Նազարբաևը վավերացրել է ՌԴ-ի հետ ՀՕՊ-ի միասնական գոտի ձևավորելու մասին համաձայնագիրը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ վավերացրել է Ռուսաստանի հետ միասնական տարածաշրջանային ՀՕՊ-ի համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը: Այս մասին նշված է Ղազախստանի նախագահի կայքում:
ՀՕՊ-ի միասնական գոտի ձևավորելու մասին համաձայնագիրը Մոսկվայի ու Աստանայի միջև ստորագրվել է 2013 թվականի հունվարին: Դրա համաձայն, ՀՕՊ-ի միասնական համակարգի ուժերը գլխավորելու է Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների նշանակած հրամանատարը, որին ներկայացնելու են երկու երկրների պաշտպանության նախարարները:
Բացի այդ, պլանավորված է մշակել մարտական ծառայություն կրելու և տվյալներ փոխանակելու կանոններ: 2014 թվականի հունվարի վերջին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Մոսկվան անհատույց հենքով Աստանային կհատկացնի С-300ПС զենիթա-հրթիռային համալիրների 5 դիվիզիոն: