
Որս` քրեական աշխարհում. Ոստիկաննները այցելել են օրենքով գողեր Աֆոյին, 3-րդ մասցի Սամվելիկին. news.am

Վերջին շրջանում քրեական աշխարհի ներկայացուցիչները հայտնվել են ոստիկանության թիրախում, նրանց են այցելում համապատասխան մարմինները, խուզարկում տներն ու մեքենաները:
NEWS.am-ի տեղեկություններով՝ օրերս ոստիկանների ուշադրության կենտրոնում են հայտնվել օրենքով գողեր Խոյի Ռաֆոյի տղան` Աֆոն, 3-րդ մասցի Սամվելիկը, ով հայտնի է «Մանեթի տղա» մականունով եւ քրեական հեղինակություն Պրադը: Ոստիկանները այցելել են նրանց, խուզարկել մեքենաները, տները, ոմանց մեքենաները տարել հատուկ պահպանման տարածքներ:
Այս այցելությունները խուճապի են մատնել քրեական աշխարհի ներկայացուցիչներին, որոնք կարծում են, որ իրենց նկատմամբ վերջին շրջանում հատուկ որս է սկսվել:
Քրեական աշխարհի ներկայացուցիչները սա ընդունել են որպես նախազգուշական ազդանշան եւ համապատասխան քայլեր են ձեռնարկում ոստիկաններից հեռու մնալու համար:
Հատկանշական է, որ իրավապահ մարմինները նմանատիպ այցելություններ են իրականացրել գրեթե բոլոր մարզերում, մասնավորապես` Գեղարքունիքում, Արարատում:
Մանրամասներն՝ այստեղ