«Մոսադի» ղեկավարն ու ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են Իրանի վրա ավելի մասշտաբային հարձակման սցենարը. Արթուր Խաչիկյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են Շենժենում (Չինաստան) կայացած հանդիպման նշանակությունը և դրա հնարավոր պատմական դերը նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն հարցին, թե որքանով են այսօր տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները համադրելի Յալթայի կոնֆերանսի հետ, և ինչպիսին կարող է լինել ձևավորվող նոր աշխարհակարգը։

Քննարկման առանցքում են եղել նաև Ուկրաինայում և Իրանի շուրջ շարունակվող պատերազմները, դրանց լարվածության թուլացման հեռանկարներն ու հետագա զարգացումների հնարավոր սցենարները։
Անդրադարձ է կատարվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, նոր ռազմական հարվածի հավանականությանը, ինչպես նաև հետագա էսկալացիայի հնարավոր հետևանքներին Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։
Բացի այդ, հաղորդման ընթացքում քննարկվել է Արմեն Գրիգորյանի վերջին հոդվածը՝ այն դիտարկելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսի հնարավոր փոփոխությունների և Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական մոտեցումների համատեքստում։
Հայկ Դերզյան

