Գարիբաշվիլին Պորոշենկոյին խորհուրդ է տվել հեռու մնալ Սաակաշվիլիից

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատար Պյոտր Պորոշենկոյին խորհուրդ է տվել որպես խորհրդական չվերցնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն.

«Անցկացված ընտրությունները նշանակալից իրադարձություն են: Ես ցանկանում եմ Ուկրաինայի ժողովրդին մաղթել խաղաղություն ու կայունություն: Ուկրաինայի նոր նախագահին իմ առաջին խորհուրդն այն է, որ նա չկապնվի Սաակաշվիլիի հետ»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ուկրաինական «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Դենդուկիձեն կարող են ընդգրկվել Պյոտր Պորոշենկոյի թիմում՝ որպես նախագահի պաշտոնում նրա խորհրդականներ: 

Տեսանյութեր

Լրահոս