Հաղարծին գյուղում կատարված գողությունների հետքերով:
Մեր այն հարցին, թե անդամակցության այդ պայմանը միայն Արցախի՞ն է վերաբերում, թե՞ նաև Ղրիմին, և եթե այո, ապա ինչու՞, ՌԴ ԱԳՆ ծառայությունից պատասխանել են, որ այդ հարցով պետք է դիմել Ղազախստանի ԱԳՆ-ին:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի օգնական Էդվարդ Ստեփանյանին և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատակից Կարեն Նադոյանին 2014 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը գործուղել Հաագա (Նիդերլանդների Թագավորություն)` Արժույթի միջազգային հիմնադրամի / Համաշխարհային բանկի կառավարիչների և փոխկառավարիչների խորհրդի համաժողովի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Այսօր՝ մայիսի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.31 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը էժանացել է 0.06%-ով։
«Փոքր տղան՝ Արմանը, ասում է, որ մեծանա, հորը սպանելու է։ Ինչո՞ւ պիտի 5 տարեկան երեխան տենց բան մտածի, ասի»,- ասել է նա։
Սոչիի իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողը` սրճարանում:
Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Շաբոյանը:
Ամռանը նախատեսվում է հավաք Վրաստանում, որտեղ մենք կանցկացնենք նաև ընկերական հանդիպումներ Վրաստանի հավաքականի հետ: Այսօր ստացել ենք ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու առաջարկ՝ ռուսական «Միտիշի» թիմից, որը բավականին ուժեղ մրցակից է: Կփորձենք հնարավորինս հագեցած անցկացնել այս ժամանակահատվածը, որպեզի մինչև Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը թիմը լիովին պատրաստ լինի:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանի մոտակայքից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Վալերի Ա.-ին:
87-ամյա ծերունու հոգեպահուստ 400.000 դրամը գողացողը հարևանն էր:
ԼՂՀ ազգային ժողովի այսօիրվա նիստում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը ներկայացրեց 2014թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը։
Շարունակվում է նաև «Երկկողմանի ծնողազուրկ պատանին երազում է դառնալ հրաձիգ, որ պաշտպանի հայրենիքը (video)» տեսանյութի արձագանքները։
Սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը դեռ չի դադարեցրել հացադուլը:
Անդրադառնալով երեկ Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահի հայտարարության մասին հարցին՝ ԱԺ նախագահը նկատեց, որ պետք է տարբերակել որոշակի նպատակներով արված դիվանագիտական, հրապարակային հայտարարությունները բուն բանակցություններից: Ըստ Գալուստ Սահակյանի՝ Նազարբաևն իր խոսքերով փորձում էր նպատակաուղղված վերաբերմունք դրսևորել իր ադրբեջանցի գործընկերոջ հանդեպ։ Խորհրդարանի խոսնակը շեշտեց նաև, որ Լեռնային Ղարաբաղը մեզ համար ամենակարևոր հարցն է։
Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությամբ` 1968 թ. ծնված Վարդան Ռ.-ի տան ննջասենյակից հայտնաբերվել և առգրավվել է գաղտնի փականով դանակ:
Ծայրահեղ թշվառության, աղքատության ու հուսահատության խորհրդանիշն է դարձել ժամանակավոր կոչվող տնակը, որն հազարավոր ընտանիքների համար տարիներ շարունակ եւ, թերեւս, դեռ երկար ժամանակ, լինելու է հիմնական բնակատեղի:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Արմեն Գևորգյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Առաջիկայում քննիչի որոշմամբ փոփոխվելու է Վերնիսաժի կրակոցների հեղինակ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանի խափանման միջոցը:
Մայիսի 28-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 41 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է:
168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին` մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Աստանայի նիստի ժամանակ չի արձագանքել Ղազախստանի նախագահ Նազարբաևի դիտարկմանը:
Մայիսի 30-ին առավելապես լեռնային շրջաններում, հունիսի 1-4-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր ասել է, որ թեեւ 2014 թվականը գյուղատնտեսության համար դժվար տարի է, սակայն այն սակավաջուր չի կարելի անվանել: Այս մասին գրում է Banks.am-ը։
Երևանի ավագանին մայիսի 30-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր Գառնիկ Անանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին:
Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը, հուզված նշել է. «Էսքան ժամանակ, երեկ մոտն ես եղել, ինչ ես մտածել, թող մտածեր, առողջությունը վերանայեր: Էդ ձեր շունչն ա, որ նա հիվանդ ա, էդ բերան կարելը ձեր ձեռքի գործն ա»:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեց Գյումրի եւ Վանաձոր՝ քաղաքներում իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին տեղերում ծանոթանալու նպատակով: Գերմանական KfW բանկի աջակցությամբ ներկայումս ընթացքում է «Լոռու (Վանաձոր) եւ Շիրակի (Գյումրի) մարզերի բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնում» ծրագրի երկրորդ փուլը, որի աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ:
«Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է, որպեսզի մենք շատ արագ կարողանանք միանալ Եվրասիական միությանը, և որևէ սկզբունքային տարաձայնություն չունենք: Պայմանավորվեցինք ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար ձեռք բերել 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Պայմանավորվեցինք նաև սպառազինության հարցերում շատ ակտիվ համագործակցել», – հավելել է վարչապետը:
Գյունթեր Օթթինգերն Ուկրաինային կոչ է արել կատարել այս երկուշաբթի հրապարակված փոխզիջումային որոշման պայմանները:
Մայիսի 28-ին, ժամը 02.50-ին, 1989 թ. ծնված Արամ Ա.-ից ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնի դիմաց ոմն Բաբկեն ծեծել է իրեն:
Դեսպանը վստահություն է հայտնել, որ եթե Ուկրաինան ունենար միջուկային զենք, ապա դա որևէ կերպ չէր ազդի Ղրիմ ներխուժելու ու այն բռնակցելու Ռուսաստանի որոշման վրա:
Մաքսային Միությանը միանալու որոշման մասին հայտարարելուց հետո, Հայաստանի նախագահը նաեւ շատ կարեւոր ազդանշան տվեց ԱՄՆ-ին ու Եվրոպային, որ Հայաստանը ցանկանում է մնալ գործընկեր մեզ հետ։ Օրինակներից մեկը կարելի է համարել Որոտան գետի վրա հիդրոէլեկտրակայանների համալիրի գնման վերաբերյալ ամերիկյան Քոնթուր Գլոբալ ընկերության հետ համաձայնագիրը: