«Մենք միշտ շեշտել ենք, որ առանց մեր մասնակցության անհնար է հասնել որևէ կարգավորման: Տրամաբանական չի լինի: Մեր ճակատագիրն է որոշվում, ինչպե՞ս կարելի է առանց մեզ հասնել ինչ-որ լուծման: Բայց այդ մասնակցությունը պիտի լինի բոլոր փուլերում` սկսած սկզբնական փուլից: Մենք չենք կարող միանալ` պատրաստի ինչ-որ փաստաթուղթ ընդունելու կամ չընդունելու: Սա մի քիչ ճիշտ չէ, և նույն Հայաստանն է ասում, որ ԼՂ-ն պիտի մասնակցի, համանախագահները, նույն Ուորլիքն է ժամանակին ասել, որ այդպես է տեսնում խնդրի լուծումը, դրա համար էլ հակամարտությունն անվանել է Ադրբեջանի և Ղարաբաղի միջև»,- ասում է Դավիթ Բաբայանը:
Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և դրանց զարգացման հեռանկարին:
Մի քանի օր առաջ Վարդան Պետրոսյանի կինը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և ներկայացրել գործի մանրամասները:
Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է «ԱՊՀՄակրոմոնիտորինգ» զեկույցը, որտեղ խոսվում է տարածաշրջանի, այդ թվում նաև՝ Հայաստանի տնտեսության հեռանկարների մասին։
Թեև Ուորլիքը խոսում էր միայն ամերիկյան կողմի անունից, Ռուսաստանն ու Ֆրանսիան, հավանաբար, հավանություն են տվել:
Կասկածյալը խոստովանեց մեղքը:
Ըստ գործի նյութերի՝ իրար երկար նայելու, վազանց կատարել չթույլատրելու պատճառով գործով տուժողը հայհոյել է ավտոմեքենայի վարորդին, որի մասին իմացել են վարորդի ընկերները և որոշել գտնել տուժողին, մի քանի ապտակ հասցրել տուժողին՝ հնչեցրած հայհոյանքների պատճառով: Տուժողը դատարանում հայտնեց, որ կրակոցներից ինքը վիրավորվել է, ընկել գազոնի վրա, այդ ժամանակ իրեն է մոտեցել մի անձնավորություն և առաջարկել հիվանդանոց տանել:
89-ամյա մաեստրոն զարմանալիորեն լավ «մարզավիճակում էր», նա ոչ միայն երգում էր, այլեւ պարում, իսկ La Boheme հայտնի երգի կատարման ժամանակ հանդիսատեսին նետեց ձեռքի թաշկինակը։
Կենտրոնական բանկի նախագահի մայիսի 7-ի որոշումով գրանցվել է «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ «Ավան» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
Քաղաքապետարանի պաշտոնյաները բարձրացված հարցին, սակայն, միշտ նույն պատասխանն են տվել, որ իրենք էլ են տեղյակ եւ սպասում են վարձակալի հետ պայմանագրի ավարտվելուն: Բայց մինչ պայմանագրի ավարտվելը՝ մարդկանց համար այգիներում անհարմարություններ ու վտանգավոր իրավիճակներ են առաջանում:
Այսօր՝ մայիսի 12-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 413.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 413 դրամը։
Համերգի ավարտին, Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը երախտագիտություն են հայտնել մեծ շանսոնյեին:
Մայիսի 9-ին, ժամը 05.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի պատռված վերքով բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Հեղուշ Ե.-ն:
Մարտերը շարունակվում են նաև Քեսաբի շրջակայքում: Քեսաբին մոտ Չալմա շրջանում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է տեղացի Վարդան Անտրեանը, Սարո Պապուճեանը վիրավորվել է:
««Չինաստան–Եվրասիա» էքսպոն նոր կյանք է տալիս Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտուն, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում Սինցզյանի անդրսահմանային զարգացման և այլ երկրների հետ համագործակցության համար», – հայտարարել է Վեյոխուան։
Նա թեև 1988-ից բնակվում է 6-մետրանոց տնակում, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում նրանց ընտանիքին չեն հաշվառել՝ այն պատճառաբանությամբ, որ երկրաշարժի հետևանքով սեփական բնակարան չեն կորցրել:
Հանցավոր խումբ` բանդիտիզմի մեղադրանքով:
Նախօրեին նշեցինք հաղթանակի օրը: Նշեցինք, ինչպես ամեն տարի՝ շնորհավորական նույն տեքստերով ու նույն պաթոսով: Նշեցինք, ինչպես ամեն տարի՝ միայն նշելու համար: Առանց խորությամբ իմաստավորելու այդ հաղթանակի արժեքը և հատկապես այն, թե ինչ ենք անում այսօր այդ հաղթանակի, դրա շնորհիվ ապահովված նվաճումների հետ: Որքանո՞վ ենք մենք պահպանում մեր հաղթանակաները:
Կենտրոնական բանկի նախագահի մայիսի 6-ի որոշումով գրանցվել են «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ «Բաղրամյան», «Սեբաստիա», «Տիգրան Մեծ» և «Դավթաշեն» մասնաճյուղերը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Մայիսի 13-14-ը շրջանների զգալի մասում, 15-17-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ին կնվազի 2-3 աստիճանով, իսկ 15-16-ը նույքան կբարձրանա:
Համեմատած Ադրբեջանի հետ, մենք իհարկե անհամեմատ ավելի դեմոկրատական ենք: Բայց մի շատ կարևոր բան կա, որ ոչ մի ընտրությունների արդյունքների հետ հասարակությունը համաձայն չի: Ո՞նց կարող է լինել դեմոկրատական պետությունը, երբ որ ցանկացած ընտրության արդյունքի հետ հասարակությունը հիմնականում համաձայն չէ:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու 20-ամյակը լավ հնարավորություն է ընձեռում կողմերին վերահաստատել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նկատմամբ իրենց հավատարմությունը և կրկին ներկայացնել խաղաղ գործընթացի անշրջելիության ու վերջնական և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ առաջարկություններ և նախաձեռնություններ:
Բարեկամները նշում են, որ Ներսեսը հանգիստ ու առանց դժգոհելու է ծառայել, բանակում վարորդ էր, սակայն վերջերս, հարազատների հավաստմամբ, անհանգիստ էր, բայց չէր էլ ուզում անհանգստացնել ծնողներին: Կիսվել է ընկերների հետ՝ պատմելով, թե խնդիրներ ունի կապված բենզինի հետ:
Վերջինս խոստովանել է, որ մայիսի 10-ին, ժամը 12.00-ին, թիվ 37 երթուղային ավտոբուսի մեջ մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 16.000 դրամ:
«Շարբաթյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից և դրա հետ անմիջականորեն պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում բոլոր այն վնասվածքները, որոնք կարող էին բերել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարմանª մասնավորապեսª գլխուղեղի բոլոր հատվածների՝ և՛ քունքային, և՛ ծոծրակային, և՛ ճակատային բլթերի, նաև դրանց հետ համադրությամբ արտաքին վնասվածքները: Քանի որ վնասող ներգործությունը վնասում է և ծածկույթային մյուս մասերը և՛ ոսկրերը, նաև ուժի փոխանցման արդյունքում վնասվում է գլխուղեղը»:
«Ամուսինը ազատության մեջ է, շարունակում է ալկոհոլ օգտագործել և ամեն պահի կա վտանգ, որ կարող է վտանգել Սիրանույշին ու նրա երեխաներին»,- ասում է Լիդա Մինասյանը՝ պնդելով ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի անհրաժեշտության մասին:
Մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 64 տրանսպորտային միջոց:
Հիմնադրամը, որը գործում է Աբովյան ՔԿՀ-ին կից, ունի 13 հեկտար տարածք, որտեղ մի մասում այս պահին պահվում են ոչխարներ։ Ոչխարներին պահում են Աբովյան ՔԿՀ–ի կին դատապարտյալները։ Օրեր առաջ ոչխարների հոտի վրա հարձակվել են գայլեր և հոշոտել 17-ին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ թունավորված մսի մի մասը ստիպողաբար վաճառվել է «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի աշխատակիցներին, իսկ մյուս մասը տրվել «Աբովյան» ՔԿՀ-ին, որի հետևանքով էլ թունավորվել է 20 մարդ՝ թե՛ հիմնադրամի աշխատակիցներից, թե՛ բանտարկյալներից։
Մաշտոցի պուրակը, կազմելով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Գլխավոր պողոտայի մի մասը, հանդիսանում է Հայաստանում քաղաքացիական շարժումների խորհրդանիշ. այն փրկվել է Երևանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ նախատեսված առևտրայնացումից հանրության անդադրում պայքարի շնորհիվ: