Գայթակղիչ խոստումներով մարդկանց խաբել ու մոլորեցրել էր:
Համերգը կրում է «Դու միշտ կաս…» խորագիրը։ Համերգին ելույթ են ունենանլու Արմինկան, Արամեն, Միհրան Ծառուկյանը, Զարուհի Բաբայանը, Քրիստինե Պեպելյանը, Մհերը, Հայկոն, Սոնա Շահգելդյանը եւ Մենչը։
Նախարարությունը, բնականաբար, ունի վերահսկողության լծակներ, և այս ընթացքում նաև իրականացվել են աշխատանքներ և դրանք շարունակական բնույթ են կրում: Բայց շատ կարևոր է, որպեսզի մեր հաստատություններում մատուցվող ծառայությունների առումով՝ խնամքի, դաստիարակության, սննդի և այլնի հետ կաված, ունենանք հստակ գործող մոնիթորինգի համակարգ:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 10, գողության` 6, խարդախության` 8, յուրացման և մաքսանենգության 2-ական դեպք:
Վերջին մի քանի օրերին ճոպանուղով քաղաքի մի հատվածից մյուսը հասնելն առաջվա նման ոչ թե շուրջ հինգ րոպե, այլ դրանից քառակի ավելի ժամանակ էր պահանջում:
«Բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ: Կա նոր վարչապետ, նոր կառավարություն. տեսնենք ինչ ծրագրեր են բերում, որքանով են նրանց քայլերը համապատասխանում իրենց ծրագրերին եւ խոստումներին»:
«Նման ձուլարան պետք է կառուցվի առաջին հերթին Զանգեզուրում, որտեղից մենք ստանում ենք պղնձի խտանյութի հիմնական ծավալը», – ասել է Սաֆարյանը։
Հանդիպման ժամանակ համանախագահները նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:
Քննարկվեցին նաեւ հունիսի 8-ին հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցեր:
Մայիսի 15-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սպիտակի Վարպետանց թաղամասում ինքնաբերաբար շարժվել և վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա:
Այսօր՝ մայիսի 16-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 413.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 413 դրամը։
«Շիրակ կենտրոնը» ամիսներ առաջ անդրադարձել էր Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում տիրող հագահիգենիկ վիճակին, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր:
Վայոց Ձորի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մեկնարկել են բիզնես դասընթացներ արտերկրից վերադարձած 29 միգրանտների համար:
Դատավորը հրապարակեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված դիմում-բողոքի վերջին հատվածը. «Անհասկանալի է՝ լիարժեք ապաքինված, ներկայումս ակնհայտ առողջ անձն առայսօր ինչու է գտնվում հիվանդանոցում՝ արտոնյալ կալանավորի կարգավիճակում,
Մայիսի 15-ին, ժամը 16.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 9/5 շենքի դիմաց գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու ավտոկայանատեղում վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ:
Արդեն մի քանի ամիս է, ինչ թեժ քննարկումներ են տեղի ունենում պարտադիր կենսաթոշակային օրենքի հետ կապված: Հետաքրքիրն այն է, որ երկրի բոլոր հոգսերը մոռացած՝ բոլորը կենտրոնացել են այդ օրենքի վրա: Երկրում խորը տնտեսական ճգնաժամ է, արտագաղթ, համատարած գործազրկություն, իսկ ԱԺ-ում պատգամավորները միայն վարկանիշներ են հավաքում: Իշխանությունը հետևողականորեն շարունակում է իր վնասաբեր քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը իր ճառերն է առաջ տանում, թե ոչ լեգիտիմ իշխանություն է, մյուսը նեղանում է, որ պաշտոն չտվեցին, մյուսն էլ, որ պաշտոնները խլեցին:
«Նուբարաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում դատապարտյալների միջև վիճաբանության և ծեծի դեպքեր չեն գրանցվել, առավել ևս՝ ծանր վիճակում գտնվող դատապարտյալներ չկան:
Մայիսի 15-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Միցուբիշի Աիրտռեկ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Շահումյան գյուղի հատվածում բախվել է կայանված «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«Լավ հարուստ տնտեսություն ունեինք` Թարթառի ափին: Բայց խմելու ջրի կարոտ էինք: Մինչեւ անցած դարի 70-ականները: Հետո հարցը լուծվեց՝ գյուղի տնտեսության միջոցներով: Էն ժամանակ այլ հասարակարգ էր, հիմա այլ: Հիմա յուրաքանչյուր ընտանիք զոռով իր օրվա ապրուստն է հոգում: Էն ժամանակ….»:
Մայիսի 17-ին հյուսիսային շրջաններում, 18-21-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակներում մայիսի 17-ին ժամանելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ:
«Նոր վարչապետը գիտակցելով, որ եթե բան չփոխի` դառնալու է Տիգրան Սարգսյան, փորձելու է գործարարների հետ ընդհանուր հայտարարի գալ»,- ասում է վերլուծաբանը:
Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Տոունսը մեղադրվում է 10.000 դոլարի կաշառք ստանալու մեջ՝ Ադրբեջանի շահերը լոբբինգի ենթարկելու համար:
«Կառավարությունը, գիտակցելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, տնտեսական աճի ապահովման և աշխատատեղերի ստեղծման գործում, ուշադրության կենտրոնում է պահելու ՓՄՁ ոլորտը, և իր ողջ գործիքակազմով աջակցելու է այս բնագավառի զարգացմանը: Աջակցությունն իրականացվելու է հիմնական հետևյալ գործիքներով. սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն, վարկային երաշխավորությունների և վարկերի տրամադրում: Որպես նոր գործիքներ՝ աջակցելու ենք տեղական տնտեսական զարգացմանը և առանձին ոլորտային բիզնեսներին»:
Մայիսի 7-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացել է Հայաստան-Շվեյցարիա գործարար համաժողովը: Հայկական պատվիրակությունը, որի կազմում էին պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, Ցյուրիխում զեկույցներով և շնորհանդեսներով ներկայացրել են մեր երկրի բիզնես միջավայրը:
«Նոր օրենքը կարելի է համարել քաղաքացիների պայքարի ձեռքբերում, սակայն սա հաջողության միայն մեկ դրույթն է, և պայքարը պետք է շարունակվի: Պետական սեկտորի աշխատակիցների դեպքում կարող են սկսվել մի շարք գործընթացներ՝ դիմումները չեն վերցնի, կսպառնան: Հետևաբար պետք է հետևողական լինել ու իրազեկել բոլորին»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Թվում է, թե ներկայումս կա հնարավորություն՝ Հարավային Կովկասում կարգավորման շուրջ իրական բանակցություններ սկսելու համար:
Այս մասին այսօր Կիևում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության մամլո ծառայության ղեկավար Սերգեյ Աստախովը:
Մայիսի 16-ին, ժամը 14.23-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնել է LUKoil նավթային ընկերության մամուլի ծառայությունը: