Ուկրաինայի հետ երկխոսությունում Մոսկվային անհրաժեշտ չեն Սաակաշվիլու նման միջնորդներ. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ երկխոսությունում Մոսկվային անհրաժեշտ չեն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նման միջնորդներ.

«Դրա հետ կապված՝ ես ուշադրություն դարձրի նրան, որ պարոն Կլիչկոն ասել է, որ Պյոտր Պորոշենկոյի թիմի ձևավորման ժամանակ մասնավորապես նկատի է առնվում այդ թիմում Միխեիլ Սաակաշվիլուն ներառելը: Կարծում եմ, որ հաստատ է, որ նա չպետք է միջնորդի դեր ստանձնի մեր երկրների միջև հարաբերություններում»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ուկրաինական «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, ով հաղթել է Կիևի քաղաքապետի ընտրություններում, հայտարարել էր, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է ընդգրկվել Պյոտր Պորոշենկոյի թիմում՝ որպես նախագահի պաշտոնում նրա խորհրդական:

Տեսանյութեր

Լրահոս