Թբիլիսիի 2027 թվականի ամանորյա միջոցառումների վրա կծախսվի շուրջ 8.5 միլիոն լարի

Վրաստանում 2027 թվականի ամանորյա միջոցառումների վրա կծախսվի 8 մլն 469 հազար 885 լարի: Պայմանագրերը կկնքվեն առանց մրցույթի՝ ուղիղ գնման կարգով: Ծառայությունները ձեռք կբերեն Թբիլիսիի քաղաքապետարանը և նրան ենթակա «Թբիլսերվիսգրուպ»-ը (Tbilservice Group): Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Նշված միջոցառումներն ունեն պետական և հասարակական բարձր նշանակություն, և դրանց պատշաճ անցկացումը ծառայում է երկրի համար կարևոր սոցիալական, մշակութային և հանրային այլ նպատակների իրագործմանը»,- այսպես է քաղաքապետարանը հիմնավորում գնումների անհրաժեշտությունը:

2027 թվականի Սուրբ Ծննդյան և Ամանորի տոները նշելու համար նախատեսված միջոցառումները կանցկացվեն 2026 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2027 թվականի հունվարի 14-ը ներառյալ, իսկ համապատասխան տարածքները կկահավորվեն և կապամոնտաժվեն 2026 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի հունվարի 25-ը ներառյալ:

Մայրաքաղաքի բյուջեից գրեթե 5.9 միլիոն լարի կծախսվի տարբեր ժանրերի համերգների և ներկայացումների, մշակութային, մարզական և հանգստի գոտիների կազմակերպման, ինչպես նաև դեկորացիաներով ձևավորման վրա

Բացի այդ, «Թբիլսերվիսգրուպ»-ը 2.5 միլիոն լարի կծախսի Ռուսթավելիի պողոտան զարդարելու համար նախատեսված 2D ֆիգուրների և լուսավորող լարերի վրա:

Նախորդ տարիներին Թբիլիսիի ամանորյա միջոցառումների վրա ծախսվել է.

2026 թվականի համար ծախսվել է 8 մլն 280 հազար լարի,

2025 թվականի համար ծախսվել է 8 մլն 576 հազար 967 լարի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30