնողների` Մ.Բաքոյանի եւ Է.Գյուլիշթեքի սպանություններից հետո մահացած ծնողների անչափահաս 2 երեխաներին հանձնեն Մաքսիմի մորաքրոջ` Էմմայի խնամակալությանը, ով ապահովված մարդ է:
Մայիսի 23-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության ծառայողները Գյումրիի անձնագրային բաժանմունքում հայտնաբերել և Մուշի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հարություն Ս.-ին:
«Շատ վտանգավոր եմ համարում այն, որ նախագահը, ըստ էության, չի թաքցնում կուսակցապետություն ստեղծելու իր ցանկությունը: Համաձայն եմ, որ մենք դա ունենք, բայց ի՞նչ է նշանակում` սողանքի հետ կապված խնդիրը լուծելու համար բնակիչը պիտի փնտրի Հանրապետական կուսակցության ներկայացուցչին: Սա ուղղակի նոնսենս է ժամանակակից պետականագիտության մասին: Եվ այս մտքի կողքին ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական պետության մասին մնացած երկարաշունչ դասախոսություններն ուղղակի որևէ արժեք չունեն»,- ասաց Ս. Սաֆարյանը:
ՀՀ ՊՆ քննչական ծառայությանից տեղեկացրեցին նաև, որ գործով մյուս 3 մեղադրյաների կալանքի ժամկետները ևս երկարացվել են:
Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի՝ հակառակորդը մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
Մայիսի 24-ին, ժամը 07.36-ին ահազանգ է ստացվել, որ խոշոր եղջերավոր կենդանիները ընկել են Մրգաշեն գյուղի ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: