Պարզվել է, որ բնակարանի սեփականատերը 5 օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, իսկ որդին դրսից չի կարողանում դուռը բացել:
նդհանրապես սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս միշտ ասել եմ, որ այսօր մենք մեր երկրում շատ ավելի լուրջ խնդիր ունենք՝ Սահմանադրությունը ճիշտ հասկանալու խնդիր: Եթե Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով, ապա վերջին հաշվով լրիվ միևնույն է դառնում, թե ինչ կփոխվի Սահմանադրության տեքստում:
«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 6-ին, Դանիայում: Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն իր Not Alone երգով հանդես կգա առաջին համարի ներքո: Երկու կիսաեզրափակիչները հաղթահարած երգերը, ինչպես նաև՝ Դանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի և Իսպանիայի ներկայացուցիչները, մրցույթը կշարունակեն մայիսի 10-ին կայանալիք եզրափակիչում:
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանը վստահ է, որ յուրաքանչյուր փոփոխություն, այդ թվում նաև կառավարության կազմի, միտված է իրավիճակն էլ ավելի բարելավելու:
Մասնագետները նշում են, որ օրվա ընթացքում մարմնի յուրաքանչյուր կիլոգրամի համար պետք է խմել 40 մլ ջուր: Դրա կեսը պետք է ընդունել հեղուկի տեսքով, մյուս կեսը լրացնել սննդի միջոցով:
Նրանք չէին կարող կադր լինել, որովհետև արժեք ու արժանիք չունեին: Էդ տարիներին ամեն մեկը իր անկյունում, իրեն բաժին հասած աշխատատեղում` գործարանում, դպրոցում իր սև գործն է արել. հարմարվելով, սողալով, դողալով, մնալով ու հաճոյանալով , շողոքորթելով, ժամանակին համընթաց գունափոխվելով, ամեն մի հաջորդ իշխանության մեջ իր դիրքը պահելով…
430 բնակարանի կառուցումն, ըստ Հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչության, պետք է մեկնարկեր մայիսի մեկից:
«Չեմ կարող ասել, թե ինչ արդյունքների կարելի է սպասել, որովհետև կառավարությանն ընձեռված չեն մեծ ու լայն հնարավորություններ արդյունքների հասնելու համար: Սակայն կառուցվածքային որոշակի փոփոխությունները, մասնավորապես, ՊԵԿ միացումը ֆինանսների նախարարությանը, ես գտնում եմ, որ դա ճիշտ ու նպատակահարմար է:
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջ մոր դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ քիչ առաջ մահացել է:
Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով Ավան-Առինջի թիվ 5 հասցեում գործող խանութի դրամարկղից 200.000 դրամ հափշտակելու մասին:
Հայաստանում նախորդ տարվա ՀՆԱ աճը կազմել է 3.5%։ Մեզ զիջում են միայն Ռուսաստանը, Ղրղզստանը և Ուկրաինան։ Ուկրաինայի տնտեսությունը 2013 թվականին ունեցել է զրոյական աճ։
Վարդազարյանների բոլոր երեխաներն առողջ են: Եթե ուշադրություն դարձնող լինի` իրենք սովորելու ընդունակ, նորմալ երեխաներ են: Պարզապես այդ ընտանիքը սոցիալապես ծայրահեղ աղքատ է: Գյուղում նույնիսկ սեփական տուն չունեն: Ապրում են ուրիշի տան նկուղային հարկում, որի համար վարձ չեն վճարում: Իրենց հանապազօրյա հացը վաստակում են, հիմնականում, ուրիշների անասունները պահելով:
Փարաքար գյուղի Երևանյան փողոցի ստորգետնյա դիտահորերից գողացել են «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող 300 մ երկարության հեռախոսային մալուխ:
Առաջին հայկական արձագանքը իր ժամանակով, ձեւաչափով եւ բովանդակությամբ սպասելի էր ըստ ամենայնի: Անտեղի պիտի լիներ ներհայկական որեւէ բանավեճ ծավալելը այս ուղղությամբ: Բավարարվել ուրեմն, այս դեպքում արձանագրելով, որ Պատրիարքի ձիթենու ճյուղի համեմատումը արդեն քաղաքական պատվեր է` նույն մոտեցումը հրապարակող Անկարայի կողմից միջազգային հանրությանը ցույց տալու համար խաղաղասիրական բնույթի այն ժեստը, որին դիմեց վարչապետ Էրդողանը:
Պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել զորամասի առօրյային, մարտական պատրաստության միջոցառումների կատարմանը:
Խորհրդարանականի կարծիքով` «Կիեւի ինքնակոչ իշխանություններին» ցանկացած աջակցություն նշանակում է մասնակցություն զանգվածային սպանություններին:
Քաղաքացիների շրջանում կատարած 168.am-ի հարցումները ցույց տվեցին, որ մարդիկ կամ դժգոհ են Հայաստանում խոսքի ազատության բացակայությունից, կամ էլ համարում են, որ այն ծայրաստիճան ազատ է:
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության «նժարը» Եվրամիությունից թեքվել է դեպի ԱՊՀ երկրներ: Պաշտոնական տվյալներով՝ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշռի մեջ ԵՄ չափաբաժինը 2014թ. առաջին 3 ամիսների դրությամբ 28.6% է, իսկ ԱՊՀ չափաբաժինը՝ 28.9%:
Մեծ է մամուլի դերն ու նշանակությունը բոլորիս կյանքում: ԶԼՄ-ների և աշխատակիցների սրտացավ ու անաչառ աշխատելաոճի արդյունքում հասարակությունը մշտապես իրազեկ է լինում աշխարհում կատարվող կարևորագույն իրադարձությունների մասին:
Ապրիլի 30-ին Շերամի փողոցի թիվ 113 շենքի բակում իր ծանոթ Կարենն օգտվելով այն հանգամանքից, որ ինքը խմած է` իր տաբատի գրպանից գողացել է 139.000 դրամ:
Ազատությունն այն արժեքն է, որը մեր ազգն ու պետությունն ընտրել է որպես հարատևման, զարգացման ու առաջընթացի հիմնական ուղի: Ազգերը ազատությամբ է, որ ձեռք են բերում լիարժեք զարգացման հնարավորություն: Հայ ազգը իր հարատևման 4500 տարիների ընթացքում չափազանց մեծ գին է վճարել ազատության համար:
Մայիսի 3-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 362/1 տան տանիքը երկու օր առաջ ուժեղ քամուց վնասվել է, առկա է տանիքի կառուցատարրերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Մայիսի 4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակված՝ ԲՀԿ-ի արդեն նախկին անդամ Գաբրիել Ղազարյանը, 168.am-ի տեղեկություններով, բարեկամական կապ ունի ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ներկայումս ՄԱԿ-ի համակարգում աշխատող Արմեն Հարությունյանի հետ. վերջինս Գաբրիել Ղազարյանի քրոջ ամուսինն է:
Հայաստանում գործող միակ պետական կենդանաբանական այգում 2013թ. տարեվերջի դրությամբ առկա է եղել 180 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 1 234: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Արման Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, նռնակաձիգ, զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով 2013թ. նոյեմբերի 29-ին ժամը
Կինը հաղորդում է տվել, որ թոռը կամ դուստրը մտել են իր ննջասենյակ և գողացել իրեն պատկանող 400.000 դրամը և 200 ԱՄՆ դոլարը:
Եղիազարյանի խոսքով՝ ինքը փորձել է բացատրել, որ Մանուկյանի անձի դեմ ոչինչ չունի, պարզապես խոսել է որպես դեսպան նրա սխալների մասին, որի իրավունքն ունի:
Քիչ առաջ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ այն անվանելով. «Ընտանիքիս հետ՝ Սևանում»: Այդ լուսանկարներում նա իր փեսայի՝ Հայկ Սուվարյանի հետ է նաև, որով, ըստ էության, Տ. Սարգսյանը պատասխանում է yerkir.am-ում այսօր հրապարակված այն տեղեկատվությանը, թե նախկին վարչապետն ամբողջ ընտանիքով` կնոջ, երեխաների, աղջկա ու փեսայի, ինչպես նաեւ թոռների հետ հիմա երկրից դուրս է: